Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
Խոսակցություններ են պտտվում, որ Արմենակոբ հեռուստաընկերությունը փակվում է: Ավելի ճիշտ վերակազմավորվում: Նոր հեռուստաընկերության տնօրենն է լինելու Սերժ Սարգսյանի փեսան: Կոչվելու է ալիքը «A TV»: Տեղափոխվելու է նաև շենքը` ռադիոտան փոխարեն Նժդեհ-Արցախ փողոցների խաչմերուկ:
Իմ կարծիքով մեծ բան չենք կորցնում: Ով գիտի, գուցե նոր տիրոջ ղեկավարությամբ նոր ծրագրեր ու ֆիլմեր ցուցադրվեն, թույն նախագծեր լինեն... լավ, տարվեցի, գոնե որ կարգին մոնտաժ անողներ լինեն ու խեղճ հաղորդավարների ձայնն ու պատկերը վերջապես իրար համապատասխանեցնեն, էլի լավ կլինի:
Էդ ալիքը որ նայում եմ, ինձ թվում ա, թե դեռ 90-95 թվերնա. ոչ մի նոր տեխնոլոգիա մուտք չգործեց տենց էլ էդտեղ: Համ էլ վաղուց պետքա փակեին, ինչ էր ցույց տալիս որ: Չնայած հաղորդումների ծրագիրը չգիտեմ էլ, բայց որ լավ բաներ լինեին, հաստատ կիմանայի: Համ էլ չմտածեք, թե հին աշխատողներն էդքան հեշտ կթողնեն իրենց աշխատանքը. միքանի ծանոթ, բարեկամ, ու էլի նույն տուֆտությունը...