Կոշտ ֆուտբոլ ամենևին չի նշանակում պարտադիր շատ խախտումներով ֆուտբոլ: Ընդհակառակը՝ կոշտ ֆուտբոլն ավելի «տղամարդկային» է, քան թեթև ֆուտբոլը: Համեմատենք, օրինակ հարավամերիկյան ակումբերը ներկայիս եվրոպական ակումբների հետ: Եվրոպական ակումբները կոշտ են խաղում: Հենց նույն Բարսելոնան այս տարի ցուցադրում է գեղեցիկ, հարձակողական, բայց միևնույն ժամանակ կոշտ ֆուտբոլ՝ իր ֆիզիկապես ուժեղ հարձակվողների, կիսապաշտպանների ու պաշտպանների շնորհիվ: Իհարկե, շատ ավելի կոշտ, բայց պակաս գեղեցիկ է խաղում, օրինակ Չելսին, որի կազմում արագաուժային լավ որակավորում ունեցող ֆուտբոլիստներն ավելի շատ են:
Կոշտ ու միաժամանակ գեղեցիկ ֆուտբոլ էր խաղում Ֆրանսիայի վերջին տաս տարիների հզոր հավաքականը, Արսենալը, ներկայիս Լիվերպուլը, Յուվենթուսը՝ նախքան բ սերիա տեղափոխվելը: Սրանց բոլորի խաղն էլ գեղեցիկ էր ու տակտիկապես գրագետ:
Իսկ ինչ վերաբերվում է անցյալ տարվա Իսպանիայի հավաքականին, ապա պետք է փաստենք, որ այն բավականին արագ թիմ էր, բայց տակտիկապես խաղում էր շատ գրագետ՝ խաղալով ռացիոնալ ֆուտբոլ հիմնականում հակագրոհներով լավ արդյունքի համար: Հիշենք, որ իսպանացիների խաղը այնքան էլ գեղեցիկ չէր: Թափանցող փոխանցում Չավիի կամ Ինիեստայի կողմից, լավ հարձակվողներից մեկը պոկվում էր առաջ ու գոլ խփում:
Այ, իսպանացիների այս հավաքականը հաստատ զիջում էր վերջին աշխարհի առաջնության շատ թիմերի՝ Ֆրանսիային, Իտալիային, Բրազիլիային, Արգենտինային:
Կոշտ ֆուտբոլը կոպիտ, սադրիչ ֆուտբոլը չէ…
միտումնավոր սկսում ա հունձ անել ու ջարդեն մրցակցի ոտքերը:Սրանք ցանկացած թիմերի խաղում էլ կարող են լինել՝ Փյունիկից մինչև Բավարիա…Կամ դասավորում ա ու ընենց «ծիխարի» արմունկով հարվածում ա մրցակցի դեմքին:
Էջանիշներ