Մեջբերում panion-ի խոսքերից Նայել գրառումը
Կայքը գոյություն ունի և աշխատում է նորմալ, ուղղակի տարբեր պրովայդերների կապերով երբեմն կայքը չի բացվում… դրա պատճառն այն է, որ վերջերս կայքի ԴՆՍ-ները փոփոխվել են և մեր հայկական "հանճարեղ կապի պայմաններում երբեմն խոտան է ստացվում… խնդիրն ինքնաբերաբար կլուծվի մինչև այս մասվա վերջ.
Լավ, շնորհակալություն:
Արմինկոյի կապից եմ օգտվում, երեկ չէր բացվում, այսօր արդեն բացվում է: Բայց երեկ փորձել էի anonymouse.org-ի միջոցով էլ բացել, չբացեց, այսօր էլ դրանով IP-ն չի ճանաչում:

Ինչ վերաբերվում է կայքին, ապա կարծես թե բավական հարուստ բազա է: Մասնավորապես ուրախացրեց, որ առանց «մեր միջնորդության» (կարծես թե) ակումբ.am-ն ավելացվել է ցանկում: Ավելի մանրամասն դեռ չեմ նայել ոչ ինչ կայքեր են տեղ գտել, ոչ էլ կայքի միջավայրը: Սակայն մի բան. խիստ ցանկալի է, որ հայկական հղումների կատալոգի կայքը լինի ամբողջովին հայերեն կամ գոնե ունենա նաև հայերեն տարբերակ: Եվ մեկ էլ ներքևում ինչ-որ վիագրաների կայք տանող հղում տեսա, ինչը դուրս չեկավ: