User Tag List

Էջ 2 10-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 136 հատից

Թեմա: Հեծանիվ

  1. #16
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    36
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Հեծանիվ

    Ժող մարդ կա՞, որ հեծանիվների վարձելու տեղ գիտի, դե ասենք 24 ժամով... Ես մի տեղ գիտեմ՝ Մարիոտում, բայց այնպիսի գներ են, որ մի 2000 դրամ էլ ավելացնեմ, մեր շենքի կողքի օֆիսից առանց կատակի մեքենա կվարձեմ :
    Հ.Գ. Երբ որ գոնե մի 10 հոգի կհավաքվենք, որ հեծանիվներով կլինեն, ապա հանգիստ սրտով կարելի կլինի կազմակերպել մի լավ արշավ՝ ասենք Երևանից մինչև մեկ ուրիշ քաղաք
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  2. #17
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեծանիվ

    Էհ... արշավ-մարշավ չգիտեմ, բայց բժիշկս վերջերս ասեց, թե լավ կլիներ՝ հեծանիվ քշեի երբեմն Սովորել եմ ուզում...
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  3. #18
    Սկսնակ անդամ Davids-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2007
    Հասցե
    Գյումրի-Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեծանիվ

    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհ... արշավ-մարշավ չգիտեմ, բայց բժիշկս վերջերս ասեց, թե լավ կլիներ՝ հեծանիվ քշեի երբեմն Սովորել եմ ուզում...
    Արի մոտս կոնսուլտատիվ պարապմունքների
    Главное в жизни быть любимым и самому любить

  4. #19
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեծանիվ

    Դավ, եթե դու լուրջ սովորացնեիր, ես դեմ չէի լինի Բայց դե կասկածում եմ էլի...
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  5. #20
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հեծանիվ

    Հեծանիվը Հայաստանում հազվադեպ է օգտագործվում` որպես տրանսպորտի միջոց, ինչը չես ասի, օրինակ` Եվրոպայի մասին, որտեղ ահել-ջահել հեծանիվ են քշում, հեծանիվների համար առանձին ճանապարհներ կան մայթերի կողքին, առանձին լուսանշան ու երթևեկության կաննոներ:
    Ինչ եք կարծում, ինչո՞ւ Հայաստանում դա ընդունված տրանսպորտի միջոց չի: Մի քանի տարի առաջ, հիշում եմ, Երևանում մեկը հեծանիվ քշելով տեղ էր գնում, բոլորը ապշած վրան էին նայում, մի տաքսիստ էլ մատը տարավ քունքին, թե իբր խփնված է սա: Ես էլ մինչև Գերմանիա գալս չէի մտածում, թե հեծանիվը կարող է էսքան տարածված ու հարմար տրանսպորտ լինել: Համալսարանի կողքով որ անցնում ես, էնպիսի տպավորություն է, թե հեծանվարշավ է տեղի ունենալու, հարյուրավոր հեծանիվներ են իրար կողքի շարված... ու ոչ միայն համալսարանի կողքին:
    Ի՞նչ կարծիքի եք սրա մասին: Կուզենայի՞ք հեծանիվներով գնալ դասի, աշխատանքի: Իսկ քշել գիտե՞ք:

  6. #21
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Կարծում եմ՝ Երևանն էնքան էլ հարմար չի հեծանիվը որպես տրանսպորտի միջոց զարգացնելու համար, քանի որ տեղանքը հարթ չի, ասենք թե շրջանայինից մինչև մասիվ հեծանվով բարձրանալը պետք է որ այնքան էլ դյուրին չլինի: Սակայն ինքս չէի հրաժարվի հեծանիվ՝ որպես ալտերնատիվ տրանսպորտ գործածելուց, քանի որ շատ սիրում եմ հեծանիվ քշել, առողջարար է ու էկոլոգիապես էլ մաքուր:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.02.2009), StrangeLittleGirl (15.02.2009)

  8. #22
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Չե, հիմա վերաբերմունքը նորմալ է, մարդիկ կան՝ քշում են:
    Անձամբ ես նախընտրում եմ տասնմեկ համարի երթուղայինը՝ ցանկացած հեծանիվից ավելի հուսալի է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. #23
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Այվ, բայց գոնե պատկերացնում ես, որ Հայաստանում առնվազն գիժ պետք ա լինես, որ մեր աննոռմալ վարորդների հետ նույն փողոցում հեծանիվ քշես

    ԱՄՆ-ում հեծանիվը իմ հիմնական տրանսպորտային միջոցն էր, ճիշտ է դպրոց ավտոյով էի գնում (ամեն օր հեծանվով 25կմ գնալ ու 25կմ վերադառնալը մի քիչ ռեալ չէր), բայց մեր քաղաքում ամեն տեղ հեծանվով էի գնում: Էստեղ էլ եմ ուզում հեծանիվ ունենալ, բայց քանի որ Երևանում նույնիսկ հետիոտն լինելը խիստ վտանգավոր է առողջության համար, հեծանիվ քշելը լրիվ խելագարություն կլիներ
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.02.2009), StrangeLittleGirl (15.02.2009), Արշակ (13.02.2009), Նիկեա (17.08.2012), Ուլուանա (13.02.2009), Սամվել (13.02.2009)

  11. #24
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Մեջբերում Æþelwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ, բայց գոնե պատկերացնում ես, որ Հայաստանում առնվազն գիժ պետք ա լինես, որ մեր աննոռմալ վարորդների հետ նույն փողոցում հեծանիվ քշես
    Պատկերացնում եմ... դրա համար էլ էն տաքսիստը մատը ֆռռացնում էր հեծանվորդի վրա, թե սա գիժ ա:
    Բայց դե ցանկության դեպքում կարելի է հեծանվային փոքրիկ ճանապարհներ սարքել, ոնց որ այլ երկրներում է:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արշակ (13.02.2009), Ձայնալար (13.02.2009), Նիկեա (17.08.2012)

  13. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Հեծանիվ ես էլ եմ սիրում, քշել գիտեմ, բայց ԱՄՆ-ում դեռ քշած չկամ , չնայած էստեղ բավական տարածված փոխադրամիջոց է: Ցավոք, Հայաստանը դեռ շատ հեռու է հեծանիվը որպես փոխադրամիջոց կիրառելուց: Էլ չեմ ասում, որ օրեցօր ավելացող ավտոմեքենաներն էլ ավելի են հեռացնում մեզ այդ վիճակից...

    Հիշում եմ՝ մի 6 տարի առաջ մեր մանկավարժության դասախոսը, որ 70 տարեկան մարդ էր, հեծանվով էր երթևեկում հաճախ։ Մի անգամ փողոցում պատահաբար տեսա, էնքան անսովոր տեսարան էր, բայց դե հարգեցի, որ մարդը չի ամաչում ուրիշների զարմացած ու տարօրինակ հայացքներից ու էդ տարիքում հեծանիվ է քշում։

    Մի երկու տարի առաջ էլ ակումբցիներով որոշել էինք հեծանիվ քշել։ Մի քանի հոգով գնացինք Օպերայի մոտից վարձեցինք ու մի երկու ժամ քշում էինք, հավես էր։ Ես էլ հազար տարի էր՝ չէի քշել հեծանիվ, վախենում էի, որ մոռացած կլինեմ, բայց պարզվեց՝ լավ էլ հիշում էի։
    Ի դեպ, հիմա էլ կարող եք ակումբցիներով մեկ–մեկ հեծանիվ քշելու գնալ, հավես կլինի հաստատ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #26
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, հիմա էլ կարող եք ակումբցիներով մեկ–մեկ հեծանիվ քշելու գնալ, հավես կլինի հաստատ։
    Գնում են... երևի հավես էլ անցնում է:

  15. #27
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնում են... երևի հավես էլ անցնում է:
    Հա, էդ գիտեմ։ Բայց ես հեծանվարշավ նկատի չունեի։ Դե, դա ավելի լուրջ բան է, սկսնակ կամ անփորձ հեծանվորդների համար չի երևի, համ էլ ավելի շատ ժամանակ կխլի։ Իսկ իմ ասածն իրականացնելն անհամեմատ ավելի հեշտ է, թեև, իհարկե, պակաս առողջարար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #28
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Քշել մի քիչ գիտեմ, չնայած ղեկը լավ չեմ կառավարում ու մի քանի անգամ գյաբռլամիշ եմ եղել հեծոյով , բայց շատ եմ սիրում։

    Որպես տրանսպորտի միջոց էլ դրական եմ վերաբերվում։ Լավ կլիներ, որ Հայաստանում էլ տարածվեր։ Բայց դե հայերի քյառթուիզմը դեռ դիմադրում է։
    Իհարկե, էս պահին, ինչպես արդեն նշվեց, Երևանում հեծանիվով երթևեկելը վտանգավոր է՝ հեծանիվների համար հատուկ ճանապարհներ չլինելու ու մեքենաների անկանոն երթևեկության պատճառով։
    Գոնե նոր վերանորոգվող փողոցներում կարելի էր հեծանիվի ճանապարհ հաշվի առնել, էն էլ չեն անում։

    Ինքս ժամանակ առ ժամանակ մտածում եմ հեծանիվ առնելու ու որպես տրանսպորտ օգտագործելու մասին, բայց վերը նշված խնդիրները հաշվի առնելով՝ առայժմ չեմ անում։

    Բայց ամեն դեպքում երևի կառնեմ հեծանիվ՝ երբեմն հարմար տեղերում զբոսնելու համար։

    Իսկ որ ասում եք Երևանը հարթ չի, ու դժվար կլինի դիքեր բարձրանալը, հիմիկվա հեծանիվները մեծ մասամբ մի քանի ռեժիմներ ունեն (սկորուստ են ասում, չէ՞), ու համապատասխան ռեժիմներ կան դիքեր բարձրանալու համար։ Այնպես, որ դանդաղ ես գնում, բայց ոտքերդ չեն հոգնում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սամվել (13.02.2009)

  18. #29
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Անհնար բան չկա: Պետք է սկսել, ափսոս, որ պետական մակարդակով դրանով չեն զբաղվում: Վերջերս երիտասարդների մի խումբ, որոնք հաճախակի հեծանվարշավներ են կազմակերպում, նրանցից մի քանիսն էլ Ակումբից են, դիմում էին ուղարկել քաղաքապետարան, բայց դե չեմ կարծում թե դրանով զբաղվող կլինի: Բայց դե մենք մերոնցով կարող ենք հեծոներ վարձել գնալ ֆռֆռալ, մասնակցել կազմակերպվող հեծանվարշավներին և այլն: Մի քանի տարի առաջ մի քանի ընկերներով գնում ենք հեծանվահրապարակ (վելոտրեկ) քշում էինք, բայց դե փակ շրջանով պտտվելը ձանձրացնում է: Ի դեպ, ո՞րտեղ կարելի է հեծանիվ քշել, որ համ անվտանգ լինի, համ հարմար, համ հաճելի՝ ի նկատի ունեմ սկզբի համար էլի, որ միքիչ վարժվենք, բայց սա երևի արդեն այլ թեմա է, այստեղ տեղի մասին եկեք չխոսենք:

    Օրինակ, սկզբի համար կարելի է հյուսիսային պողոտայի երկու ծայրերում հեծանիվների վարձույթ բացել: Ասենք օպերայում 200 դրամ տաս հեծոն վերցնես, իջնես հրապարակ, հեծոն հանձնես: Հետագայում կարելի է ցանցն ընդլայնել
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 13.02.2009, 12:14:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (13.02.2009)

  20. #30
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Շատ-շատ կուզենայի` միասին գնայինք հեծանվով ֆռֆռալու
    հետո գուցե ինքներս հեծանիվներ ձեռք բերենք ու հաճախակի գնանք ման գալու, նույնիսկ արշավների
    ուխ-ուխ

Էջ 2 10-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հեծանիվ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 379
    Վերջինը: 26.09.2020, 17:45
  2. Ինչպես տեղափոխել հեծանիվ Անգլիա?
    Հեղինակ՝ armatura, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.09.2015, 10:57
  3. Հեծանիվ Վրաստանից
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 57
    Վերջինը: 19.07.2015, 15:08
  4. Վաճառք. Գերմանական Votone լեռնային հեծանիվ, 190.000 դրամ
    Հեղինակ՝ armatura, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.05.2014, 19:04
  5. Վաճառք. Վաճառում եմ եվրոպական SCOTT ֆիրմայի հեծանիվ
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.09.2011, 22:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •