Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Ժողովուրդ բայց ստեղ մի բան ճիշտ չի:
Օրինակ կցորդի նկարում AM հատվածի երկարությունը CP հատվածից փոքր է: Ենթադրենք մենք AM հատվածը վերցնում ենք ավերջ փոքր, այդ դեպքում CP հատվածը նույնպես կլինի անվերջ փոքր, բայց այնուամենայնվ միշտ ավելի մեծ քան AM -ը: Քանի AM -ից կարող ենք կտրել էլի հատվածներ մեր հետևությունը ճիշտ է, բայց եթե կետը ունենա վերջավոր չափ, ապա կգա պահ, երբ AM -ում էլ կետ չի մնա, որպեսզի համապատասխանի CP -ի որոշ կետերի, քանի որ CP -ն միշտ մեծ է AM -ից:

Ստեղ 2 պնդում կարա լինի: Կամ CP -ի կետերը ավելի «խոշոր» են AM -ից, կամ էս 2 հատվածների կետերը անհամեմատելի են: Այսինքն անվերջը անվերջի հետ չի կարելի համեմատել:
Ստեղ կարծում եմ մի բան ա ճիշտ. որ կետը չափ չունի