Ահիկ ջան, տխուրը գիտե՞ս որն ա, որ սրանից անցել ա քսան տարի, ու ոչ թե առաջ ա գնացել, այլ ետ: Էն ժամանակ ռուսական տանկեր էին, հիմա հայկական են լինում: Էն ժամանակ տրամվայից կախված էին մարդիկ գնում, հիմա տրամվայ չկա, որ կախվեն, վրայից ընկնելու վտանգ չկա, բայց կա ջպերի տակ ընկնելու վտանգ: Առաջին նկարում չեմ կարողանում պատկերացնել, թե որ փողոցն ա, բայց որ հիմա էդքան ծառ ունեցող փողոց չկա, գրեթե համոզված եմ: Եվ ինչպես տեսնում եմ` ոչ թե հատվել են ծառերը, այլ ճյուղերն են կտրել, որպեսզի նորմալ աճի: Ծառերի սպանդի նկարները այստեղ են. 2008 թ.:
Էջանիշներ