Մեջբերում Rian-ի խոսքերից Նայել գրառումը
ժողովուրդ, մի հատ սենց պահ կա, որ մոռանում ենք. Եվրատեսիլը երգի մրցույթ է, ոչ թե կատարողի: ու քննարկել, թե որ կատարողն էր արժանի, արմատապես սխալ մոտեցում է իմ կարծիքով: տվյալ դեպքում հաղթողները որպես կատարողներ արժանի են եւ շատ սիրված, սակայն երգն ինքնին` շատ անհաջող Եվրատեսիլի համար...
Չեղավ... Բա դա ասելու բա՞ն էր: Երգը շատ յուրօրինակ էր, շատ հայկական, շատ հեշտ հիշվող վերնագրով, թույլ էր տալիս բացահայտել կատարողների հիանալի վոկալ տվյալները և միևնույն ժամանակ ցույց տալ իրենց առանձնահատուկ ոճը:
Իսկ եթե երգը չես հավանել, խնդրում եմ ասա, թե մնացած 20 կատարումներից որն է դուրդ եկել: Էնտեղ կային անգամ այնպիսիները, որոնք հազիվ էին ինչ-որ բանով երաժշտություն հիշեցնում: Երգիչներն էլ իսկական ադամանդներ էին...