Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից
Ձեր թվարկյալ հարցադրումներից եւ կարծիքներից համաձայն եմ միայն առաջինի հետ. այո՛, այդպես պետք է չկասեցնեյին։ Վտանգը հայտնի էր նախքան նախագահական ընտրությունները։ Հարկավոր էր կասեցնել նախքան այդ։ Ամեն ինչ մեկ օրում չէ ստեղծվում…եւ մեկ օրում լուծարվում։
Մնացած հարցադրումների մասին կարելի է բացել նոր թեմա եւ զրուցել ոչ միայն Հայերի, Տենոչտիտլանների այլ նաեւ Բուտանցիների եւ Բենգալցիների մասին… Պետության վերաբերյալ միայն կասեմ այն, որ այո՝ իրոք այն անհասկանալի մի կառույց է, որին տարբեր կողմերից նայելով կարելի է գրել հատորյակներ, երգեր հորինել՝ ռապ (ռեպ), արձաններ կառուցել, պատերազմներ անել, թալանել, իրար սպանել…ու այդպես հավիտյանս հավիտենից։
Էջանիշներ