Ճիշտն ասած՝ ակումբցիների առաջին տպավորությունների մասին թեմայի հետ կապված նույն զգացողություններն ու մտքերն ունեմ, ինչ Լեո դե Գրանը.ես էլ եմ հաճախ էն տպավորությունը ստանում, որ գրված կարծիքներից շատերը կարծես նույն մարդու գրածը լինեն՝ նույն մարդու մասին։
Ու հաճախ մտածում եմ. լավ, մի՞թե հնարավոր է, որ համարյա բոլորը համարյա բոլորի վրա համարյա նույն տպավորությունը թողած լինեն։
Մի՞թե մարդիկ էդ աստիճանի իրար նման են...
Մեկ էլ մտածում եմ, թե ինչքան ավելի հետաքրքիր կլիներ առաջին տպավորությունների մասին կարդալը, եթե դրանք գրվեին առնվազն երկրորդ տպավորությունը ստանալուց հետո միայն։ Էդ դեպքում գոնե կիմանայինք, որ երբեմն էլ առաջին տպավորությունն էնքան էլ լավը չի եղել, բայց այ երկրորդը կամ երրորդը ամեն ինչ տեղն է գցել։![]()
Ի դեպ, երբ թեման նոր էր բացվել, լիքը «հնացած» առաջին տպավորություններ էին գրվում, ու հենց էդ պատճառով թեման բավական հետաքրքիր էր կարդալը. շատերն արտահայտում էին ոչ այնքան հիացական ու ոչ ստանդարտ առաջին տպավորություններ, քանի որ արդեն երկրորդ և ավելի տպավորություններ էլ ունեին, որոնք ավելի լավն էին դուրս եկել, ու դրանց մասին էլ կարելի էր գրել՝ մեղմելով առաջին ոչ այնքան դրական տպավորությունները։![]()
Էջանիշներ