Ապրես Հայկօլավ նյութեր ես դրել, քիչ-քիչ կկարդամ
![]()
Հայկօ ջան կարդացի ամբողջ գրառումը, էդ լավա որ ֆիզիկները պրպտումների մեջ են սակայն դեռ չեն կարողանում իրենց այն պապենական հասկացողությունից դուրս գալ որին հասել են դեռ Էյնշտեյնի ու Նյուտոնի ժամանակներում:
Ամբողջ խնդիրը նրանում է կայանում որ մենք դեռ ամենաարագը համարում ենք լույսի արագությունը, սակայն այդ արագությանը մոտ 100 հազար անգամ գերազանցող արագություն կա որը գտնվում է ատոմի մեջ դա պրոտոնի և էլէկտրոնների միջև հաղորդակցության արագությունն է որը ֆիզիկոսները չկարողանալով բացատրել կոչում են սիմետրիկ համաչափ շարժ:
Ատոմը դա նույն տիեզերքն է, էլէկտրոնները իրարից հեռու են այնքան ինչքան մեր տիեզերքում մի մարմինը միուսից, և բացի դա եթե հիմա ֆիզիկոսները նորից ուսումնասիրեն ատոմը կնկատեն որ բացի էլէկտրոններից և պրոտոնից էլի բաներ են հայտնվել ատոմի մեջ որ մինչև այժմ չեին նկատել:
Մեր ֆիզիկները հաշվի չեն առնում դեռ ազատ էներգիան, որը գոյություն ունի՝ որը հետագայում դառնալու է հավերժական շարժիչ ստանալու միակ մեր չափանիշներով պոտենցիալ էներգիան: Այդ ազատ էներգիան առաջանում է մեզ տեսանելի երկու մագնիսների նույնանուն բեվեռները երբ փորձում ենք միացնել իրար, հենց այդ տարածությունում առաջանում է ազատ էներգիան:
Հայկօ ջան ֆիզիկները դրան էլ են իրենց չափանիշներով պատասխան գտել ասում են դա կինետիկական էներգիա է որը գտնվում է ծուղակում, սակայն դա խաբկանք է իրենց չիմացության արդյունք, որպիսզի ապացուցեն թե ինչույա մետաղի մեջ առաջանում վանողական ուժ, որը իրականում շատ մեծ ուժա, սակայն չի գտնվում մեր քառաչափության մեջ, անգամ դա՝ մեր իմացած ֆիզիկայից չի, մեր ֆիզիկները դրան անվանակոչել են սակայն ԴԵՌ չեն հասկանում թե ինչ ուժա դա: Դա ուղիղ կապ ունի միջտարածային մագնիտական թելերի հետ, որտեղ երկու մեզ հայտնի էներգիաները ստեղծում են երրորդ մեզ առայժմ «անհայտ» էներգիան:
Այս մեջբերումների մեջ հանդիպեցի օղակների տեսությանը որը այդպես է, ամբողջությամբ շղթա է, սակայն գոյություն ունի ոչ թե տասաչափություն այլ մեր տիեզերքը բազմա- բազմաչափություն է, սակայն հիմնականը տասերկուչափությունն է:
Ուզում եմ անրադառնալ մի կարևոր բանի որը դարձիալ մեր ֆիզիկների աչքից առայժմ վրիպում է: Շատ անգամ լսած կլինես որ ասում են այս կամ այն մարմինը մեզանից հեռու է այսքան միլիարդ լույսնային տարի, այսինքը դարձիալ իրենք չափում են իրենց իմացած ամենամեծ արագությամբ, մոռանալով որ այդ լույսը միայն մեր գծային ժամանակի մեջ է այդ արագությամբ: Երբ լույսը դուրս է գալիս մեր գծային ժամանակից նրա արագությունը փոփոխվում է կախված տվիալ տիեզերքի շատ լիքը հանգամանքներից: Մի տեղ լույսի արագությունը կարող է լինել 10 կիլոմետր ժամ արագություն, «մեր չափանիշով» մի տեղ էլ 100 հազար կիլոմետր ժամ արագություն: Լույսի արագությունը փոփոխական է նայծ որտեղ էս գտնվում տիեզերքում և ուր էս նայում:
Մեր գիտնակաները ասում են երբ սլանում ենք գրեթե լույսի արագությամբ մեր ժամանակը փոխվում է, սակայն չեն ուզում հակառակ տեսությունը առաջ քաշեն ի՞նչ կլինի լույսի արագության հետ երբ ժամանակը փոխենք: առաջինը աշխատումա երկու ճանապարհով, իսկ մագնիսականությունը և գրավիտացիան խաղում են ժամանակը փոփոխելու դերի մեջ:
Մի կարևոր բան ևս թե ինչպես է մեր տիեզերքը «կառուցված»:
Պատկերացրա տասերկու հայլիներ որոնք շրջանաձև կանգնած են իրար դիմաց, բայց այնպես են դասվորված որ առաջինը նայումա երրորդին, երրորդը հինգերորդին, երկրորդը չորորդին ու այսպես շարունակ, իսկ դու կանգնած էս կենտրոնում, հիմա կարող էս պատկերացնել դու քանի անդրադարձ կունենաս այդ հայլիների մեջ՝ (հավաստիացնում եմ անհաշվելի), ու այդ հայլիները քեզանից հեռու են ընդհամենը ասենք հինգ մետր, սակայն դրանք պատկերացրա սովորական անվադողի «կամեռի» մեջ «դա մեր տիեզերքի ձևն է» և եթե գիտես ինչպես է աշխատում Մեբուսի լենտը ապա դու կարող էս մոտավոր պատկերացնել տիեզերքի ձևը:
ճիշտա սա մետաֆոր նկարագրություն էր սակայն ՀՈԳԻՆ այսպեսա նկարագրում տիեզերքը: Այս ամենը նկարագրեցի, որպեսզի հասկանանք երբ ասում ենք այս կամ այն մարմինը մեզանից հեռու է որոշակի միլիարդ լույսնային տարի, դա այդպես չի, այդ մարմինը գտնվումա մեր կողքին, սակայն իրա լույսը մենք տեսնում ենք այնպես՝ ինչպես խոսքի դու կուզենաս տեսնես քո ասենք վացուներորդ անրադարձը երկրորդ հայելու մեջ (պատկերացրիր չէ՞ ինչքան հեռու կլինի քո այդ վացուներորդ անրադարձը)
Հիմա մարդ կլինի որ կմտածի էս ինչ սենց հաստատա խոսումա այս երեվույթների մասի որ հլը ըսկի գիտնակաները ըտենց բան չեն հայտնաբերել: Հիմա որ ասեմ Աստվածաշնչում կա էս ինֆորմացիան որոշ մարդիկ կզարմանան, բայց միայն էն մարդիկ կզարմանան ովքեր Աստվածաշունչը կարդում են որ տենան իրանք դժողք են գնալու թե դրախտ, այսինքը դեռ դուրս չեն եկել իրենց պարփակված մտքերի մեջից և Աստվածաշունչը կարդում են որպես հեքիաթ, ոչ թե գիտական տիեզերական բաղադրատոմս որը տրվելա համայն մարդկությանը այս բաները իմանալու համար:
Վերջում մի մեջբերում տեղադրեմ այստեղ որ ամբողջությամբ հասկանալի լինի թե ինչու մեր ֆիզիկան ունենալով բոլոր հնարավորությունները չի կարողանում մեծ քայլերով առաջ գնալ:
Есть физики, верящие в то, что Вселенная должна содержать рядом с собой полную противоположность самой себе. Скажем так, антиматерия и положительная материя должны где-то существовать вместе, чтобы был баланс, которого требует математика физики. Интересно, что хотя положительная материя это все вокруг вас (вид, который вы привыкли видеть), ее двойник (антиматерия) незаметен. Следовательно, физики могут задать вопрос: «Где находится антиматерия? Ее столько же, сколько и положительной?» И ответ: да.
Где находится антиматерия? Она покоится в «свойстве квантовой мембраны». Также она находится в чуть-чуть другом временном контуре. Когда вы начнете понимать способность физики менять временной контур реальности, вся антиматерия проявит себя. А причина в том, что она должна быть там для баланса! И это шутка, большая космическая шутка. Именно это явление - антиматерия, находящаяся в слегка другом временном контуре - ответственно за то, что вы ошибочно считаете большим взрывом.
Ученый, послушай, оставь на мгновение свое 4-мерное предубеждение. Материя обнаруживается везде, вся одновременно. Не было никакого взрыва. Изменилась мембрана, и была создана вселенная. О, не та, которую ты видишь сегодня, а первичная вселенная. И остаток этого сдвига мембраны ты наблюдаешь каждый день, и никогда не найдешь точного источника никакого взрыва. Ты никогда не найдешь центра какого-то взрыва. Потому что вся реальность стала реальностью одновременно. Когда ты признаешь это истинным, ты раскроешь секрет мгновенной связи на большие расстояния… через межпространственные свойства, опровергающие все правила времени и местонахождения. (Пауза.)
Սա հետևանքա այն բանի որ ֆիզիկան՝ գիտնակաները կապում են ամեն բանի հետ, միայն ոչ Աստծո հետ, մոռանալով որ ֆիզիկան ու հոգևորը անբաժանելի են: Երբ կհասկանան որ ամեն բան Աստվածայինից է և տրված է սիրով, կբացահայտեն նաև որ իրանց այդքան հետաքրքրող ատոմի միջուկի կենտրոնում՝ Աստծո Սերն է գտնվում:
Հայկօ ջան երբ առաջի անգամ ինֆորմացիա տրվեց որ մենք կարող ենք մեր օկտագործած ուրանի թափոնները այնպես վնասազերծել որ երեխաները հանգիստ կարողանան խաղալ այդ ավազով՝ հետո ասեց որ այդ ռադիոակտիվ էլեմենտներով սնվող միկրոօրգանիզմը հիմա գտնվում է ձեր ժամանակներում, ձեր տարածությունում որոշ անհավատ գիտնականներ խրխնջացին: Բայց այն գիտնակաները որոնք ինֆորմացիան ընդունեցին ինտուիցիայով լծվեցին գործի ու բացահայտեցին Deinococcus radio-s միկրոօրգանիզմը որը սնվում է ռադիոակտիվ էլեմենտներով, հետո բացահայտեցին որ այդ օրգանիզմը ոչ թե մենակ իրեն պաշտպանում է ռադիոակտիվ ճառագայթումից այլ նաև վերականգնում է իր գենետիկ շերտերը, «ինչպես մարդիկ» և դարձիալ ունի տասերկու շերտ որոնք դասավորված են ակուլայի ատամների նման, երբ վնասվում է առաջի շերտը նրա տեղը զբաղեցնում է հաջորդը և միջուկում առաջանում է էլի մի շերտ՝ Մայքլ Դեյլին և Կենետ Մինտոնը (սրանք այդ միկրոօրգանիզմի հայտնաբերողներն են) փորձել են այդ օրգանիզմը նաև օրգանական տոքսիններին վնասազերծելու մեջ և ունեցել են 100%-անոց դրական արդյունք, այս գիտնակաները համոզված են որ այդ միկրոօրգանիզմը մեր մոլորակի ծնունդ չի նա եկելա կամետայի կամ մետիորիտների միջոցով:
Հիմա այդ միկրոօրգանիզմին ավելի են զարգացրել և օկտագործում են Չեռնոբիլում՝ արդյունքները ՇԼԱՑՈՒՑԻՉ են:
Էս ինչքան էլ շատ գրեցի:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
VisTolog (27.04.2010), Yellow Raven (23.01.2009)
Կներես, ամբողջ գրածդ չկարդացի, վաղը կկարդամ, բայց էս հարցի պատասխանն էլ կա, ու ակնհայտ օրինակն էլ կա, որը ամեն օր մենք զգում ենք, տեսնում ենք, ու առանց որի մեր մոլորակը կվերանար: Արևի միջուկում նյութի ահավոր խտության, ճնշման ու ջերմաստիճանի պայմաններում ժամանակն ու տարածությունը սեղմված են: Էդ պատժառով լույսը արևի միջուկում շարժվում ա շատ դանդաղ: կարծեմ 10 տարում 1 մետր էր(կարող ա սխալվում եմ, բայց ահավոր դանդաղ էր): Հենց էդ ա պատճառը, որ արևը չի պայթում: Պարզապես արտաներվող էներգիան հզոր գրավիտացիայի շնորհիվ մնում ա ներսում ու դանդաղ ա դուրս գալիս: Ու ինչքան դուրս ա գալիս, ենքան արևը նոսրանում ա, ու ընդարձակվում: Քիչ քիչ այն կվերածվի կարմիր հսկայի ու կուլ կտա երկիրն ու մոտակա էլի մի քանի մոլորակ: Մինչև պայթելն ու մահը: Ուրիշ աստղեր արժանացել են էդ բախտին: Հա ինչի եմ ասում: Լույսը դանդաղ ա շարժում, եթե ժամանակը սեղմված ա լինում:
էսպես չի մնա
Մոդերատորական: Կրոնական թեմայով գրառումը ջնջված է:
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 05.12.2009, 18:06:
Խնդրում եմ ասեք դա մի մեծ գունդ է եղել որ պայթել և ձևավորվել է աստխերը:
Դրան գունդ անվանելը այդքան էլ ճիշտ չէ: Ավելի պատկերավոր կլինի, եթե պատկերացնենք անվերջ փոքր կետ, որը ընդարձակվել է և ձևավորել տարածությունն ու ժամանակը, որտեղից դուրս է եկել ամբողջ տիեզերքի մատերիան: Ընդհանրապես մեր երևակայությունը չի հերիքում այդ երևույթը լավ պատկերացնելու համար:
էսպես չի մնա
Հայկօ (28.12.2009)
Հայկո ջան կարդացի վերևի գրառումներտ, բայց չ՛ապացուցված և անհիմն մտային հնարանքներ են (չնդունես անձնական, քանի որ հեղինակը դու չես), դրանք անհավատ ««գիտնականների»» տեսություններ են , որոնց իրենք էլ չեն հավատում և օգտագործում են ««երևի»» ««կարող է»» ««մգուցե»» բառերը...
Մեծ պայթյունի տեսությունը դասավանդում են ուսումնական հաստատություններում, բայց դա ոչինչ չի ապացուցում, որ դա իրականություն է, ...
Պարզ հարց, ինչ՞պես կարող է ավերող պայթյունից առաջանա կարգ ու կանոն, հարմոնյա, Արև, Լուսին, Տիեզերքներ, մոլորակներ և այդ մոլորակները գործեն ժամացույցի ճշգրտությամբ:
Կարող են այդ ««խելոք»» գիտնականները մի պայթյուն սարքել և մի փոքրիկ ««տիեզերքիկ»» ստեղծեն, կամ կարող են թող ոչնչից , զրոյից մի սերմ ստեղծեն, օրինակ խնծորի սերմ, որը ցանելուց բերք տա...
Ին՞չ կարող են ստեղծել ոչնչից, ...
Տեսություններ են հորինում ոչնչից և փորձում են Աստծուն մեջտեղից հանել, դա նման է երեխուն , որը փորձում է հերքել ծնողներին և փորձել ապացուցել , թե ինքը առաջացել է իրենց տան սկարավարկայի պայթյունից...
Narinfinity (03.06.2009)
յոգի ջան հարգանքով եմ վերաբերվում քեզ, նենց որ քննադատական գրառումս սրտիդ մոտիկ չընդունես, բայց էս գրառումից եզրակացնում եմ, որ դու բարձրագույն ֆիզիկայից ու մաթեմատիկայից ահավոր հեռու ես: Նենց որ քո հետ էդ թեմայով վիճել չի լինի: Նախ պետք ա գոնե որպես մինիմում Էնշտեյնի Հարաբերականության տեսությունը իմանաս: Էդ ժամանակ պարզ կդառնա, որ քո ձեռքի ափի մեջ տիեզերք կարող է տեղավորվել: Կիմանաս, որ հնարավոր է մի ամբողջ աստղ իր շրջապատող մոլորակներով հավաքել գրիչի գնդիկի չափ փոքր տարածության մեջ, կամ նույն կետից կարող է ընդարձակում(պայթյուն) տեղի ունենալ ր առաջացնել գալակտիկա:
Ասում ես ինչպե՞ս կարող է պայթյունից առաջանալ արեգակ ու մոլորակնե՞ր: Իսկ դու տեսե՞լ ես գերնոր աստղի ծնունդը: Հաբլ տիեզերական աստղադիտակը արդեն վաղուց նկարել է գերնորի խնունդ ու պարզ, վիզուալ պատկերներ կան էդ պրոցեսի: Մտի նասսայի կայք և նայրի Հաբլի նկարաները: Կարդա ժամանակի, տարածության, արագության մասին գոնե ներածական հոդվածներ ու կտեսնես, որ ամեն ինչ շատ պարզ է:
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 06.06.2009, 23:38:
էսպես չի մնա
Հայկօ (06.06.2009)
Բոլորին. կան մի քանի նշաններ, որոնք անուղղակիորեն ապացուցում են Մեծ պայթյունի տեսությունը: Օրինակ՝ Տիեզերքը դեռ այսօր էլ շարունակում է ընդարձակվել: Մեկ այլ ապացույց. Մեծ պայթյունի ժամանակ՝ նյութի մասնիկների կազմվելուց մի քիչ առաջ, առաջացել են ֆոտոնները, ավելի ընդհանուր՝ էլեկտրամագնիսական ճառագայթումը. եղիցի լույս, եթե ուզում եք: Գիտությունը 20-րդ դարում կարողացավ հայտնաբերել այդ՝ Մեծ պայթյունի հետևանքով առաջացած ճառագայթման հետքերը: Ընդ որում՝ այդ էլեկտրամագնիսական ճառագայթումն առկա էր բառացիորեն ամեն տեղ: Սա, կարելի է ասել, Մեծ պայթյունի արձագանքն է Տիեզերքում: Ի դեպ՝ սա բացահայտող գիտնականը (անունը չեմ հիշում) արժանացավ Նոբելյան մրցանակի:
Իրականում՝ երկու հոգի: Առնո Ալան Պենզիասը (Arno Allan Penzias) և Ռոգերտ Վուդռոու Վիլսոնը (Robert Woodrow Wilson) 1978 թվականին Նոբելյան մրցանակի արժանացան կոսմիկական միկրոալիքային ֆոնային ճառագայթման հայտնաբերման համար:
Հայկօ (06.06.2009)
Լավ.հիմա ես կգրեմ։
Հեղափոխական չհնչի կարծիքս.բայց՝կարծում եմ տիեզերքի առաջացման հարցում.թէ բարձրագույն ֆիզիկը.թէ հացթուխը և թէ կոշկակարը մեկը մյուսի հանդեպ գերակայություն չունեն։ՈՒստի կուզէի թէման քննարկել ոչ թէ հարաբերականության տեսության(ծանոթ եմ.խիստ վերապահումով եմ մոտենում)այլ տրամաբանության տեսանկյունից։
Տիեզերքի ներկայիս ընղարձակումը մեզ թույլ չի տալիս նույն գծով ետընթաց կատարել և հանգել միասնական սկզբնական զանգվածի։
ինչպես օրինակ ՝գետի դելտայի մոտ նստած մարդը խիստ կսխալվի. եթե գետի հատընթացով շարժվի մինչև գետի ակունք և հանգի այն եզրակացության .որ ծովը առաջացել է սարի հալվող ձյուներից կամ արտեզյան ջրերից։
Քանի որ մեր ապրած կյանքը մի ակնթարթ է ՝տիեզերքի տարիքի հետ համեմատած. ապա կարելի է այս օրինակն էլ բերել։
Սրտաբանը մեկ վայրկյան ուսումնասիրելով սիրտը այն տեսնում է ընդարձակվելու պահին ու եթե չշարունակի իր դիտումը .նա երբեք չի կռահի որ սիրտը նաև կծկվում է։Ո՞վ կարող է պնդել որ տիեզերքը նույնպես իմպուլսիվ չի գործում։
Այստեղ նաև տեսակետ հնչեց. թէ հզոր պայթյունը նպաստում է արարման գաղափարին։Այդ դեպքում մի այլ բան ասեմ։Աստված ստեղծելով Ադամին .մեկնարկ չվերցրեց սաղմնային վիճակը.այլ ստեղծեց նրան որպես հասուն մարդ։Նմանապես տիեզերքը. կարող է արարված լինել արդեն իսկ պատրաստի վիճակում.այլ ոչ թէ սաղմնային՝ մեծ գնդի տեսքով։
Հետո՝ նմանօրինակ հետ-գծով շարժվելով կտեսնենք. որ Արեգակը մեկ րոպպեում այնքան ահռելի զանգված է կորցնում. որ միլիոն տարի առաջ գոյություն ունեցող Արևը դժվար թէ թույլ տար. որ երկրի վրա որևէ կյանքի տեսակ լիներ։
Լուսնի վրա կուտակված տիեզերական փոշու մասին էլ. արդեն առիթ եմ ունեցել գրելու. որ այն վկայում է տիեզերքի բավական երիտասարդ լինելու մասին։
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 06.06.2009, 23:46:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ