Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Խորին շնորհակալություն Elmo-ին՝ էս գոհարի տեղը հուշելու համար:

«Լեդիս ընդ ջենթլմեն, այ ամ Ռոզա Ցառուկյան...»
Մի հատված, կամ ուղղակի «անոնս»
...Ով որ մտածում է, թե Ծառուկյանները հարկերը թաքցնում են, հետո դրանով բարեգործություն անում, տիկին Ծառուկյանը դրան էլ հստակ պատասխան ունի. «Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն լավ ենք անում: Հարկ տամ, որ գնան «Մոնտե Կառլոյում» խաղա՞ն... Շատ կներեք, ես տալիս եմ անապահով խավին, մանկապարտեզներին, բուժօգնությանը, պետությանն էլ ինչքան տվել ենք` հերիք ա...»:

Մեղք էր երեխան

«Իմ տղան մեղք ա, շատ մեղք ա իմ երեխան, էսքան լավ գործ ա անում, ու ոչ մեկը չի գնահատում.... Այ, հիմա որ ես ձեզ ցույց տամ` թե ինքն իր արդար քրտինքով, իր տանջանքով ինչեր ա ստեղծել, դուք կգնաք ու կասեք` այ մարդ, էս մարդուն ինչո՞ւ են էսքան քարկոծում... », - մղկտում է Ռոզա Ծառուկյանը: Ասում է, որ որդին իրեն շատ է նման. «Այ, օրինակ, աղջիկս ինձ էդքան էլ չի քաշել, որովհետեւ ես նրան ընդամենը 4 ամիս եմ կրծքով կերակրել, իսկ Գագիկիս 1 տարի 8 ամիս կուրծք եմ տվել»: ...
Որ դեմք է, գիտեի, բայց որ էսքան...