User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչ մեր հոգնած լրատվամիջոցները կսկսեն աշխատել, մեջ բերեմ Ալիևի ամանորյա ուղերձից մի հատված.

    Ահա այսպիսի բաներ։ Ես չգիտեմ, թե էլ ոնց պիտի խոսի մայենդորֆյան հռչակագիրը ստորագրած Ալիևը, որ սերժանտ ուռոդները թարկեն այն որպես դիվանագիտական հաջողություն ներկայացնելը, որի իբր ամենամեծ ձեռքբերումը միայն խաղաղ ճանապարհով հարցի լուծումն է։ Ընենց կչափալախեի այդ մանկլավիկներին, եթե կարողանայի…
    Հիմա մենք ի՞նչ մեղավոր ենք, որ տուպոյ ադբեջանցին մի բան ստորագրում ա, մի ուրիշ բան հաչում: Ալիևը հաստագլուխի մեկնա: Ու իրա ասածներն էլ ընդամենը ժողովրդին հանգստացնելու համար ա: Հիմա ադրբեջանական ազգի գոյության միակ պայմանը արտաքին թշնամու գոյությունն ա: Ու ինչքան շատ իրանք սենց պարտված մնան էնքան ավելի հեշտ ա ժողովրդին ղեկավարել: Օրինակ կանգնում են նոր տարվա ուղղերձով ասում են, որ եթե պետք լինի ռազմական ճանապարհով հայերից հետ կվերցնենք ղարաբաղը ու վսյո. մի ամբողջ ադրբեջանական ցեղ ուռռա գոռալով հպարտանում ա իրենց հաստագլուխ նախագահով: Բայց իրականում Ալիևը երբեք չի կարա պատերազմ սկսի: Էդքան ինքնագլուխ չի: Պատերազմ սկսելու համար հիմա կամ պետք ա ԱՄՆ, Ռուսաստան կամ մինիմում Իսրայել լինել, կամ էլ պետք ա չափից դուրս անգրագետ ու տհաս լինել, ինչպես Վրաստանը: Փորձը ցույց ա տալիս, որ Ադրբեջանը Իսրայել չի: Իսկ եթե Վրաստան ա, ապա մենք գիտենք ինչ եղավ Վրաստանի չափից դուրս անգրագիտությունից:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը

    Արիացի, նմանապես Գալուստ Սահակյանը կարող է ասել, թե հիմա մենք ի՞նչ մեղավոր ենք, որ եվրոպացիք մեր ղադրը չեն հասկանում ու մեզ մանդատից զրկում են։ Նախ Ալիևը չի կարող հենց այնպես մի բան ստորագրել այլ բան ասել, դրա համար նա թերևս հիմքեր պիտի ունենա, քանի որ պարզապես Ալիև չի, մի ամբողջ երկրի ղեկավար է։ Իսկ հիմքն այն է, որ այդ հռչակագրում հարցը միայն խաղաղ ճանապարհով լուծելու ոչ մի պարտավորություն պարզապես չկա։ Այնինչ Հայաստանում որոշ խամաճիկներ փորձում են հռչակագիրը մեզ համար դիվանագիտական հաջողություն ներկայացնել, ինչն էլ հօդս է ցնդում Ալիևի հերթական հայտարարությունից հետո։ Ես դա եմ ասում։
    Ինչ վերաբերում է, թե պատերազմ կսկսի, թե չի սկսի, սա արդեն այլ հարց է։ Փաստն այն է, որ նա շեշտում է, որ ունի պատերազմ սկսելու հիմքեր, իսկ Հայաստանը լռում է, որովհետև մեր առաջնորդ կոչեցյալը կամ դիվանագիտորեն պարտվել է ու բերանը ջուր է առել, կամ առնվազն համաձայն է Ալիևի ասածի հետ։ Ինչ վերաբերում է, թե Ալիևը անխելք է, տուպոյ է, պատերազմ սկսելու դուխ չունի և այլն, ապա կներես, նման մոտեցումը խիստ մանկական է, նախ Հայաստանն ու Ադրբեջանը մի անգամ արդեն պատերազմել են ԱՄՆ, Ռուսաստան կամ Իսրայել չլինելով և երկրորդ, շատ կարևոր է թե միջազգային հանրության մեջ ով է ճիշտ ու սխալ դուրս գալու, Սերժը մինչև հիմա միայն զիջել է, այսինքն ավտոմատ Հայաստանին սխալ է հանել ու Ալիևից փաստացի խնդրում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը միայն ճանաչել, իսկ Ալիևն էլ չի համաձայնվում։ Ու այստեղ Ալիևին տուպոյ անվանելը կներես, բայց մանկամտություն է։
    Si vis pacem, para bellum

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (07.01.2009)

  4. #3
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Դժվար է դժվար...չես հասկանում, էս աշխարհն իրականում ով ա ղեկավարում: Ալիևին հատուկ է տենց ամպագորգոռ արտահայտություններ անել... իսկ թե ինչքանով հիմք ունի, դա երևի մենակ ինքը կիմանա...
    Ուղղակի էսօր պատերազմ սկսելը էդքան էլ հեշտ բան չի...Բայց որ մեր դիվանագիտությունը իրեն տարօրինակ է դրսևորում...
    Ըստ իս իրականում, ամեն ինչ շատ շատ ավելի բարդ է, քան թվում է...ու հստակ ինչ որ մեկին մեղադրել կամ աջակցելն էլ դժվար է...

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  5. #4
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Այսպես. ադրբեջանական մամուլում ու ֆորումներում շուխուր է ընկել, թե 2008 թվականի վերջին Ռուսաստանը Հայաստանին անհատույց 800 միլիոն դոլարի զինտեխնիկա ու զինամթերք է փոխանցել։ Նույնիսկ աղբյուրներից մեկը «հաջողացրել է» այդ ողջ զինամթերքի ցուցակը ձեռք բերել՝ ОБНАРУЖЕН СПИСОК ПЕРЕДАННЫХ РОССИЕЙ АРМЕНИИ НОВЫХ ВИДОВ ВООРУЖЕНИЯ СТОИМОСТЬЮ В 800 МЛН. ДОЛЛАРОВ (Աչքիս այդ Տ–72 տանկերը Հայաստան մտնող գազատարի վրայով են անցել, դրա համար էլ վնասվել է )
    Մի խոսքով Ալիևը իր ամանորյա ուղերձով «իրենց պապական» հողերը հետ գրավելու խոստումը չկատարելու արդարացումն արդեն ունի։ Գոնե առայժմ։ Հուսանք, որ գոնե Սարգսյանի հողեր հանձնելու մտադրությունը նույնքան փուչիկ է, ինչքան Ալիևի «հերոսականությունը»։ Ինձ թվում է ոչ Սարգսյանի ու ոչ էլ Ալիևի օրոք Ղարաբաղի հարցը չի լուծվելու։ Իսկ քանի որ վերջինս պատրաստվում է ցմահ նախագահել, ապա այս հարցը արդեն «Ալլահ բիլիյոր» թե երբ կլուծվի…
    Si vis pacem, para bellum

  6. #5
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Քանի որ գրառումս ուղղաված է բազմաթիվ գրառումների, ապա չեմ մեջբերում, այլ ընդհանուր պատասխանում եմ

    Արցախի շուրջ այս լարվածությունը պահելը ձեռնտու է և մեր իշխանություններին, և ադրբեջանի: Ինչու? Որովհետև մերոնք ընտրությունների ժամանակ ձայն են հավաքում շնորհիվ այն բանի, որ հայտարարում են, թե տեսեք, Արցախը չենք տալիս, իսկ Ադրբեջանի իշխանությունները ասում են, թե տեսեք, մենք զինում ենք բանակը, մենք պայքարում ենք Արցախի համար, դա մեր հայրենի հողն է, բլաաաաա

    Ինչ վերաբերում է Ալիևին, ապա եկեք համեմատենք միայն մեր երկրների առաջնորդների մասնագիտական հմտությունները. սրեժիկը ԵՊՀ-ի բանասիրականի հեռական է ավարտել, իսկ ալիևը ՄԳԻՄՕ-ն /Московский гос университет междунаридных отношений/: Նույնիսկ համեմատել էլ պետք չի

    Այն հարցին, թե ով է կառավարում աշխարհը, կարող ենք ասյպես պատասխանել՝ գերտերությունները: Ընդհանրապես միջազգային հարաբերություններ ասելով հասկանում ենք տերությունների վարած քաղաքականությունը:

    Ու պետք չի, այդքան վստահ լինել, թե Ալիևը միայն ամպագոռգոռ հայտարարություններ է անում, երբեք չի հարձակվի

    Այստեղ մի նրբություն կա. սրեժիկը, չգիտեմ էլ իրեն ով է խորհուրդ տվել, բայց շատ ճիշտ գիծ է տանում քաղաքական. ինքը ներկայանում է որպես խաղաղարար, իսկ Ալիևը այդ ֆոնի վրա երևում է ինչպես բարբարոս, ռազմատենչ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  7. #6
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Այն հարցին, թե ով է կառավարում աշխարհը, կարող ենք ասյպես պատասխանել՝ գերտերությունները
    Գերտերությունները իրենցից ներկայացնում են մի քանի մարդ, որոնք մարդ կոչվելու իրավունք չունեն: Իրականում ամեն ինչ շատ ավելի մութ է...ու դժվար...

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  8. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ մի նրբություն կա. սրեժիկը, չգիտեմ էլ իրեն ով է խորհուրդ տվել, բայց շատ ճիշտ գիծ է տանում քաղաքական. ինքը ներկայանում է որպես խաղաղարար, իսկ Ալիևը այդ ֆոնի վրա երևում է ինչպես բարբարոս, ռազմատենչ
    Ում՞ ա երևում: Քեզ թվում ա թե աշխարհի էն մասը, ով որ քաղաքականություն ա անում, սպասում ա թե ինչ ա ասելու Սերժիկը ու Ալիևը, որ հասկանան թե ով ով ա՞…
    Աշխարհը արդեն համառորեն, Քոչի, Օսկանյանի, Սերժի ու իրենց "թիմակից"-թայֆայակիցների թեթև ձեռքով վաղուց է Հայաստանին համարում ագրեսով իսկ ազերիներին զոհեր:
    Իսկ կար ժամանակ, որ ամեն ինչ ուրիշ երանգներ ուներ աշխարհի համար:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (11.01.2009)

  10. #8
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերտերությունները իրենցից ներկայացնում են մի քանի մարդ, որոնք մարդ կոչվելու իրավունք չունեն: Իրականում ամեն ինչ շատ ավելի մութ է...ու դժվար...
    դե այդ մի քանի հոգին աշխատում են ի շահ սեփական երկրի
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ում՞ ա երևում: Քեզ թվում ա թե աշխարհի էն մասը, ով որ քաղաքականություն ա անում, սպասում ա թե ինչ ա ասելու Սերժիկը ու Ալիևը, որ հասկանան թե ով ով ա՞…
    Աշխարհը արդեն համառորեն, Քոչի, Օսկանյանի, Սերժի ու իրենց "թիմակից"-թայֆայակիցների թեթև ձեռքով վաղուց է Հայաստանին համարում ագրեսով իսկ ազերիներին զոհեր:
    Իսկ կար ժամանակ, որ ամեն ինչ ուրիշ երանգներ ուներ աշխարհի համար:
    Դիվի, եթե քո ասած կտրվածքով դիտարկենք, ուրեմն էդ <<քաղաքականություն անողները>> գիտեն ամեն ինչ՝ շնորհիվ հետախուզության: Գիտեն նաև, որ Արցախը երբեք ադրբեջանցիների հայրենի հող չի եղել, գիտեն նաև, որ ադրբեջանցի ազգ չկա. ուղղակի 20-րդ դարի 2-րդ տասնամյակի վերջում մի շարք պայմանագրեր պիտի կնքվեին ու չգիտեին, թե ինչպես ներկայացնեն թաթարներին ու տվեցին Ադրբեջան անունը /Ատրպատականի ազերի տարբերակը/:

    Հիմա դու համեմատի մեր երկրների ղեկավարների թեկուզ ամանորյա ուղերձները... մեր նախագեն ասում ա՝ կաշխատենք անել հնարավորը, որ խաղաղ կարգավորման միջոցով հարցը լուծենք, իսկ իրանց թագավորը ասում է՝ Ղարաբաղը մեր հայրենի հողն է, այն կվերադարձնենք, եթե անգամ հարկավոր լինի զենք կիրառել...

    Հիմա որն է ռազմատենչ? Ու... բացի այս ամենը, քո ասածը, թե մեզ են ճանաչում ագրեսոր, մասամբ է ճիշտ, որովհետև այդպես ասում են ադրբեջանցիները... դեռ ընդունված չի ինչ-որ բանաձև, որում ՀՀ-ն ճանաչվի ագրեսոր, մի մոռացի, որ ՀՀ-ն պաշտոնապես չի էլ մասնակցել պատերազմին
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սամվել (11.01.2009)

  12. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը

    Արցախի շուրջ այս լարվածությունը պահելը ձեռնտու է և մեր իշխանություններին, և ադրբեջանի: Ինչու? Որովհետև մերոնք ընտրությունների ժամանակ ձայն են հավաքում շնորհիվ այն բանի, որ հայտարարում են, թե տեսեք, Արցախը չենք տալիս, իսկ Ադրբեջանի իշխանությունները ասում են, թե տեսեք, մենք զինում ենք բանակը, մենք պայքարում ենք Արցախի համար, դա մեր հայրենի հողն է, բլաաաաա

    Ինչ վերաբերում է Ալիևին, ապա եկեք համեմատենք միայն մեր երկրների առաջնորդների մասնագիտական հմտությունները. սրեժիկը ԵՊՀ-ի բանասիրականի հեռական է ավարտել, իսկ ալիևը ՄԳԻՄՕ-ն /Московский гос университет междунаридных отношений/: Նույնիսկ համեմատել էլ պետք չի

    Այն հարցին, թե ով է կառավարում աշխարհը, կարող ենք ասյպես պատասխանել՝ գերտերությունները: Ընդհանրապես միջազգային հարաբերություններ ասելով հասկանում ենք տերությունների վարած քաղաքականությունը:

    Ու պետք չի, այդքան վստահ լինել, թե Ալիևը միայն ամպագոռգոռ հայտարարություններ է անում, երբեք չի հարձակվի

    Այստեղ մի նրբություն կա. սրեժիկը, չգիտեմ էլ իրեն ով է խորհուրդ տվել, բայց շատ ճիշտ գիծ է տանում քաղաքական. ինքը ներկայանում է որպես խաղաղարար, իսկ Ալիևը այդ ֆոնի վրա երևում է ինչպես բարբարոս, ռազմատենչ
    Աստղո, եթե Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների նախընտրական ծրագրերում Ղարաբաղի հարցը լրացուցիչ վարկանիշ ավելացնող կետ է, ապա նույն Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների համար Ղարաբաղյան լարվածությունը կատաստրոֆիկ պատուհաս է, դանդաղ գործողության ռումբ, որի պայթյունը մի օր կարող են արագացնել և անկասկած կարագացնեն։ Ղարաբաղյան լարվածությունը պետք է թե Ռուսաստանին, թե Արևմուտքին։ Երկուսին էլ Ադրբեջանն ու Հայաստանը հետաքրքրում են զուտ որպես նյութ, փողի աղբյուր, ռեսուրսներ ու երկուսի ժողովուրդների վրա հավասարապես թքած ունեն բոլորը։ Դրա համար էլ երկուսին էլ հավասարապես զինում են, թե Ռուսաստանը, թե Իսրայելը, թե Աստված գիտի էլ ով ու ում միջոցով ու միջնորդությամբ, բայց զինում են։ Լրիվ նույն սցենարն է, ինչ Աղվանստանում, Սուդանում, Սերբիայում, Իրաքում, Պաղեստինում և այլուր… Գերհզոր պետությունները եթե ուզենան, աշխարհում պատերազմ չի լինի, բայց հենց նրանք են զինում մեր նման մանր պետություններին ու իրար վրա քսի տալիս, որ պատերազմ լինի, իրար ուտենք, իրենց համար լրացուցիչ ռեսուրսներ կազատվեն, միլիարդներ կունենան, բայց էլի չի հագենա նրանց անկշտությունը, քանզի հետևում սատանան է կանգնած։ Իսկ մեր նման մանր ազգերն էլ ոչխարի նման ուտում են կուտը, պապական հողերից, պատմությունից, աշխարհագրությունից են խորանում ու մոռանում են թե ժամանակին էլի ով սարքեց նման պատմությունը, ով ինչ հողեր վերցրեց ու տվեց մյուսին, աշխարհագրությունը փոխեց, որ հետագայում էլի մեզ նմաններին իրար դեմ հանելու նյութ ունենան։ Այստեղ Ալիևին իր միջազգային հարաբերությունների գիտելիքներն էլ չեն փրկում, քանի որ նա չի կարող չխաղալ տարբեր կողմերից իրեն պարտադրված խաղը։ Ինքը դեռ լիքը կորցնելու բաներ ունի, յուղոտ հանքավայրեր, հողատարածություններ, նաֆթ… մենք մերը արդեն ամբողջովին տվել ենք Ռուսաստանին, մեզնից միայն մնացել է մարդկային ռեսուրսը, որ ուզած պահին կռվի ադրբեջանցիների դեմ, թուլացնի նրանց, մեկս մյուսին մորթենք պրծնենք, գերտերությունների համար տեղ ազատվի։ Հիմա Ռուսաստանինն ենք ու հույսներս դրել ենք, որ Ռուսաստանը մեզ միչև վերջ կպահի, բայց կպահի՞ արդյոք, եթե մեզնից Ռուսաստանի օգուտը պակասի, ապա Ռուսաստանը մեզ հեշտությամբ կծախի, ինչպես հին ու օգտագործված դաշնամուրն են ծախում՝ շատ էժան, շատ զգուշորեն։ Կամ էլ պահի տակ մի չհաջողված չինովնիկ մեզ կկրվի կազինոյում, կամ կնվիրի իր եվրոպացի սիրուհուն։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 12.01.2009, 10:47:
    Si vis pacem, para bellum

  13. #10

    Վիշապ, բայց ես հո չեմ ասում, որ լարվածությունը պահելը ճիշտ է, ուղղակի փաստում եմ իրողությունը, իսկ այն, որ տերություններն են որոշում ամեն ինչ, դա ես էլ եմ ասում

    Ես ու Դիվին վիճում էինք, թե ով է հրահրել պատերազմը: Ես գտնում եմ, որ ամեն ինչի հետևում կանգնած է եղել ԱՄՆ-ը՝ իր ՍՆԲ-68 ծրագրով, իսկ ԴԻվին ասում է, թե՝ Ռուսաստանը:

    Իսկ Ալիևին իր գիտելիքները գուցե չփրկեն, բայց փոխարենը իր գլխում նույն դատարկությունը չի, ինչ մեր հայրենակցի դեպքում
    Ինքը գոնե գիտակցում է իր արածը և դրա հետևանքները
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •