murmushka (09.03.2009)
Վերջին խմբագրող՝ Քամի: 09.03.2009, 11:58:
Կարեն Կարապետյանը ո՞վ ա ժողովուրդ:
էսպես չի մնա
Կարծում եմ այս հոդվածը իրա մասին է
Այդ հոգեբույժը եթե իսկապես հոգեբույժ է, պիտի կարողանար եզրակացություն տալ, ու ուղարկել հոգեբուժարան հետազոտվելու, թեկուզ ստիպողաբար։ Դրա համար պարտադիր չի սրտի զարկերը կամ թոքերը լսել, կամ աչքերը ստուգել։ Այնինչ չզննելու համար պատճառաբանվում է քաղբանտարկյալի ագրեսիվ պահվածքը ու նրան մեկուսացնում են։ Պարզ է, որ հոգեկան առողջության խնդիր եթե լինի, պիտի քաղբանտարկյալին ազատ արձակեն բուժման նպատակով, ինչն էլ չեն ուզում անել ստորները։Շանթ Հարությունյանը մեկուսացվել է. նրա նկատմամբ սահմանվել է շուրջօրյա հսկողություն
Շանթ Հարությունյանի առողջական վիճակի ուսումնասիրման նպատակով այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) է այցելել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հոգեբուժական բաժանմունքի պետ Գաբրիել Ահարոնյանը: Բայց վերջինս Շ. Հարությունյանի կողմից ենթարկվել է ագրեսիվ վերաբերմունքի, արժանացել ոչ պարկեշտ արտահայտությունների:
«Կալանավորը բժշկին մեղադրել է իբր Ռուսական հատուկ ծառայություններում գործակալ լինելու մեջ»,- հաղորդում է Քրեակատարողական վարչության պետի մամլո քարտուղար Արսեն Բաբայանը:
Նրա փոխանցմամբ` Շանթ Հարությունյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման վերաբերյալ տեղեկությունների իսկությունն ստուգելու նպատակով դեռ մարտի 5-ին նրան բժշկական զննման ենթարկելու համար այցելել էր քրեակատարողական ծառայության հոգեբույժ Մամբրե Նանայանը: Սակայն Շանթ Հարությունյանը հրաժարվել էր ընդունել հոգեբույժին եւ ենթարկվել բժշկական զննության:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շանթ Հարությունյանին բժշկական զննության ենթարկելը ներկայումս հնարավոր չէ, նաեւ այն, որ կալանավորի ագրեսիվ վարքագիծը հնարավոր է պայմանավորված լինել հոգեկան խանգարմամբ՝ վերջինս մեկուսացվել է: Նրա նկատմամբ սահմանվել է շուրջօրյա հսկողություն: Ձեռնարկվում են միջոցներ հետագա հոգեբուժական հետազոտություններ իրականացնելու նպատակով»,- նշված է Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրությունում:
Si vis pacem, para bellum
Մարկիզ (09.03.2009)
թերթիշխանական վերնախավում համաձայնություն է ձեռք բերվել Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո թաղային համայնքների ղեկավարների թեկնածուների վերաբերյալ:
Մկան, Ներսիկի, Մհերի բալեքը թաղապետե՞ր
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ իշխանության ներսում արդեն մայրաքաղաքի համայքները բաժան-բաժան են արվել։ Ինչպես փոխանցում են իրազեկ աղբյուրները, իշխանության ներսում արդեն որոշել են, որ Ավանի գործող թաղապետ Տարոն Մարգարյանի՝ փոխքաղաքապետ դառնալուց հետո նրա փոխարեն թաղապետ է նշանակվելու ՀՀ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը, Էրեբունու թաղապետ է նշանակվելու Թոխմախի Մհերի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, իսկ Կենտրոն համայնքի թաղապետ է նշանակվելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին։ Համենայն դեպս, նման խոստումներ տրվել են։
հա ինչ անենք...
եթե պետք ա մուկը կրթության մասին քարոզ կարդա, ուրեմն ոմանք հենց սրան էլ արժանի են, որ մուկը կրթության մասին իրենց պատմի,տղան էլ թաղապետ դառնա
ՀՀ նախագահի աթոռը լքելուց հետո Ռոբերտ Քոչարյանը իրեն ամբողջովին արվեստին է նվիրել: Այդ մասին է վկայում է Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղարկած Ռոբերտ Քոչարյանի մարտի 8-ի շնորհավորական բացիկը, որը ոչ այլ ինչ է, քան Հենրի Տուլուզ-Լոտրեկի` ՚Երկու կիսամերկ կանայք Մուլեն Ռուժումՙ կտավի բացիկը:
՚Այս բացիկը վկայում է Ռոբերտ Քոչարյանի հոգեկան վիճակի մասին: Այսօր նա այդ վիճակում է գտնվում: Իր հասարակության համար նման վտանգավոր հոգեվիճակում է եղել իր պաշտոնավարության 10 տարիներին, որի արդյունքը մենք տեսանքՙ,- այսօր ՚Ա1+ՙ-ին ասաց Զարուհի Փոստանջյանը եւ նաեւ մեր ընթերցողներին հնարավորություն տվեց տեսնել Ռոբերտ Քոչարյանի մարտի 8-յան նվերը: Բացիկը Քոչարյանն անձամբ չի հանձնել տիկին Փոստանջյանին: Այն ուղարկել է իր գրասենյակի աշխատակից Բագրատ անունով մի երիտասարդի հետ: Նման ՚օրիգինալՙ նվեր Զարուհի Փոստանջյանը որեւէ պաշտոնյայից երբեւէ չէր ստացել: Նա գնահատում է Ռոբերտ Քոչարյանի օրիգինալ երեւալու ձգտումը եւ հասկանում, որ այն հունվարին 1-ին ուղարկած իր շնորհավորական բացիկի պատասխանն է:
՚Այո, ես Ամանորի կապակցությամբ այս տարի շնորհավորական բացիկներ էի ուղարկել բոլոր` առաջին, ներկա, նախկին նախագահներին եւ այլ պաշտոնյաների: Իմ բացիկները խորհրդանշական էին: Ես Քոչարյանին ուղարկել էի գանգերի նկարով բացիկ, որը խորհրդանշում էր նրա պաշտոնավարության տարիները մեր ժողովրդի համար: Ինձ ուղարկած բացիկը վկայում է, որ նա շարունակում է գտնվել նույն վտանգավոր հոգեվիճակումՙ,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
Ի դեպ, տիկին Փոստանջյանը վերջին շրջանում իր հայտարարություններն ու քննադատությունները հիմնականում ուղղում է Սերժ Սարգսյանին, եւ չէր սպասում, որ Քոչարյանը այդքան հիշաչար կգտնվի:
Բոլոր դեպքերում Զարուհի Փոստանջյանի համար անակնկալ է, եւ կասկածում է, որ Ռոբերտ Քոչարյանը Տուլուզ- Լոտրեկի ստեղծագործությունները ընկալում է որպես արվեստի գործ. ՚Նրա կարծիքով Տուլուզ -Լոտրեկի գործերը վիրավորվելու համար են: Ես կգնահատեի այս բացիկը, եթե այն գոնե իսկապես բացիկ լինի: Քոչարյանը նույնիսկ նորմալ բացիկ չի ընտրել: Այս նկարը նա ինտերնետից է վերցրել, եւ անգամ նորմալ , ուղիղ, հավասար չի կարողացել կտրել: Այսինքն, այս բացիկը արժեք չունի: Իսկապես կուրախանայի, որ Քոչարյանն ինձ ուղարկեր Տուլուզ-Լոտրեկի բնօրինակը: Այն իսկապես արվեստի բարձր արժեք ունի եւ շատ թանկ է: Անմիջապես կվաճառեինք եւ միանգամից բազմաթիվ մարդկանց սոցիալական խնդիրներ կլուծեինք, որոնք Քոչարյանի պաշտոնավարության ընթացքում եւ այսօր անուշադրության են մատնվածՙ:
Ա1+
![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Elmo: 10.03.2009, 16:46: Պատճառ: Հեղինակի թույլտվությամբ ավելացվել են նկարները:
Ռոբիկի յանը լրիվ ա տարել: Հալալ ա Զարուհուն![]()
Մանկապարտեզի տարիքի երեխու վրվեժխնդրություն:
էսպես չի մնա
Պաշտոնապես չհաստատված ինֆորմացիա:
Աղբյուրը՝ lragir.amՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ԻՐ ԹԻՄԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Մարտի 10-ի երեկոյան ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվել այն մասին, որ հրաժարականի դիմում է գրել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պաշտոնական որեւէ աղբյուրից այդ տեղեկությունը հաստատող խոսք չկա: Ինչպես հաջողվեց պարզել ոչ պաշտոնական աղբյուրներից, հրաժարականի դիմում են գրել ֆինանսատնտեսական բլոկի նախարարները, որոնք համարվում են Տիգրան Սարգսյանի թիմը: Այդ հրաժարականներից հետո էլ, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, հրաժարականի դիմում է գրել նաեւ վարչապետը, որը քննարկվում է իշխանության վերնախավում: Խնդիրն այն է, ընդունել դիմումը, թե հորդորել, որ Տիգրան Սարգսյանը պաշտոնավարի մինչեւ քաղաքապետի ընտրությունը: Այդ խնդիրն է, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, քննարկում իշխանությունը: Նույն աղբյուրները նշում են, որ նախարարների հրաժարականի մասին պաշտոնապես կհայտարարվի շատ մոտ ապագայում, գուցե նաեւ այսօր կամ վաղը:
Էհ, ավելի վատ… Բայց ճաքճքում ա կլանաօլիգարխիկը…![]()
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ