Համաձայն չեմ… Ճիշտ է, իտալական թիմերը դարձան իրենց իսկ շեֆերի իրականացրած անգրագետ քաղաքականության զոհերը, բայց իտալական առաջնությունը ընդհանուր առմամբ, չհաշված վերջին մի քանի տարին, ամենաուժեղ առաջնությունն է եղել… Լավագույն ֆուտբոլիստները միշտ խաղացել են Իտալիայում:
Օրինակ՝ ասեմ, որ իտալական գրեթե բոլոր թիմերը միշտ խաղացել են տակտիկապես գրագետ ֆուտբոլ՝ առաջնայինը համարելով թիմային խաղն ու տվյալ խաղի արդյունքը, ոչ, թե առանջին ֆուտբոլիստների վառ արտահայտված անհատական տեխնիկան: Իսպանիայում միշտ ֆուտբոլը եղել է առավել գեղեցիկ, բայց չհաշված երկու-երեք թիմ, միշտ էլ իսպանացիները խաղացել են դանդաղ ֆուտբոլ: Այսօր էլ է այդպես… իսպանացիները դանդաղ են:
իսկ վերջին տարիների Անգլիան, դրսի շատ գրագետ մարզիչների ու ակումբների ղեկավարների գրագետ քաղաքականության արդյունքում, լրիվ ուրիշ թեմա է… Վերջին տարիների Անգլիան վերջին տարիների Իտալիայի հակապատկերն է:
Իտալիայի Ա սերիան ներկայացնող թիմերը դեռ ոտքի կկանգնեն ու թեժ կլինի, համոզված եմ:
Ի դեպ, մարդիկ կան, որ գերադասում են հենց այդպիսի ֆուտբոլը, որի գլխավոր նպատակը խաղադաշտում, չնայած հզորագույն, տեխնիկապես շատ ուժեղ խաղացողների առկայությանը, մի փոքր զգույշ, տակտիկապես խիստ գրագետ ֆուտբոլն է: Դա էլ ի՛ր գեղեցկությունն ունի:
Էջանիշներ