Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
Ծով ջան, էնքան բան կա, չգիտեմ՝ որը ասեմ... այ եթե մարդիկ լինեին, ովքեր կկարողանային դպրոց մտնել, երեխեքի հետ շփվել, խաղալ, տիրող սարսափի ու վախի մթնոլորտը գոնե մի քանի ժամով ցրել... բայց չգիտեմ՝ հնարավո՞ր բան ա դա...
Ներողություն, մի բան հարցնեմ: Դուք հիմա որտեղի՞ց գիտեք, թե դպրոցում ահուսարսափ է տիրում, եթե ինքներդ ներսում չեք եղել ահագին ժամանակ է: Ենթադրո՞ւմ եք, ինչ-որ եղած նախադեպի հիման վրա եք ասում, թե՞ դպրոց մուտք ունեցող մարդիկ են պատմել:

Կարդացեք Առավոտը
Կարդացի, և մի բան զարմացրեց ինձ: Իրո՞ք այցելությունների և երեխաների հետ աշխատանքի հստակ ծրագիր չի՞ եղել: