«Շարմ» հոլդինգի պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Արթուր Ասատրյանի փոխանցմամբ՝ այս տարի առաջին անգամ Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնողի անունը նախօրոք որոշված չէ, ինչը, ըստ նրա, արդեն ուրախալի փաստ է: Իրենք ներկայացրել են Անուշ և Ինգա Արշակյանների հայտը և լուրջ սպասելիքներ ունեն մրցույթի արդյունքներից, այլապես, ինչպես նշեց Արթուր Ասատրյանը, հայտով հանդես չէին գա:
Ի դեպ, հեռուստաեթերից ու նաև ոչ պաշտոնական խոսակցություններում արդեն շրջանառվում են մի քանի հավանական թեկնածուների անուններ՝ Մհեր (Մեսրոպյան), ով անցած տարի Հայաստանը ներկայացրեց Յուրմալայում, Արամե, ով բազում պատանիների անվերապահ կուռքն է, և Տիգրան Պետրոսյան, ով արդեն առիթ է ունեցել հանդես գալ Եվրատեսիլի բեմերում՝ որպես երկրորդ ձայն (back vocal):
Tert.am
Էջանիշներ