dvgray-ի խոսքերից
Շառլը իր էությամբ, կյանքով, արարածով ու տաղանդով շատ ու շատ ավելի բարձր է, քան պետության դեսպանը, որը վերջին հաշվով ընդամենը չինովնիկ է:
Սակայն պատմությանը հայտնի են բազմաթիվ այսպիսի դեպքեր: Օրինակ Պլուտարքոսն էլ /համոզելով ու չկամությամբ/ եղել է "պետական ծառայող", որի համար շատ է բողոքել:
Շառլը աշխարհում սփռված հայ ազգի ազգի համար շատ ավելի մեծ կերպար է, քան նույնիսկ Հայասանի Նախագահը:
Եթե սա հաշվի առնելով, լինելով նաև մեծ մտածող, եթե նա հանձն է առել այս գործը, ուրեմն իրականում սա պետք է եկել, ու եղել են շատ լուրջ պատճառներ սրա համար:
Ոչ մեկը չի կարող ասել, որ Շառլը "վաճառվել է", կամ գնացել է "շանտաժի": Այսպիսի մտքերը կատարյալ անհեթեթություններ են, հաշվի առնելով թե ում մասին ենք խոսում:
Իսկ այդ լուրջ պատճառները կապրենք կիմանանք: Կամ էլ չենք իմանա: Բայց կարծում եմ բացառվում է, որ դա լինի ներկա իշխանավորներին ռեկլամելը ներքին սպառման համար:
Շառլը միակ մարդն է աշխարհում, որին ընդունում են բոլոր հայերը, անկախ երկրից, կուսացական պատկանելությունից, սոցալական խավից, կրոնական ուղղվածությունից:
այսպիսիս երկրորդ մարդը երևի թե երբևէ չի եղել ու չկա աշխարհում:
Էջանիշներ