Լավ, ծայրահեղությունների գիրկն ընկնել չարժե։
Հաճախ ես ինքս եմ ինչ–որ գեղեցիկ աղջիկ կամ տղա տեսնելիս ամուսնուս ուշադրությունը հրավիրում՝ ասելով՝ ինչ սիրուն ա էս աղջիկը/տղան, չէ՞։ Ինքն էլ լրիվ հանգիստ նայում է, իր կարծիքն ասում, կարող է նույնիսկ հատ–հատ քննարկենք, թե ինչն է սիրուն, ինչը՝ ոչ։ Ի՞նչ կա դրա մեջ։ Թե՞ նման դեպքերում երկուսս էլ պիտի սկսենք անհանգստանալ՝ վայ, ուրիշին նայեց, ուրիշի գեղեցկությունը նկատեց, ուրեմն ինձ չի սիրում։![]()
![]()
Չգիտեմ, միգուցե նորաթուխ զույգերի դեպքում, երբ նոր–նոր սկսել են հանդիպել ու միասին դուրս գալ, նման բաներն իսկապես այնքան էլ տեղին չեն, բայց արդեն կայացած զույգերի դեպքում ոչ մի խնդիր չեմ տեսնում։
Էջանիշներ