Հայկօ-ի խոսքերից
Մինչև հիմա գրած կարծիքները կարդացի, քվեարկել եմ «չեն»:
Իմ կարծիքով՝ վերևի քննարկումների հիմնական սխալը մեկն է. քննարկում եք նկարները՝ կոնտեքստից դուրս: Նկարներն ինքնին ոչ մի բան են. ո՛չ հետաքրքիր մտահղացում կա, ո՛չ իրականացման վարպետություն, ո՛չ էլ ինչ-որ առանձնապես նոր բան: Պարզապես դրանք պետք է դիտարկել ոչ թե որպես արվեստի գործ, այլ որպես մարտահրավերի կամ «նոր շնչի» փորձ: Պետք է հասկանալ, որ այդ դարաշրջանը մեծ փոփոխությունների ու մեծ «մերժումների» դարաշրջան էր, և ո՛չ միայն կերպարվեստի մեջ: Նույն կերպ, օրինակ, Չարենցի համահեղինակած «Երեքի խարտիան» որպես սովորական հոդված կամ նամակ զրո է, ընդ որում՝ սխալ ու ախմախ զրո (մերժում էին Թումանյանին, օրինակ), սակայն որպես Չարենցի գրչի արգասիք՝ հիշարժան է, մանավանդ որ հետո, իր ամբողջ կյանքի ու ստեղծագործության կոնտեքստում այն տեսնելիս, հասկանում ես դրա կարևորությունը: Նույն կերպ՝ նկարն ինքնին կարելի է և թույլատրելի է սովորական բլթոց համարելը, որովհետև նման բան մեր քուչի դզող-փչող Ռազոն էլ կարող է երկնել մազութոտ ձեռքերը սպիտակ շորով սրբելուց հետո: Այս նկարները նույն չափանիշերով քննադատելը, ինչ Վան Գոգի կամ դա Վինչիի գործերը, սխալ է: Սրանք ի սկզբանե նախատեսված չեն եղել «ձև» լինելու համար, այլ միայն ու միայն «բովանդակություն»: Իսկ բովանդակությունը տեսնելու համար նկարչին ու նկարչի դարաշրջանն է պետք տեսնել:
Նորից ասեմ. կարիք չկա դնելու-քննելու, թե լավ է վրձինը քսել, թե վատ: Դա այս դեպքում կարևոր չէ: Կարող էր դատարկ կտավ դնել ու նույն արդյունքին հասնել:
Էջանիշներ