Եթե ուշադիր լինեք դա Եվրոպայի ու ԱՄՆի կարծիքն է – հող կարգավիճակի դիմաց, Ռուսաստանին երաշխիքներն ու պատերազմի բացակայությունը չի քորում։ ՈՒ քանի դեռ դա այդպես է ոչինչ էլ չի փոխվի։
Միակ վտանգը Ադրբեջանի ուղնուծուծով ռուսներին վաճառվելն է, մասնավորաբար Ռուսաստանը միջին արևելքի գազային պաշարներ արդեն լրիվ առել է, որ Եվրոպան շանս չունենա Ռուսաստանից անկախ գազ ստանա /Nabucco գազատարի անօգուտ դարձնելու համար – մնացել է ոչ այնքան Ադրբեջանի այլ Իրանի գազային պաշարները։
Ադրբեջանը եթե իր գազատարները ու պաշարները վաճառի ռուսաստանին, իսկ Իրանի կողմից ռուսաստանով գազ արտահանելու պայմանավորվածություն ի հայտ գա, կարող է միայն դա Ռուսաստանին մոտ ցանկություն առաձացնի Արցախը խանգարող հանգամանք համարել ու շուտափույթ վիճակը կայունացնելու ուղիներ փնտրելը կսկսվի։
Կարճ ասած, քանի Ռուսաստանը Իրանի գազը իր գազատարներով արտահանելու պայմանագիր ու գարանտիաներ չունի, Արցախի համար էլ ոչ մեկ ոչ մի տեսակի գարանտիա չի տալու։
Եվրոպան ու ԱՄՆ իհարկե նույնպես հիմա Nabucco ի միջոցով Ռուսաստանը շրջանցող գազատար են ուզում ստեղծել, բայց դրա համար նրանց հարաբերությունները Իրանի հետ պիտի ավելի լավը դառնան քան Ռուսաստանինն է, այդ դեպքում նրանք կսկսեն իրենց անվտանգության երաշխիքները պարտադրել բոլորին տարածաշրջանում։
Այսօրվա ու հետագա 10 տարվա մեջ ԱՄՆի ու Եվրոպայի հարաբերությունները Իրանի հետ սկզբունքայնորեն չեն կարող ավելի լավը դառնալ քան Ռուսաստանինը։
Էջանիշներ