User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Աշխարհի օրորոցայինները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի օրորոցայինները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հայկականից նենց հիասթափվեցի... Անհամեմատ ավելի մեծ սպասելիքներ ունեի, ճիշտն ասած... Մի տեսակ շատ տաղտուկ էր... Մեղեդին չհավանեցի... Հա, համաձայն եմ, որ տաղտուկն էլ վատ քնեցուցիչ չի, բայց դե...
    Իսկ ինձ դուր եկավ Գեղեցիկ ձայն էր, երգն էլ: Առաջին անգամ էի լսում այս օրորոցայինը, ճիշտն ասած:
    Ինձ համար այլ օրորոցայիններ էին երգում: Օրինակ՝ «Արի, իմ սոխակ», «Դեղնած դաշտերին իջել է աշուն», «Գետակի վրա թեքվել է ուռին», «Փոքրիկ տղան մի վարդ տեսավ»...
    Մի քիչ պատմեմ, թե ինչպես էին ինձ քնացնում /մի մասն իմ հիշելով, մնացածը՝ ծնողներիս պատմելով/: Թումանյանի փողոցի վրա տատիկիս տունն էր նախկինում /մորական/: Դրա տակով էլ մետրո էր անցնում: Քնացնելու պրոցեսին մասնակցում էին տարբեր մարդիկ: Սկսում էր տատիկս: Երգում էր, թե ինչպես գետակի վրա մինուճար ուռին թեքված խորհում է մարդկային բախտի մասին: Ես կարեկցում էի ուռենուն /բաց աչքերով և կողմնակի հարցերով՝ ուռենու վշտի խորության չափը պարզելու համար/: Հետո սկսվում էր հաջորդ երգը՝ «դեղնած դաշտերին իջել է աշուն»: Քանի որ ննջասենյակի պատուհանի գոգին աճում էր մշտադալար հալվեն, այս երգն իմ մանկական հոգում փոթորկում էր այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ երգի մեջի աշունը մեր հալվեի վրա ազդեցություն չի ունեցել: Իհարկե, այս մտքերը քնելուն չէին նպաստում: Այնուհետև սկսվում էր «փոքրիկ տղան մի վարդ տեսավ» ռոմանսի կատարումը: Այստեղ ես ուշի-ուշով հետևում էի դեպքերի բուռն զարգացմանը /տղայի՝ վարդը տեսնելուց մինչև այն պոկելը և վարդի կողմից՝ տղայի մատը ծակելը/: Տղամարդկային սոլիդարությունից ելնելով կարեկցում էի նրան՝ մարմնական վնասվածք ստանալու առթիվ: Մյուս կողմից, իհարկե, վարդն էլ էր ափսոս: Ինչ խոսք, այսպիսի մտքերը քնազուրկ էին անում զիս: Ականատեսները պատմում են, որ մի օր խեղճ տատիկս այդքան երգ երգելուց հոգնել է և քնել /գիշերային հերթ էլ էր աշխատում/: Ես դուրս եմ եկել օրորոցիցս, վազել-գնացել մեծերի մոտ և ասել «տատին «խո-խո»-յա անում » /«խո-խո» կնշանակէ՝ խռացնում է/:
    Այնուհետև էստաֆետան անցնում էր մորս: Մայրս օգնության էր կանչում սոխակին, որը պետք է գար ինձ համար երգեր երգելու, միաժամանակ համոզված պնդում էր, որ իր որդին «չուզե աբեղա դառնալ»: Որդին այդ ժամանակ մտածում էր, թե ինչ է նշանակում «աբեղա»: Սոխակի ուշանալու պատճառով անցնում էինք հեքիաթների: Կարմիր գլխարկն արդեն ութսուներորդ անգամ մութ անտառով կարկանդակ էր տանում տատիկին... Մայրս այնքան հոգնած էր լինում, որ մեկ-մեկ սկսում էր պատմելիս քնել: Հոգնածությունից լեզուն կապ էր ընկնում և սկսում էր ուրիշ բաներ խոսալ Մի անգամ հիշում է՝ ինչպես եմ արթնացրել իրեն և ասել. «Ի՞նչ տան վարձ, մա՛մ, գայլի մասին պատմի»:
    Բարկացած և ուժասպառ մորս սովորաբար փոխարինում էր մորաքույրս: Գործի էր դրվում հեքիաթը՝ ամեն անգամ մի նորություն մեջը մտցնելով /մորաքույրս՝ լինելով ոչտրիվիալ, շատ բանիմաց և անձնավորություն, չէր կարող հանդուրժել միօրինակույթւոնը/: Դե ես էլ հո չէ՞ի քնի՝ բաց թողնեի հեքիաթային նորությունները: Կրկին անցնում էինք երգի: Այս անգամ՝ ռուսերեն: Միասին կանչում էինք կատվին, որ ինձ քնացնի՝ «Приди котик ночевать /ես երգում էի՝ начувать/, мою деточку качать»: Деточка-ն ինքն էլ էր երգում՝ ակնկալելով, որ կատուն այնքան զբաղված չի գտնվի, ինչքան աբեղայությունից հեռու պահող սոխակը և կբարեհաճի այցելել իրեն: Ապարդյուն:
    Վերջապես, երեխային հանձնում էին հորը: Հայրս երգելու տաղանդ չուներ և փորձում էր քնացնել հեքիաթի միջոցով: Հիշում է միայն, որ աչքերս փակում էի, ինքն էլ կարծում էր, թե քնել եմ, ուրախանում էր: Թարսի պես, այդ ժամանակ անցնում էր գետնի տակով մետրոն, ինչը միանգամից ստիպում էր երեխային վեր թռնել և ասել. «պոյեզը գնա՛ց» Այսպիսով, քնացնելով յուր բոլոր բարեկամներին, երեխան ինքն էլ էր քնում:

    Ժողովո՛ւրդ, իսկ դուք ի՞նչ մեղեդիների տակ եք քնել:

    Հ.Գ. Եվս մի հայկական օրորոցային երգ՝ «Օրոր»:
    Հեղինակ՝ Բարսեղ Կանաչյան: Կատարող՝ Արաքս Մանսուրյան
    http://www.youtube.com/watch?v=F2SULyRAahQ
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Shauri (20.01.2009), Նաիրուհի (23.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխարհի ամենաանսովոր գրքերը
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 02.01.2013, 17:37
  2. Աշխարհի վերջ
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 92
    Վերջինը: 22.12.2012, 16:43
  3. Աշխարհի պարեր
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.07.2010, 16:56
  4. Աշխարհի նոր 7 հրաշալիքները
    Հեղինակ՝ Egern.net, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.03.2010, 17:12
  5. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
    Հեղինակ՝ John, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 167
    Վերջինը: 06.10.2006, 16:47

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •