Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Արթուր ջան դու էդ հարցում անաջառ չես, դրա համար քո հետ վիճելը մի չիք անիմաստ եմ համարում: Դու ռուսների նկատմամբ պարզ արտահայտվող հակակրանք ունես, ու Վրաստանի քաղաքացի ես: Դու չէս կարա էդ հարցին սառը նայես: Բայց արի ասեմ, որ փոքր երկրները միշտ էլ եղել են մեծերի կռվախնձոր: Ու ստեղ ճիշտ ու սխալ չկա:
Տարբերությունը մեծ չի լինել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի լծի տակ, թե Ռուսաստանի: Երևի միակ տարբերությունն են ա, որ Ռուսները անխնա են կթում, առանց կերակրելու, իսկ նրանք գոնե կերակրում են, հետո կթում: Կարծեմ էդ քո խոսքերն եմ կրկնում:
Չէ, իմ խոսքերն էնա, որ ցանկացած ազգ, պետություն ազատ է ընտրելու ում ստրկանալ: Ինչ խոսք ԱՄՆ-ն իրավունք չուներ Իրաք ներխուժելու, նույնքան, որքան Ռուսաստանը չուներ Վրաստան ներխուժելու: Եթե Հայաստանի ժողովուրդը դեմ չէ, որ հայկական գույքը տրվի ռուսական պարտքի դիմաց, ապա Աստծու սիրուն դա միայն ու միայն հայերի գործն է: Իսկ եթե Վրաստանի ժողովուրդը չի ուզում Ռուսաստանի տակ պառկել, դա էլ իրենց գործն ու իրավունքն է: Երկակի ստանդարտներ կիռարել չի կարելի: Ժողովուրդավար երկրում ժողովուրդն է որոշում երբ ու ինչ անել: Լավրովների կամ պետռուշկաների խոսքերը ասնավանի չեն:

Ինչ վերաբերում է իմ անաչառությանը, ապա ես պատրաստ եմ լսել ցանկացած հիմնավոր հակափաստարկ, բանավիճել ու իմ տեսանկյան փաստարկներ բերել: Անձամբ ես զերծ կմնամ անհիմն «անտեղյակ ես, անաչառ չես» փախչողական փաստարկներից: Ի դեպ, ռուսների նկատմամբ հակակրանք ես չունեմ, հակակրանք ունեմ Պուտինի ու իրա շայկայի նկատմամբ: