Իսկ ո՞րն է բանտերի նպատակը ՀՀ-ում…Բանտերը ծառայո՞ւմ են իրենց նպատակին։![]()
կարծում եմ իմ գրածը ոչ մեկտ էլ չեք կարդացել լրիվ:
ես չեմ ասում պատճել, ասում եմ ֆինանսական տույժերի ենթարկել:
ես գեների մասին բան չասացի, այլ ասում եմ որ նորմալ է, որ երեխան պատասխան տա ծնողի համար: բա ինչն՞ ա նորմալ, մենակ օգտվելը՞ ծնեղին հասարակության կողմից բաժին հասածից՞
Ինձ համար նույնպես Շվեդական օրինակը շատ տպավորիչ է:
Իսկ ինչպիսի վերաբեմունքի են արժանանում <նստած հելածները> Հայաստանում????Նրանք ստիպված են իրենց ողջ կյանքի ընթացքում մնալ մեկուսացած հասարակությունից, կրել <նստած հելած> տիտղոսը: Հասարակությունը իր վերաբերմունքով, մշտապես, կարծես ցույց է տալիս նրանց իրենց ՏԵՂԸ: Եվ նրանց ոչինչ չի մնում քան հաստատել իրենց մասին եղած կարծիքը եվ վերադառնալ իրենց ՏԵՂԸ:
Իսկ ինչպես են վարվում Շվեդիական բանտերում????: Նախ ամենազարմանալին այն է, որ Շվեդական բանտում աշխատող բանտապահները զենք չեն կրում: Ինչը արդեն իսկ հոգեբանական շատ սուր տակտիկա է:
Հանցագործներին հնարավորություն է տրվում դրսեվորել իրենց ներսում եղած դրականը:Այլ ոչ թե դաժան վերաբերմունքով, անմարդկային պայմաններով վերջնականապես սրբում են առանց այնել շատ խորքերում տեղավորված ողջ դրականը:
Հանցագործին ցույց են տալիս կյանքի այլնտրանքային տարբերակ,որտեղ նա կարող է սեփական աշխատանքով ձեռք բերել մարդավայել, հարմարավետ կյանք: Այսինքն բանտային պայմաններում նրանց ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ, ԸՆՏԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ, ապրել մի կյաքով վորը տանում է առաջ, նրանց սովորեցնում են սիրել սեփական անձը, ներշնչում են որ իրենք արժանի են հարգանքի: Չէ որ այն մարդը որը հանցանք է գործում չգիտի ինչպես հարգել ինչպես սեփական, անպեսել դիմացինի անձը:
Chilly (09.03.2009)
Իսկ ոնց եք նայում էն տեսակետին, որ 2-րդ դատվածությունից 3-րդ անգամ հետո պետքա ցմահ մեկուսացնել որպես անուղղելիի...
Ինչ ուզում եք ասեք, իմ կարծիքով ամենաճիշտ տարբերակը Չամիչ-ի տարբերակն է... Բանտերը պետք է լինեն, բայց միայն լրիվ հակապատկերը այժմյան բանտի... բանտերում պետք է աշխատեն պետության լավագույն հոգեբաններն ու հոգեբույժները, բանտում պետք է արթնացվի մարդու միջի Մարդը, միայն այդ տարբերակով կստացվի լավ հասարակություն...
Մարկիզ (09.03.2009)
Երեխան կարող է չհրաժարվել ծնողից, բայց տեսնել, եւ հասկանալ ծնողի թերությունները ու չկրկնել դրանք։ Մի խոսքով ամեն ինչ կախված է երեխայից, դրա համար չի կարելի ասել «ըհը, էսի էն անասունի տղեն ա... ֆսյո, բռնեք կախեք»...
Ինչ վերաբերում է ժառանգությանը, ապա երեխային հնարավոր չէ զոռով որեւէ բան ժառանգել, պիտի նա էլ ուզենա։ Այնպես որ էլի հանգում ենք նրան, որ ամեն ինչ կախված է երեխայից։
Այո, բայց դա արդեն բանտ չի լինի։ Այդ տարբերակին ես կողմնակից եմ, միայն թե դրան բանտ կոչելուն կողմնակից չեմ։![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ