Dead Space-ը 2008-ի ամենալավ սարսափն էր ինձ համար: Բոլոր առումներով շատ լավ խաղ ա, եթե, իհարկե, կոմպդ հերիքում ա էդ բոլոր սիրունությունների համար: Անդամահատումը անթերի ա արած, գրաֆիկան շատ ու շատ լավն ա (Crysis-ին, իհարկե, չի հասնի), սյուժեն՝ հետաքրքիր, մատուցումը՝ խիստ չափավոր ու դոզավորված:
Crysis-ը ինձ համար մնում ա չգերազանցված FSP: Ու ոչ միայն աստղային գրաֆիկայի համար (մինչև հիմա հլը նույնիսկ մոտ բան չկա), այլ հենց որպես կրակոցի: Մի տեսակ «ինտելեկտուալ» շութեր էր: Նույն խնդիրը հազար տարբերակով լուծելու հնարավորություն ա տալիս, ու էդ հարցում վերջին դերը չեն խաղում կոստյումի հինգ ռեժիմները: Հետո՝ ես open-world խաղեր սիրում եմ:
Բայց մինիմում 8800GT ու 2Gb RAM ա պետք:
Էջանիշներ