User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

Քվեարկողներ
289. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Իշխանությունը

    168 58.13%
  • Ընդդիմությունը

    61 21.11%
  • Ոստիկանությունը

    5 1.73%
  • Ցուցարարները

    13 4.50%
  • Սադրիչները

    42 14.53%
Էջ 65 118-ից ԱռաջինԱռաջին ... 155561626364656667686975115 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 961 համարից մինչև 975 համարի արդյունքները՝ ընդհանուր 1769 հատից

Թեմա: Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

  1. #961
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    ...ժողովուրդը...
    Միթե՞ մեղավոր է որ էլ չի ուզում ստրուկ լինել և իրեն փալաս զգալ իր իսկ հողի վրա,ուզում է ապրել և ոչ թե գոյատևել կամ էլ սրա նրա ոտքը լպստել որ մի երկու կոպեկ շպրտեն երեսին,որ երեխան հացին կակա չասի,ու՞մ է հաճելի լսել,որ հարյուրավոր հայեր լքում են իրենց հայրենիքը ինչա մի քանի տականքներ լափել էլ են սիրում,խի պտի հայի երեխան մեծանա արտասահմանում,եթե ստիպենք իշխանություններին զգալ որ ազգիս բռունցքը պատժից է էլ ոչ մի իշխանություն չի համարձակվի տականքություն անել:

  2. #962
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    ...ժողովուրդը...
    դե ուրեմն դատավարությունները հենց քեզնից էլ կսկսենք…հույսով են ձերոնց ցտեսություն ասել ես, որովհետև դու նրանց բավական ժամանակ չես տեսնի (գուցեև երբեք)…հասկանում ես չէ,՞ որ դու քո վրա 10 հոգու սպանության մեղքն ես վերցնում

    Այս ամենը, իհարկե, եթե դու քեզ համարում ես այս ժողովրդի մի մասը

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (10.02.2009), Քամի (09.02.2009)

  4. #963
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Միթե՞ մեղավոր է որ էլ չի ուզում ստրուկ լինել և իրեն փալաս զգալ իր իսկ հողի վրա,ուզում է ապրել և ոչ թե գոյատևել կամ էլ սրա նրա ոտքը լպստել որ մի երկու կոպեկ շպրտեն երեսին,որ երեխան հացին կակա չասի,ու՞մ է հաճելի լսել,որ հարյուրավոր հայեր լքում են իրենց հայրենիքը ինչա մի քանի տականքներ լափել էլ են սիրում,խի պտի հայի երեխան մեծանա արտասահմանում,եթե ստիպենք իշխանություններին զգալ որ ազգիս բռունցքը պատժից է էլ ոչ մի իշխանություն չի համարձակվի տականքություն անել:
    Բայց պետք չէ պատասխանատու համարել ինչ որ մեկին ու սկսել գնդակոծել դրան,...ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ի զորու է շատ հարցեր կանխելու ինչպես և լուծելու...պատասխանատու տեսնում եմ ժողովուրդին...

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  5. #964
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    TuroJan-ը ժողովրդին երևի մեղադրում է այն բանի համար, որ արդեն քանի տարի է հանդուրժում են… Չէ՞, TuroJan…

  6. #965
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց պետք չէ պատասխանատու համարել ինչ որ մեկին ու սկսել գնդակոծել դրան,...ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ի զորու է շատ հարցեր կանխելու ինչպես և լուծելու...պատասխանատու տեսնում եմ ժողովուրդին...
    Այո բոլորս մեղավոր ենք որ թողեցինք սրանք այսպես վարվեն մեր հետ,համաձայն եմ որ պետք է հենց սկզբից էլ սաստեինք,բայց սրանք վախ մտցրեցին և հիմա ինքներս մեր հետ ենք կռիվ տալիս փորձելով այդ վախը փշուր փշուր անել,չպետք է թողնենք որ այն մեզ հոշոտի,ինչ է իմ,քո և մնացածիս ցանկությունը,ապրել այն կյանքով որին արժանի ենք,տաս օր շարունակ փորձեցինք ստիպել որ սրանք ուղղվեն,որ հրաժարական տան,որովհետև բզկտեցին,բայց չարեցին,սպանեցին և հիմա ով սպանեց 10+x մարդ պետք է հենց հայ ազգի ձեռքով պատժվի,եթե այս անգամ էլ լռենք և գլուխներներս կախենք ուրեմն առաժանի ենք այսպիսի կյանքի,ես համոզված եմ որ արծիվը իր մի թևը չի ծալել ու մենք ինքներս կուղղենք մեր սխալը,ամեն մեկս թող իրեն մեղավոր զգա որ այս վիճակին ենք հասել մեր սխալների պատճառով և թող ամեն մեկս փորձի ուղղել իր սխալը:Վերջում պետք է ասեմ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ,հայը իր սրտի մի անկյունում որպես ՀԱՅ պահպանվել է:

  7. #966
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Էէհհ, Mephistopheles, Mephistopheles...
    դու քեզ դնում ես գնդակոծողի դերում, ով ուզում է մեղավոր լինի, դու պատրաստ ես միայն գնդակոծելու...
    իսկ ես մեղավորության մասին խոսք չեմ ասել...խոսքը պատասխանատվության մասին է...իր հետ կապ ունեցող ամեն ինչում, պատասխանատու է հենց ինքը ժողովուրդը...ես արդեն նշել եմ ... ինչ անես, քեզ կանես...

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  8. #967
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    ՏուրոՋան, ես լիովին հասկանում եմ քո տեսակետը, բայց դա իրականում իրականությունը պարտակել փորձողի տեսակետ է: Եթե իմ տունը թալանում են զուտ այն պատճառով, որ նրա դուռը հեշտ էր կոտրելը, դա դեռ չի նշանակում, որ պատասխանատուն ես եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #968

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Եկեք որակավորումներ չտանք մեր տեսակետներին, չեմ ուզում մանրանալ ասածիս շուրջ, քանզի այն համարում եմ ժամանակի վատնում...ի սրտե ցանկանում եմ բոլորի բարի երազանքների իրականացում

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  10. #969
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք որակավորումներ չտանք մեր տեսակետներին
    Բայց ինչու՞ չտանք, եթե դու ներկայացնում ես մի տեսակետ, որն իմ կարծիքով իրականությունը պարտակելու արտահայտում ա, ինչու՞ չպետք ա բարձրաձայնեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #970
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչու՞ չտանք, եթե դու ներկայացնում ես մի տեսակետ, որն իմ կարծիքով իրականությունը պարտակելու արտահայտում ա, ինչու՞ չպետք ա բարձրաձայնեմ
    պարզապես առաջարկ, ես ավելի մանարամասնելու կարիք էլ չեմ տեսնում

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  12. #971
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    պարզապես առաջարկ, ես ավելի մանարամասնելու կարիք էլ չեմ տեսնում
    Այսինքն դու կամ Պողոսը կարող եք մտնել, գրել, կներես, ծեծված մտքեր, որոնք կոնկրետ խնդրից ուշադրությունը շեղում են ինչ-որ գլոբալ խնդրի վրա, իրենց բնույթով իրականությունը պարտակող են, իսկ մենք, մարդիկ, ովքեր դա գիտակցում ու տեսնում են, պիտի ձեն չհանե՞ն, լուռ լսե՞ն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #972
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Էէհհ, Mephistopheles, Mephistopheles...
    դու քեզ դնում ես գնդակոծողի դերում, ով ուզում է մեղավոր լինի, դու պատրաստ ես միայն գնդակոծելու...
    իսկ ես մեղավորության մասին խոսք չեմ ասել...խոսքը պատասխանատվության մասին է...իր հետ կապ ունեցող ամեն ինչում, պատասխանատու է հենց ինքը ժողովուրդը...ես արդեն նշել եմ ... ինչ անես, քեզ կանես...
    TuroJan, 10 հոգի սպանվել է կոնկրետ կրակոցից, սա քաղաքական դրդապատճառներով քրեական հանցագործություն է, դու ասում ես "ժողովուրդն է պատասխանատու"… Դե եթե այդպես է ուրեմն ըստ քեզ մեր հասարակության մեջ կատարվող բոլոր հանցագործությունների պատասխանատուն ժողովուրդն է… էդպես չի՞ Հոգտեմբերի 27-ժողովուրդն է պատասխանատու/մեղավոր… Գևորգ Մհերյան-Ժողովուրդն է պատասխանատու/մեղավոր…… է հետո՞, ինչ որ մեկը պիտի պատասխան տա՞ այս ամենի համար թե ամեն ինչ պիտի բարդենք ժողովրդի վրա…

    Ժողովրդին փալասի տեղ եք դնում մոռանալով որ դրա մի մասնիկն էլ դուք եք և եթե ժողովուրդը բարոյազրկվում է դու էլ հետն ես բարոյազրկվում…չկասկածես…

  14. #973
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2007
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    իսկ որտեղ է արդարությունը՞
    «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԱՔՐՎԵՑ»

    Արմեն Աղայանը կարծում է, որ առաջին նախագահը վաղուց լուծել է իր առջեւ դրած երեք խնդիրները Նախագահական ընտրություններից մեկ տարի անց, 'Առավոտի' խնդրանքով վերլուծելով ներքաղաքական իրողությունները եւ գնահատելով ընդդիմության կեցվածքը, 'Ազատագրված տարածքների պաշտպանություն' հասարակական նախաձեռնության նախկին քարտուղար Արմեն Աղայանն անդրադարձավ մասնավորաբար առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին. 'Տեր-Պետրոսյանն ուներ երեք հիմնական խնդիր. որպեսզի պատմության մեջ մնար որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ՝ նա պետք է արդարանար 1996թ. համար, երբ իրեն հակաժողովրդավարական գործողություններ թույլ տվեց: Որպեսզի ինքը պատմության մեջ մնար այնպիսի նախագահ, որի օրոք հայ ժողովուրդը դարեր անց տարածքներ էր ազատագրել՝ պիտի ազատվեր 1998-ին վաստակած 'Ղարաբաղը ծախողի' պիտակից, եւ, վերջապես, որպեսզի իր շրջապատի տարբեր հանցագործությունների հետ իր կապը մոռացության տրվեր՝ իրեն պետք էր, որպեսզի գործող իշխանություններն ավելի հանցավոր դեմքով երեւային հանրությանը՝ հենց այսօր եւ ուղղակի ժողովրդի դեմ, գործած հանցագործությամբ: Նա երեք խնդիրներն էլ լուծեց: Վազգեն Մանուկյանի հետ վեճն ավարտվեց հենց քվեարկության օրը՝ '17:1' հաշվով, Ղարաբաղը ծախողի պիտակից նրան ազատեցին Վազգեն Սարգսյանի եղբայրը, երկրապահները եւ Ղարաբաղի ազատագրմանը մասնակցած այլ գործիչներ, որոնք հավաքվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը՝ նրան որպես գործիք օգտագործելու մոլորությամբ: Իսկ իշխանությունների ավելի հանցագործ լինելու խնդիրը լուծվեց հաջորդ օրերին, երբ հանրահավաքի մասնակիցները պարում էին եւ գազազեցնում էին իշխանություններին. նրանք էլ վաղ թե ուշ պիտի դրսեւորեին Տեր-Պետրոսյանին քաջ հայտնի իրենց էությունը: Բայց նախ փորձեցին խաղաղ ճանապարհով ցուցադրել իրենց 'գերազանցությունը'՝ փետրվարի 26-ի հանրահավաքով, որը ես համարում եմ Սերժ Սարգսյանի կողմից թույլ տրված ճակատագրական սխալներից մեկը: Ապա՝ մնում էր իրենց հայտնի վերջին միջոցը` ժողովրդի վրա կրակելը, ինչը եւ արեցին: Դրանից հետո Տեր-Պետրոսյանը շարժումը աստիճանաբար մարեցնելու խնդիր ուներ, ինչը որ անում է աստիճանաբար': Կարծում եք՝ շարժումը կմարի եւ կմեռնի՞, հարցի արձագանքը եղավ. 'Ոչ թե կմեռնի, այլ կվերածվի ընդդիմության սովորական մի ձեւաչափի, որը հաջորդ խորհրդարանական ընտրություններում կփորձի զբաղեցնել ընդդիմությանը հատկացված 15-20% տեղերը': Մեր զրուցակիցն առանձնապես չի հետաքրքրվում 'մարտի 1-ի' գործի շրջանակներում ընթացող դատավարություններով, քանի որ դրանք համարում է 'խեղկատակություններ': Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին՝ 'Նրանց մեջ կան շատ նորմալ մարդիկ, ովքեր այս ամբողջ պայքարին անշահախնդիր են մասնակցել: Կան մարդիկ էլ՝ ում աչքերը փայլում էին նորից իշխանության վերադառնալու կամ իշխանության մեջ ավելի բարձր դիրք ստանձնելու հույսից: Հիմա բոլորը հավասարեցված կարգավիճակում են. ամբաստանյալ են: Իրենց ընտրած ճանապարհն է, ստանում են այն, ինչին որ ձգտում էին: Կարծում եմ, որ սա նույնպես իշխանության կոպիտ սխալներից է, քանի որ քաղբանտարկյալների չլինելու դեպքում իշխանությունը ավելի շուտ ազատված կլիներ 'արմատական' ընդդիմադիրներից: Հիմա իշխանությունն ընդդիմությանը հավելյալ հնարավորություն է տալիս՝ ակտիվություն պահպանելու համար': Այնուհանդերձ, Արմեն Աղայանը կարծում է, որ մոտ ժամանակներս քաղբանտարկյալներն ազատության մեջ կհայտնվեն: Ավելին՝ 'նույնիսկ իշխանությունների եւ ընդդիմության համագործակցության դրսեւորումներ կտեսնենք', քանի որ, ըստ նրա, հանրահավաքների ժամանակ Տեր-Պետրոսյանն ինքն է քանիցս առաջարկներ արել՝ 'քանի որ մենք լուրջ քաղաքական ուժ ենք՝ չենք խանգարում, պայմաններ ենք ստեղծում': Խոսքը, մասնավորաբար, ԼՂՀ հարցով պայմանավորված, հանրահավաքների դադարեցման մասին է: Իսկ ընդդիմադիր այլ լիդերների՝ մինչ օրս շարունակվող արմատական հայտարարությունները մեր զրուցակիցը պայմանավորում է տնտեսական ճգնաժամով ենթադրվող հետեւանքներով: Նա, իհարկե, չի բացառում, որ ճգնաժամը կազդի իշխանական բուրգի ներքին ամրությանը, սակայն փոքր է համարում դրա արդյունքում այդ բուրգի փլուզման հավանականությունը: 'Առավել եւս, որ փլուզվում է նաեւ ընդդիմությունը, եւ մոտ ապագայում նորից ակտիվանալու առիթն էլ կարծես բացակայում է, հնարավոր է՝ քաղաքապետի ընտրությունները, բայց չեմ կարծում, որ դա կարող է վերաճել ընդհանուր իշխանափոխության': Բացի այդ՝ 'Ճգնաժամն, իրականում, հանրության քաղաքական ակտիվությունը պակասեցնող գործոն է, ոչ թե մեծացնող: Քաղաքական գործիչները դա պետք է որ իմանան': Արմեն Աղայանի գնահատականներով՝ համաշխարհային եւ հատկապես ռուսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա կլինի ավելի խորը, սակայն ժամանակի մեջ՝ մի քիչ ձգված, այսինքն՝ առաջիկա ամիսներին խորը անկում չի լինի, փոխարենը մեր տնտեսությունը ավելի ուշ եւ ավելի դժվար դուրս կգա ճգնաժամից: 'Ամեն դեպքում, դրա արդյունքում իշխանությունների հետ դժվար թե ինչ-որ բան պատահի, միգուցե հաջորդ խորհրդարանական ընտրությունների վրա այդ ճգնաժամն ավելի մեծ ազդեցություն ունենա':

  15. #974
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում brat_eu-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմեն Աղայանը կարծում է, որ առաջին նախագահը վաղուց լուծել է իր առջեւ դրած երեք խնդիրները Նախագահական ընտրություններից մեկ տարի անց, 'Առավոտի' խնդրանքով վերլուծելով ներքաղաքական իրողությունները եւ գնահատելով ընդդիմության կեցվածքը, 'Ազատագրված տարածքների պաշտպանություն' հասարակական նախաձեռնության նախկին քարտուղար Արմեն Աղայանն…
    Արմեն Աղայան
    Կարծեմ նրա անունը առաջին անգամ եմ լսում

  16. #975
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմեն Աղայան
    Կարծեմ նրա անունը առաջին անգամ եմ լսում
    Սեֆիլյան Ժիրայրենց թիմից էր, էն միակը կամ միակներից, որ չկարողացավ հաշտվել «Ազատագրված տարածքների պաշտպանության» կոմիտեի՝ շարժմանն աջակցելը, դա պայմանավորելով զուտ Տեր-Պետրոսյանի անձով ու դուրս եկավ էդ կոմիտեից: Հերթական քաղաքականությունը զուտ անձերով պայմանավորող, իրականում իմ համեստ կարծիքով քաղաքականությունից գլուխ չհանողներից մեկը: Ժամանակին մի քանի հարցազրույց իր կատարմամբ կարդացել եմ, իր մասին կազմել իմ պատկերացումները, որոնք արտահայտվում են այնքանով, որ իր անվամբ հոդված, հարցազրույց, ասուլիս կամ նման բան տեսնելիս պարզապես շրջանցում եմ (ինչպես և այս մեկը)՝ ժամանակ չծախսելու համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 65 118-ից ԱռաջինԱռաջին ... 155561626364656667686975115 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ ամենամեծ թերությունը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 103
    Վերջինը: 09.06.2014, 21:58
  2. «Հարսնաքարի» դեպքերի մասին
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 113
    Վերջինը: 06.12.2012, 17:21
  3. Ամենամեծ ՕԳԳ ունեցող ֆուտբոլիստը (2010/2011):
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 17.04.2011, 02:20
  4. Ո՞ր ֆուտբոլիստը ունի ամենամեծ ՕԳԳ
    Հեղինակ՝ Cesare, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.04.2011, 17:50
  5. Գրառումներ: 27
    Վերջինը: 25.11.2007, 22:15

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •