Ես հրաշալի գիտեմ, որ վատ հոդվածներ կգրեմ ու վատ ռեպորտաժներ կպատրաստեմ, քանի որ ես լրագրող չեմ, չունեմ համապատասխան գիտելիքներ: Իսկ գրառմանս միակ իմաստն այն էր, որ ես պնդում եմ, որ ժուռնալիստիկայում շատ վատ կրթություն են տալիս ու Հայաստանում լրագրության մակարդակն ընդհանուր շատ ցածր է:
Էս մեկը ճիշտ ես ասում: Բայց մենակ վատ կրթությունը չի պատճառը, որ Հայաստանում օբյեկտիվ լրագրություն չկա: Այսօր թերթերն ինչ ուզում, գրում են, ում ոնց ուզում վարկաբեկում և չեն պատժվում: Արտա՛կ, արի ու համաձայնիր, որ այն հայհոյախոսությունը, որ կա թերթերում (թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական) գոնե հեռուստատեսությունում չկա:

Կոնկրետ իմ համար հեռուստահաղորդումներից ու մամուլից սպասելիքը հնարավորինս օբյեկտիվությունն է, անաչառությունը, համարձակությունը խոսել արգելված թեմաներից, առանց վախենալու իրենց նկատմամբ հնարավոր կիրառվող պատիժներից:
Ցավոք սրտի, այսօր շատ լրագրողներ ստեր են տարածում՝ չվախենալով պատժվելուց: Դա էլ մյուս ծայրահեղ սխալն է. լրագրողը ոչ թե պետք է վախից ստի, այլ վախից օբյեկտիվ լինի: Այսօր երկու կողմն էլ կա՛մ վախից, կա՛մ անվախությունից ստում է: Իսկ անկախ լրատվամիջոց ուղղակի չկա: