Արջը այս անգամ էլ ուզում է համոզվել, որ Հայաստանը Ռուսաստանի գլխի վրայով չի թռնում ու եվրոպոսների առաջարկները չի ընդունում։ Եվրոպոսների նպատակներից մեկը տարածաշրջանում միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելն է՝ իբր թե ղարաբաղյան հակամարտության լուծման բանաձևի շրջանակներում, այնինչ Ռուսաստանն ուզում է այստեղ միայն իր զորքերը տեսնել։ Նախորդ անգամ էլ, եթե կհիշես, Սերժը եվրոպոսներին բավականին խոստումնալից հայացնքներով էր ընդունել, որից հետո Արջը անմիջապես Սերժին ու Ալիևին Մոսկվա կանչեց ու ստիպեց հռչակագիր ստորագրել, փորձ անելով եվրոպոսներին հասկացնել, որ ինքն է տարածաշրջանում տերը։ Եվրոպական զորքերը Ռուսաստանի հարավում լուրջ սպառնալիք կարող են դառնալ Ռուսաստանի համար ու թուլացնել Ռուսաստանի դիրքերը ընդհուպ մինչև Ռուսաստանին տարածաշրջանում վերահսկողությունից զրկելը։ Հայաստանի ու Ադրբեջանի մասին չեմ խոսում, քանի որ երկուսն էլ ի վերուստ քաշված են։ Վերջիններիս իշխանությունները եթե խելք ունենան, ապա իրար հետ մի ձև կլուծեն Ղարաբաղի հարցը ու եվրոպական ուժերին էլ գրողի ծոցը կուղարկեն, քանի որ եվրոպական ուժերը ավելի շատ անկայունություն ստեղծելու համար են քան թե հակառակը։ Սակայն Ադրբեջանը պրոեվրոպական տրամադրություններ ունի և վախենում է Ռուսական նվաճողական քաղաքականությունից, դրա համար էլ ոչ մի զիջման չի գնա։ Արդյունքում Ղարաբաղի հարցը մնալու է չլուծված. քանի որ Արջը թույլ չի տա եվրոպական ուժեր մտնեն տարածաշրջան, դրա համար էլ Սերժին կանչում է մի քանի հայրական խրատներ կարդալու։ Սերժի հետ հեշտ է, քանի որ Սերժը ամբողջովին կախյալ վիճակում է, Ռուսաստանը երաշխիքներ չունի մեր ընդդիմության առումով, դրա համար էլ Սերժի հպատակները արխային ծեծում են հայ բողոքավոր ժողովրդին։ Այս ժամանակավոր հավասարակշռությունը ի վերջո փլվելու է ու ունենալու է անկանխատեսելի ծանր հետևանքներ։
Էջանիշներ