User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 26 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Արժե՞ արդյոք հեռուստատեսությամբ «ձեռ առնել» քյարթուներին

  1. #16
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ արդյոք հեռուստատեսությամբ «ձեռ առնել» քյարթուներին

    Թեմայի վերաբերյալ, չեմ ասի դուք ամեն ինչ գիտեք:

    Գնի վերաբերյալ ասեմ այսպես. ես համաձայն եմ, որ դերասանը, ռեժիսյորը ու ընդհանրապես մարդիկ իրենց գործի համար պետք է վարձատրվեն, ու եթե իրանք կարծում են, որ Վարդան Պետրոսյանի ներկայացումը պետք է թանկ լինի (իսկ ես համոզված եմ, որովհետև գիտեմ, որ դա թանկ է, գոնե իմ նման երիտասարդների համար) թող լինի թանկ, թող այդ ներկայացումներին գնացողների մեծ մասը ՈՒՆԵՆԱ այդ հնարավորությունը, ԲԱՅՑ այդ ամենի համատեքստում, նույն այդ, Վարդան Պետրոսյանը հավակնում է, որ ինքը ազգանվեր գործ է անում, որ իր հետ բերում է ճշմարտություն, որ чуть ли не ինքն է փրկում այս երկիրը (Վահրամ Սահակյանի հետ միասին ) գոնե այդպիսին են իմ տպավորությունները իր հարցազրույցներից : Իսկ դահլիճում չկան այն մարդիկ, ովքեր պետք է լսեն բոլոր խոսքերն ու կոչերը, չեմ եղել բայց գիտեմ, որ չկան, որովհետև ես չկամ, իսկ իմ կարգավիճակի երիտասարդների շատ եմ ճանաչում (որ անկեղծ ասեմ, վստահ չեմ, որ Վարդանը, իր "ձեռ առնելով" կամ այլ ինչ որ խոսքերով կարող է ինձ(մեզ) նորություն ասել, որպեսզի չասեք, որ հակասում եմ, ասեմ, որ այն ամենը ինչ ասեցի վերաբերվում էր նրա շուրջը ստեղծված մթնոլորտին ):
    Ես, ցավոք, նրա հետ անձամբ ծանոթ չեմ, իրան տեսնելուց թե կարաք փոխանցեք էլի:

  2. #17
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ արդյոք հեռուստատեսությամբ «ձեռ առնել» քյարթուներին

    Դաաա...
    Ստիպված եմ գալ մի քիչ հեռվից գալ:
    Արվեստի գործառույթներից մեկն էլ մարդու, անհատի մաքրումն է - ԲՅՈՒՐԵՂԱՑՈԻՄԸ :
    Այսինքն արվեստի ազդեցության տակ "նորմալի" երեխան դառնում է ավելի "նորմալ",
    "քյառթուի" երեխան - ավելի "քյառթու":
    Այլ խոսքով արվեստը նպաստում է "լղոզվածության" վերածմանը ...Հետեվանքում արվեստը նպաստում է հասարակության բևեռացմանը:

    Լա՞վ է սա, թէ՞ վատ:
    Միանշանակ - Լա՜վ:

    Ես տեսանկյունից երգիծանքը եվ հումորը , որը արվեստի ճյուղերից մեկն է, կատարում է էդ խնդիրը:

    Օրինակ, "նորմալ" ընտանիքի երեխան իր պահվածքը ընտրելիս, ոնց որ հայելու առաջ, մտքում վերլուծում է, թէ արդյոք ինքը նմա՞ն է էկրանից պատկերված "քյառթուին", եվ ամեն ինչ անում է դրանից խուսապելու համար: Իսկ "քյառթուի" երեխան - հակառակը, անում է ամեն ինչ, որ ավելի "ճշգրիտ" նմանվի "քյառթուի":

    Ուրիշ հարց է, որ էդ "քյառթուն" սկսում է խանգարել "նորմալ" մարդկանց: Էդ հարցը աշխարհում լուծվում է համապատասխան օրենքներ ընդունելով, հետո, երբ որ պետք է 911 զանգելով, ու եթե էլի պետք է, ոստիկաններին ստիպելով որ կատարեն օրենքի պահանջները:

    Իսկ կարելի՞ է "քյառթուին" վրա դրսից ազդելով էությամբ դարցնել "նորմալ" (կամ որ նույնն է - "նորմալին" դարցնել "քյառթու"):
    Ո՜չ:
    Բոլոր մեզ հայտնի բնության կանոններով - դա բացառվում է:

    Դա պետք է անի ինքը "քյառթուն"... եթե չգիտես ինչու որոշի փոխվել
    Դրա համար իրենից եվ իր սերունդներից կպահանջվի հերոսական ջանքեր, ...Բայց դա միանշանակ իր եվ իր ընտանիքի գործն է:

  3. #18
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ արդյոք հեռուստատեսությամբ «ձեռ առնել» քյարթուներին

    Ամբողջ խնդիրն այն է, որ ցանկացած երկրում, ցանկացած հասարակությունում տղամարդ տղամարդիկ ղզիկներից տարբերվելու արտաքին ատրիբուտներ ունեն: Դրանք հատկապես կարեւոր են 16-30 տարեկանների համար:

    Հիմա ԱՄՆ-ում լավ տղեն մի քանի ռազմեր մեծ ջինս է հագնում, ռեպ լսում, Եվրոպայում՝ մազերը չի կտրում, չի հարդարվում, Հայաստանում էլ պպզում է, թքում, ու ռաբիզ լսում: Իհարկե »քյառթուների« ինստիտուտը անընդունելի է, բայց այդքանով հանդերձ նույն հեռուստատեսությունը չի առաջարկում նոր օրինակներ, նոր հերոսներ, նոր կոդ, վարքականոն, նոր մոդա: Նա քննադատում է եղածը, բայց դրա փոխարեն չի առաջարկում ոչինչ:

    Ինչու թուրքական մուղամը փոխարինել ռոսւական փոփով, եթե երկու դեպքում էլ երաժշտությունն անորակ է, ինչու թրքական ռաբիզը փոխարինել հայկական լաց ու կոծով, գոնե Սպիտակցի Հայկոյի բառերը ավելի իմաստ են պարունակում, քան տուֆտա Անդրեի կամ մյուսների տխմար բանաստեղծությունները... Ընտրության բացակայության պայմաններում այն ինչ կա ամրանում է, մոդայից վերածվում կյանքի նորմի, բակից տեղափոխվում բակ, հետո՝ թաղամաս, քաղաք ու այդպես մինչեւ կառավարություն, որի նախագահն ասում է, որ ինքը միակ տղամարդն է կամ ստեղի ասողի ինքն է:

    Անտաղանդ գրողները եւ տականք լրագրողները ոչ մի այլընտրանք նոր սերնդին չեն մատուցում: Վարդան Պետրոսյանն ու Կարգին Հաղորդումն էլ ընդամենը փող են աշխատում: Վարդանը լավ կոմեդիանտ է, Հայկոն ու Մկոն լավ տելեվիզիոնշչիկներ, բայց նրանք ոչ մի դաստիարակչական առաքելություն չեն իրականացնում:

    Քո հարցի պատասխանը՝ ՈՉ, չհամարձակվեք քննադատել քյառթուներին այնքան ժամանակ մինչեւ նրանց այլընտրանք ցույց տաք, որ օրինակ, այսենց լինելն է լավ տղու նշան, սա ուտելը, հագնելը, լսելը, մտածելը, վարվելը՝ այ սա էլ է տղամարդկության եւ լավ տղու նշան: Մինչեւ այդ մասին չերգեն, կլիպ չհանեն, երկրով մեկ հերոս-օրինակներ չլինեն, անգամ չփորձեք քննադատել քյառթուներին: Ի դեպ, մեր քյառթուները Սիցիլիացի տղերքի ոչնչով չեն տարբերվում: Ուղղակի իտալիայում կա որակյալ հեռուստատեսություն, որը դա ներկայանում է որպես սեքսուալություն եւ տաքարյունություն, դրա մասին անգամ օտարերկրացիները գիտեն: Բայց քանի որ հայաստանը տնտեսական եւ տեղեկատվական առումով շրջափակված է և շրջապատված է սահմանափակ ուղեղներով, ապա սերնդին դաստիարակելու եւ ազգին արտերկրում ներկայացնելու մասին ոչ-ոք չի մտածում:

    Եվ վերջում: Ինչ վատ բան կա քյառթուների մեջ...որ անտարբեր չեն կանանց նկատմամբ...իսկ որ մի առողջ տղամարդն է »հավասարակշռված«, որ ռաբիզ են լսում, ճաշակի հարց է, գոնե, ի տարբերություն մյուսների, ունեն թասիբ, սկզբունքներ, գուցե նաեւ նախապաշարումներ: Եթե ունենք քյառթու ընկերներ, ապա կիմանաք, որ նրանք վստահելի մարդիկ են, որոնց վրա կարող ես հույս դնել...

    Մի խոսքով, իմ կարծիքով, քաղքենի է այս խոսակցությունը...իսկ հայկական հեռուստատեսությունը վաղուց արդեն վիրտուալ իրականություն է ցույց տալիս: Նա մեր ամենակարևոր հոգսերն ու խնդիրները չի արտացոլում, ուր մնաց մարդաբանական հարցերով զբաղվի...
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 05.04.2007, 12:29: Պատճառ: Գրառման ավելացում

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (25.03.2009)

  5. #19
    Չտես բխիկու hippy w.s-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ արդյոք հեռուստատեսությամբ «ձեռ առնել» քյարթուներին

    Քյարթուները հիվանդ հասարակության ախտանիշներն են, մենք հիվանդ ենք ու եթե ուզում ենք բուժվել, պետք ա մի քիչ կոնկրետ քայլեր, մի քիչ դիկտատ և լսել մեծերի խոսքը:
    Կարգին հաղորդումը ետ դեղամիջոց չի, քանի որ կոնրետ չեն ասում որ քյարթու ըլնելը կատաստրոֆիկ վատա:
    Վ.Պետրոսյանի հարցով համաձայն եմ Ազգային վտանգի
    (ինքը իմ ընկերնա ընենց որ էսի ձեռք առնել չի) հետ, ինչ իմաստ ունի քյարթուների առաջ քյարթուներին ձեռ առնել, մեկա իրանք են խորը իմաստները չեն էլ հասկանում: Իսկ հասկացողների համար 1000 դրամնելա թանգ:
    Քյարթուներին պետքա հավաքել մի տեղ ու բոլորին տալ դանակներ,
    իրանք իրանց կվերացնեն :
    Հունիսի 10-ին գնում եմ Ղարաբաղ!!! . . . . . ծառայելու
    ատում եմ

  6. #20
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ արդյոք հեռուստատեսությամբ «ձեռ առնել» քյարթուներին

    P.S. նենց գրիր էլ ավելացնելու բանել չմնաց,մնումա տակը եսել ստորագրեմ,ԼՌԻՎ համամիտեմ
    ետ սուտի ձեռ առնողները թող եթան ետ տղեքի դեմը ասեն իրանց մտածածը,եթե կկարանան իհարկե

  7. #21
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ արդյոք հեռուստատեսությամբ «ձեռ առնել» քյարթուներին

    կարծում եմ, որ ոչ, ամեն դեպքում դա տհաճ կլինի:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  8. #22
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ արդյոք հեռուստատեսությամբ «ձեռ առնել» քյարթուներին

    Բայց դուք բոց եք, էս ինչքան եք ինձ քֆռտել:

  9. #23
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Արժե՞ արդյոք հեռուստատեսությամբ «ձեռ առնել» քյարթուներին

    Եթերում ընդհանրապես չարժի որևէ մեկին ձեռք առնել, եթե իհարկե հումորային ծրագիր չի։ Բայց ինձ էս թեմայի վերնագիրը նենց ա բացել
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  10. #24
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ արդյոք հեռուստատեսությամբ «ձեռ առնել» քյարթուներին

    մեր ջահել տղաներին ինչվոր շատա տարած էտ քյառթույությունը,հոգնել ենք էլի էտ երևույթից,էտ էլ հերիք չի հիմա էլ սաղ հայկական սերիալները մենակ էտա,մեր ազգը ռեգռես ա ապրում, ու չեն էլ փորձում առաջ գնալ հանել գոնե միքիչ էտ քյառթու մտածելակերպը,հակառակը ավելի խորացնում են,մանավանդ էտ սերիալներով
    Հակառակը հիմա հարգվում են հեռուստատեսությամբ էտ քյառթու կոչվածները
    Վերջին խմբագրող՝ Enigmatic: 25.03.2009, 02:24:
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  11. #25
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ արդյոք հեռուստատեսությամբ «ձեռ առնել» քյարթուներին

    Մեջբերում Ազգային Անվտանգություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Արժե արդյոր հեռուստատեսությամբ “ձեռ առնել” քյառթուներին?
    Այսօր ձեռ կառնեք, վաղը կընդօրինակեն Կարգին հաղորդումը, «Թույն/Ուրիշ/Նոր» կասետները ձեզ օրինակ:

    Իրականում ինչքան էլ ձեռ առնվցվի, իրենք շատ ավելի ծիծաղելի են իրական կյանքում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moon (25.03.2009), Ուլուանա (25.03.2009)

  13. #26
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արժե՞ արդյոք հեռուստատեսությամբ «ձեռ առնել» քյարթուներին

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր ձեռ կառնեք, վաղը կընդօրինակեն Կարգին հաղորդումը, «Թույն/Ուրիշ/Նոր» կասետները ձեզ օրինակ:

    Իրականում ինչքան էլ ձեռ առնվցվի, իրենք շատ ավելի ծիծաղելի են իրական կյանքում:
    Էս գրածդ էլ մե՛զ օրինակ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (25.03.2009)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆուտբոլը հեռուստատեսությամբ և ինտերնետով
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 390
    Վերջինը: 16.06.2014, 22:05
  2. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 98
    Վերջինը: 13.01.2012, 03:41
  3. Ժարգոնը Հեռուստատեսությամբ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.09.2007, 20:52
  4. Երիկամ ստանալու Շոու, Նիդերլանդների Հեռուստատեսությամբ.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 15.06.2007, 21:50
  5. Ի ՞նչ արժե մեկ ձայնը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.05.2007, 22:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •