Ես ծխել եմ՝ կոլեգաներս առել էին ebay.com-ից այդ էլէկտրոնային բորշչը՝ էհ, կներեք, սիգարետը։ Էնտեղ անհամեմատ էժան է Էյ Ջի-մէյ-ջիներից։
Սկզբունքորեն առաջին տպավորությունները ցնցող են՝ գրպանիցդ հանում ես, առանց վառելու ծխում ու նորից դնում գրպանդ։ Զզվելի հոտ բոլորովին չկա, ցանկացած տեղ կարելի է ծխել առանց մարդկանց վնաս ու տհաճություն պատճառելու, մոխրաման ու կրակայրիչ չի պահանջվում, միակ խնդիրը լիցքավորումն է։ Մոլի ծխողին միայն մի բան կարող է հիասթափեցնել՝ կոկորդում տաք ծխի ու թոքերում էլ հագեցման զգացողությունը չկա։ Բայց եթե քարտրիջը նիկոտինային է (կան տարբեր համեր, նաև առանց նիկոտինի), ապա նույն թմրեցնող էֆեկտը կա։ Այսինքն «լոմկայից» այնուամենայնիվ դուրս ես գալիս, իսկ տաք ծխի ու թոքերը լցվելու զգացողությունների բացակայությունը հոգեբանական խնդիր է։ Այսինքն ծխախոտից ֆիզիկական (ոչ հոգեբանական) կախվածություն ունեցող մարդու համար սա սկզբունքորեն կարգին փոխարինիչ է ծխախոտին։ Մաքուր նիկոտին՝ առանց խեժի ու տարբեր թունաքիմիկատների։ Այսինքն ծխախոտից էլէկտրոնայինի անցնելը սկզբունքորեն ցանկության հարց է, իմ կարծիքով այն լրիվ լուծում է ֆիզիկական «լոմկայի» խնդիրը։ Մնում են հոգեբանական խնդիրները, ասենք՝ մոխիր թափ տալ, կրակայրիչը չրթացնել ու կպցնել, տաք ծուխ ու նման այլ ռոմանտիկ հիմար սովորույթները