Նարեկ ջան, ես պաշտոնապես ՖԱՖ-ի անդամ չեմ, բայց մի քանի անգամ միջազգային խաղերում ՖԱՖ-ի տղեքի հետ երկրպագել եմ մեր թիմերին (վերջին անգամ Բանանց-Զալցբուրգ խաղում) ու պատրաստ եմ այսուհետև էլ խաղերի ժամանակ ՖԱՖցիների հետ լինել
Նարեկ ջան, ես պաշտոնապես ՖԱՖ-ի անդամ չեմ, բայց մի քանի անգամ միջազգային խաղերում ՖԱՖ-ի տղեքի հետ երկրպագել եմ մեր թիմերին (վերջին անգամ Բանանց-Զալցբուրգ խաղում) ու պատրաստ եմ այսուհետև էլ խաղերի ժամանակ ՖԱՖցիների հետ լինել
Nareco, իսկ տոմսերի արժեքները որոշելիս ձեր կարծիքը հաշվի առնու՞մ են:
Лучше Гор могут быть только Горы.
Մոտավորապես:
Ջոն ջան, ՖԱՖ անդամ դառնալը ամեն առումով ՀՀ ազգային հավաքականի երկրպագուի համար ձեռնտու է: Եվ մենք ուրախ կլինենք մեր շարքերը համալրել նոր սրտացավ երկրպագուներով:
Ոչ, ՀՖՖ-ն ինքն է որոշում թե ինչ գներ սահմանի, բայց բարեխիղճ ՖԱՖ անդամների համար տոմսերը անվճար են:![]()
Նարեկ ջան, հենց վաղը կգամ ՖԱՖ-ին անդամագրվելու ;-) ու մեկ էլ կոչ եմ անում ֆուտբոլասեր Ակումբցիներին, վաղը, ժամը 14.00ին լինել Հանրապետական մարզադաշտում, անդամագրվել ՖԱՖին ու նպաստել հայկական ֆուտբոլի առաջընտացին;-) անդամագրվելու համար պետք է ներկայացնել անձնագրի պատջ'են
Nareco (21.03.2009)
Նարեկ ջան առաջին անգամ եմ իմանում այսպիսի ֆան ակումբի գոյության մասին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում արդեն կան այսպիսի ակումբներ, ավելի ճիշտ ոնց հասկացա միայն այս մեկն է:
Կարդացի կանոնադրությունը, Մի քանի բաներ կուզեի ճշտել եթե դեմ չես: Ասեմ որ նախնական շատ ոգևորված եմ ու ուզում եմ անդամագրվել: Ուրեմն այսպեսկարո՞ղ ես ներկայացնել օրինակ այս տարվա խաղերի ցուցակը որոնց կեսին ոնց գրված էր պետք է մասնակցել: Ես օրինակ պատրաստ եմ ներկա գտնվել ազգային հավաքականի բոլոր հանդիպումներին ու գոռալ, երկրպագել մինչև ձայնս կտրվի, իսկ այ ակումբների հետ այդքան էլ չէ քանի որ խաղերը սովորաբար լինում են շատ անհարմար օրերի ու ժամերի ինձ համար: 2. Կներես եթե մի քիչ անդուր հարց եմ տալիս, բայց մի քանի ՀԿների հետ անդամավճար մուծելու հետ կապված ոչ լավ փորձս ստիպումա ինձ այս հարցը տալ: Անդամավճարներից գոյացած գումարների ու դրանց ծախսերը թափանցիկ ու հասանելի են արդյո՞ք ՖԱՖ ցանկացած մասնակցի համար: Այսինքն ամսեկան մուտքեր/ելքեր հաշվետվեթյուն ներկայացվում է՞: Կրկնում եմ Նարեկ ջան որևէ անձնական բան չունեմ, առավելևս ոչ ոքի չեմ ճանաչում, ուղղակի հայաստանյան դառը իրականությունը ստիպում ե նման հարցեր տալ
![]()
3. Գումար կարելի՞ է արքա քարտերի միջոցով փոխանցել: Ինչպես նաև բացի խաղերից ուրիշ հավաքներ էլ են լինու՞մ:
Առայժմ ասյքանը, Հա մեկել եթե երկուշաբթի գրանցվեմ շաբաթ հնարավոր կլինի՞ արդեն ձեր հետ գնալ մարզադաշտ:
Հ.Գ. կանոնադրության առաջին կետում «... ֆան շարժումների կոորդինացմանը, ֆան կուլտուրայի զարգացմանը ... » կարելի է կուլտուրա բառը փոխարինել մշակույթ բառով![]()
Nareco (22.03.2009), Yellow Raven (21.03.2009), Նաիրուհի (12.10.2010)
Ներսես ջան, նախ խաղերի պահով.
ՖԱՖ անդամը պետք է ներկա գտնվի Երևանում կայացող հավաքականի բոլոր հանդիպումներին, իսկ մնացած՝ եվրագավաթներ և այլն պարտադիր չէ, բայց ցանկալի է, ես ինքս էլ երբեմն գործի բերումով չեմ հասցնում եվրագավաթների հանդիպումներին ներկա գտնվել, բայց հավաքականը ...
Մեզ մոտ ամեն ինչ թափանցիկ է Ներսես ջան, ահա այստեղ նույնիսկ հյուրի մակարդակով ցանկացած մարդ կարող է տեղեկանալ մեր ֆինանսական գործունեության վերաբերյալ:![]()
Այո, խնդիր չկա, կարող ես հենց այսօր էլ դառնաս անդամ լրացնելով համապատասխան դիմումի ձևը՝ իսկ վաղը ժամը 14:00-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Էստոնիա հանդիպման համար նախատեսված երկրպագման ՎԵՐՋԻՆ, ԳԼԽԱՎՈՐ ՓՈՐՁԸ՝ կարող ես միանալ մեզ:
Այո կարելի է բանկային փոխանցումներ կատարել, ահա:
Եղավ, շնորհակալություն ուղղման համար,Կանոնադրությունը ինքս եմ գրել, բայց դա գրվել է որպես համառոտ մի կոդեքսի ձևով, զուտ ծանոթանալու նպատակով: Շատ մոտ ապագայում կտեղադրեմ վերջնական Կանոնադրությունը:
Հ.գ. Մեր շարժման մասին լրացուցիչ ինֆորմացիայի համար ArmFootball-ի ֆորումում գործում է համապատասխան բաժինը:
Yellow Raven (21.03.2009), Սամվել (21.03.2009)
Էսօրվանից ՖԱՖ-ի անդամ եմ . . . Բոլոր Ակումբցի-Հայաստանի հավաքականի երկրպագուներին կոչ եմ անում հետևել իմ օրինակին;-) չեք պատկերացնի ինչ կայֆ անցան էսօրվա փորձերը . . . Կայֆ երգեր կան 'երկրպացանկում', նենց հայրենասիրական, ոգեչնող մթնոլորտ էր . . . Շնորհակալ եմ ՖԱՖ-ը հիմնողներին ու բոլոր ՖԱՖցիներին! Հալալ ա ձեզ, հայրենանվեր գործ եք անում: Ու մեկ էլ ՀՖՖ-ի նախագահին էլ շնորհակալ եմ, որ աջակցում ա էս հիանալի մտահաղացմանը:
հայ~ե~ր, հայ~եր, հայ~եր, հայ~ե~եր
Վերջին խմբագրող՝ John: 22.03.2009, 17:30:
Արիացի (28.03.2009)
Վաղը սպասե'ք անակնկալների....
Ցավալի է, որ այսքան պասիվ գտնվեցիք...
Yellow Raven (30.03.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ