Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Չգիտեմ՝ նշածդ գիրքն ինչ հնություն ունի (ենթադրում եմ, որ կարգին հին է. ուսանող ժամանակ կարծեմ օգտվել եմ դրանից, բայց չեմ հիշում կոնկրետ տարեթիվը, միայն հիշում եմ, որ մեր գրադարանում մեծ մասամբ լավագույն դեպքում 60–ականների հրատարակության գրքեր էին), բայց 2005 թվականի գրքում –եցրեցի/–ացրեցի ձևը ներկայացված է որպես տարածված սխալ, իսկ –եցրի/–ացրի ձևը՝ որպես ճիշտ։
Չէ, այդքան հին չէ` 1983 թ.: Ընդ որում, իր տեսակի մեջ համեմատաբար անկողմնակալ և հաջողված, հետևաբար` հեղինակավոր գրքերից է: Նույնը չի կարելի ասել Միրզոյանի աշխատության մասին: Նրա ամեն ասածին խորհուրդ կտամ լուրջ չմոտենաս, որովհետև նա սիրում է ամեն ինչ ճիշտ ու սխալի բաժանել, մինչդեռ լեզվում հարցերն ամենևին այդքան պարզ չեն: