ու ավելացնեմ, որ էդ կիսելու ձևերից կարող են լինել օրինակ ստեղծագործելը, նկարելը, երաժշտություն գրելը… հիմնականում արվեստով ինչ-որ արտահայտչաձև, բայց ամեն դեպքում գեղեցկությունը, այն ա, ինչը կիսելու միտում ա թելադրում, չնայած կիսել բառը տվյալ դեպքում էնքան էլ ճիշտ չի արտահայտում էն ինչ ուզում եմ ասել, ավելի դիպուկ ա անգլերեն sharing-ը:
Ի դեպ, ես էն դեպքերից մեկն ա, որ մի լեզուն կաղում ա կամ աղքատ ա դուրս գալիս ինչ-որ մի բան արտահայտելու, այն ժամանակ, երբ մեկ այլ լեզվում կա ճշգրիտ բառը: Սա շատ հետաքրքիր երևույթ ա, ու բխում ա տվյալ լեզվի ազգի կյանքի առանձնահատկություններից…
Բայց սա արդեն այլ թեմա ա:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Դաօսիզմ-ից վերցրած մի միտք հանդիպեցի ու կարծում եմ այստեղ ճիշտ կլինի տեղադնել՝ մի փոքր սեփական թարգմանությամբ և ուղղմամբ.
Իմաստուն մարդը ձգտում է, որպեսզի սեփական կյանքը լեցուն դարձնի, այլ ոչ թե գեղեցիկ իրերով լցնի։
Կարծում եմ, մարդու մեծագույն արժեքն ու գեղեցկությունը՝ նրա հոգու ու սրտի որակների գեղեցկության մեջ է, այլ ոչ թե վաղանցուկ արտաքին փաթեթավորումների...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Ի դեպ,
գիտակցված գեղեցկությունը դադարում է լինել գեղեցիկ
կբացատրե՞ս միտքդ... դա նշանակում է, որ որքան ես գիտակցում եմ գեղեցկությունն՝ այնքան այն կորցնում է իմ աչքերում իր գեղեցկությու՞նըկամ եթե ոմն մի մեծ նկարիչ վարպետ տիրապետելով իր արվեստում ու իմանալով իր արվեստի շատ ու շատ գաղտնիքներ ու տիրապետելով հմտությունների երբ դիտում է մի գեղեցիկ նկար իր կամ ուրիշի կողմից կատարած ու գիտակցում է այդ նկարի գեղեցկությունն, ապա այն դադարում է նրա համար գեղեցկիկ լինե՞լ... - գուցե երբ մեկնաբանես՝ այլ կերպ տեսնեմ այդ միտքն, որ արտահայտել ես...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
DIXIcarpe noctem
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
Մի տեսակ համ համամիտ եմ քեզ հետ, համ էլ չէօրինակ իմաստուն մարդը երբեք իրեն իմաստուն չի համարի, այլապես կարծում եմ կկորցնի իր իմաստություն կոչումը, քանի որ իմաստունը զարգացման աստճանով շատ առաջ անցնելով մարդկության մեծամասնությունից այնուամենայնիվ գիտակցում է, թե որքան բան նա դեռ չգիտի Անսահման Տիեզերքի մեջ, բայց մյուս կողմից էլ, եթե մարդ ունակ չէ գիտակցել և գնահատել գեղեցիկը ու տարանջատել այն տգեղից, ապա նա շատ հեշտությամբ գեղեցիկը կարող է տգեղ համարել, տգեղն էլ՝ գեղեցիկ։
Հայտնի այն խոսքը. «Գեղեցկությունը կփրկի աշխարհը» - մեծանուն ռուս նկարիչ ու նաև Իմաստուն՝ Նիկոլայ Ռերիխն այսպես է վերաձևակերպել. «Գեղեցկության գիտակցումը կփրկի աշխարհը» - քանի որ մարդ պետք է կարողանա տարանջատի գեղեցիկը տգեղից, որպեսզի իմանա՝ թե դրանցից ո՞ր մեկին է ծառայում։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
դե ես ուղղել էի. ինքնագիտակցված
ի դեպ, մյուս կողմից էլ՝
Գնահատված գեղեցկությունը առավելապես է ծաղկում, եթե իհարկե չի անցնում վտանգավոր սահմանը դեպի ինքնագիտակցում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ