Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչո՞ւ
Վստահ եմ որ որոշ չափով ծանոթ ես աստվածաշնչին .էնտեղ գրված է

« անհավատների հետ այլխառն լծակից մի եղեք»
Աստված բազում անգամներ արգելում է իր ժողովրդին խառնվել հեթանոսների կամ այլ կռապաշտների հետ նրանց հետ ամուսնության ուխտ անելով -«Ձեր աղջիկներին նրանց կնության չտաք, և նրանց աղջիկներին ձեր համար կին չառնեք»
Հիշենք Սողոմոն իմաստունի օրինակը -նրա կռապաշտ կանայք դրաձրին նրա սիրրտը դեպի իրենց կռապաշտությունները ու Աստված բարկացավ ու պատժեց

այս օրինակները բավարար են

Ես էլ կպնդեմ, որ դու քրիստոնեությունից բան չես հասկանում։
Էն որ քրիստոնյան ոչ մի դեպքում չի ամուսնանա այլակրոնի հետ, դա ընդամենը քրիստոնեության քո անձնական ընկալումն է, որը կարող է չհամընկնել այլոց ընկալման հետ։
Ինձ թվում է որ արդեն պարզ է որ սա իմ ընկալումը չէ պարզապես, սա աստվածաշնչի տեսակետն է, դե աստվածաշունչն էլ քրիստոնյաների գիրքն է,ինչպես գիտես այնպես որ կարևորը իմ ընկալումը համնկնի Աստծո, ոչ թե այլոց ընկալման հետ
Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Գիտես, Amina, միշտ զարմանում եմ էդ քո կարծրացած դոգմատիզմի ու անհանդուրժողականության վրա։ Մի տեսակ քրիստոնեական չի…
Արշակ, ի՞նչ անհադուրժողականության մասին է խոսքը, իսկ ով ասաց , որ քրիստոնեությունը ամենահանդուրժողական է,

Բոլոր քրիստոնյաների կյանքում Աստված պետք է լինի 1ին տեղում «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ մտքով քո ամբողջ ստրտով ու քո ողջ ուժով» սա առաջին ու ամենակարևոր պատվիրանն է այսինքն սիրենք առավել քան որևէ բան քան որևէ մեկին... ու ինչպես կարող է Աստծուն այդպես սիրող մեկը ամուսնանա մեկի հետ որի համար իր Աստված լոկ միֆ է կամ չգիտեմ ինչ
դրա համար էլ ասում եմ իրական քրիստոնյան չի անի դա