Այո
Ոչ
Չեմ դիտել
Եթե հումոր էր, ապա բնավ տեղին չէր...
Դու այդ գովազդի առնվազն 90%-ը պետք ա տեսած լինեիր, որ նման բան կարողանայիր ասել։ Իսկ քանի որ ինքդ ես խոստովանում, որ չես տեսել, ապա խոսքերդ էլ 90%-ով օդում են, բայց հաշվի առնելով խոստովանությունը, ես 100-90=10%-ով քեզ չեմ մեղադրում օդում խոսելու համար։
Հետաքրքիր ա, թե ինչով եմ մեծարել։
Հ.Գ.Ասեմ, որ բացի այն, որ Beeline-ի մասին քննարկումներն այստեղ թեմայից դուրս են, նաեւ դրանցից սադրանքի հոտ է գալիս։ :agressiv
Ավելացվել է 3 րոպե անց
Դե լավ, ասենք թե էդ երեխեն էդ վայրենի ձեներից մի քիչ ուրախացավ, մի քիչ վայրենացավ։ Լավ, բա էն վայրենի շարժումնե՞րը ոնց տենա էդ էրէխեն...առավել եւս, որ Վիվան վիդեո զանգ չունի։![]()
Ես չեմ հասկանում, Ռամշտայն ջան, դու ինչո՞ւ ես ամեն գնով ուզում պախարակել Վիվա ՄՏՍ-ին:
Ախր համեմատական կարգով ասեմ, որ Վիվայի գովազդները գոնե ուղղակի թարգմանված տարբերակները չեն որևէ ռուսական կամ այլ արտասահմանյան գովազի: Իսկ Բիլայնը վերցնում ա ռուսականները, թարգմանում ա ու ցույց ա տալիս: Եվ ի միջիայլոց, դրանք բոլորովին չեն համապատասխանում հայ սպառողի մետնալիտետին: Օրինակ Տատիկը երեկույթին "տժժցնում ա" ,իսկ կիսամերկ աղջիկն ի ցույց ա դնում իր բարեմասնությունները, և եթե մի քիչ ուշադիր չլինես, կամ չասեն, որ բջջային օպերատորի գովազդ ա, ապա հանգիստ կարելի ա զվարճանքի կենտրոնի կամ դիսկոտեկի գովազդի տեղ անցկացնել:
Իսկ Վիվայի համար5 գովազդը շատ էլ լավն ա... այդ երիտասարդը բոլորովին էլ վախենալու ձայներ չի հանում: Տղաների մեծ մասը երեխաներին սիրելիս նման ձայներ են հանում, եթե չես նկատել, ապա ուշադիր եղիր և կնկատես: Համաձայն եմ, որ գովազդի արվեստը Հայաստանում դեռ չի զարգացել, բայց համաձայնվեք, որ հայկական գովազդների մեջ Վիվասելլի գովազդները փառք են: Ճիշտ ա, Վիվան էլ ունի հիմար ռեկլամ, ասենք Բարբառը, որը իմ ներվերի վրա ահավոր ազդում ա, բայց դե պետք չի նման վատ վերաբերմունք ցույց տալ ընկերության գովազդի նկատմամբ: Դա, համենայն դեպս, չի օգնում, որ Վիվասելլ-ի անունը ընկնի, մանավանդ, որ այնքան բարեգործություն, ինչքան նրանք են անում/ կապ չունի ինչ նպատակով/, Բիլայնը հաստատ չի անի երբեք: Բիլայնը հազիվ մոդեմներ ա "խուրդում" բաժանորդների վրա և չի կարողանում նորմալ տեխ. սպասարկում և բաժանորդների աջակցություն/ customer support/ ապահովել![]()
Better to light a candle than to curse the darkness.
Նախ ես չեմ փորձում ոչ մեկին պախարակել։ Ես գրում եմ իմ կարծիքը, դու էլ գրիր քոնը...
Բացի այդ, ինչո՞ւ է քեզ թվում, որ գովազդները թարգմանել, ցույց տալը վատ բան է։ Գովազդը ինչ-որ արվեստ չի, որ անպայման մեր ավանդական հայկական պապենական գովազդները ունենանք։Գովազդը ընդամենը մարդկանց
1. Տեղեկացնելու,
2. Գայթակղելու,
3. Խաբելու
միջոց է։
Ընդ որում, գովազդի լավ ու վատը չի որոշվում այնքան նրա ձեւավորմամբ, որքան մարդու վրա թողած ազդեցությամբ։ Համար5-ի գովազդը իմ նյարդերի վրա շատ բացասական ազդեցություն է թողնում։
Իսկ ո՞վ ասեց, որ ինձ Բիլայնի բոլոր գովազդները դուր են գալիս։ Ոչ, օրինակ էն գովազդը, որ ասում էր «Շուտով, նոր սակագնային փաթեթ «Հարմարավետ»...» հեչ էլ ինձ դուր չէր գալիս։
Պատկերացնում եմ, թե ինչ մակարդակի հայ սպառողի նկատի ունես...Եվ ի միջիայլոց, դրանք բոլորովին չեն համապատասխանում հայ սպառողի մետնալիտետին:
Համաձայն եմ, միջինում վատը չեն, բայց մեկ-մեկ նենց պիկեր ա տալիս դեպի բացասական կողմ, ես էլ եմ զարմանում։ Մեկ էլ Գրանդքենդին ա տենց...Համաձայն եմ, որ գովազդի արվեստը Հայաստանում դեռ չի զարգացել, բայց համաձայնվեք, որ հայկական գովազդների մեջ Վիվասելլի գովազդները փառք են:
Ճիշտն ասեմ Համար5-ի ռեկլամը որ 1-ին անգամ տեսա, ինձ թվաց հոգեմետ դեղերի, կամ մանկական տակաշորերի ռեկլամ ա։Օրինակ Տատիկը երեկույթին "տժժցնում ա" ,իսկ կիսամերկ աղջիկն ի ցույց ա դնում իր բարեմասնությունները, և եթե մի քիչ ուշադիր չլինես, կամ չասեն, որ բջջային օպերատորի գովազդ ա, ապա հանգիստ կարելի ա զվարճանքի կենտրոնի կամ դիսկոտեկի գովազդի տեղ անցկացնել:![]()
Հարգելի Ռամշտայն.....Հենց էդ ա, որ հեչ լավ չի գովազդները թարգմանել ու ցույց տալ.. պետք ա ձգտել ստեղծելու սեփականը, մոտենալ յուրովի.. ու հեչ պարտադիր չէ պապենական, ավանդական գովազդներ լինենհենց այդ նույն արտասահմանյանները "պապենական, ավանդական" չեն, այլ..... ժամանակակից, բայց ռուսական...... ժամանակակից, բայց ֆրանսիական, ժամանակակից, բայց ամերիկյան,...... ժամանակակից, բայց ասենք իռլանդական
ու դա չի նշանակում, որ ռուսները պետք ա իրենց "պապենական" գովազդում հագնեն վալինկաներ ու նվագեն բալալայկա, կամ իռլանդացիները պարպապզուկ/ վալինկա/ նվագեն ու պարեն իռլանդական պարեր
Հայկական գովազդ ասելով պետք է հասկանալ հայ մետալիտետի ու մտածողությանը, հոգեբանությանը, մշակույթային ու ազգային նկարագրին ու հատկություններին համապատասխան գովազդ: Ավելի մանրամասն այն մասին կարող ես ուսումնասիրել հաղորդակցման և գովազդի կուլտուրայի մասին գրականություն: Հենց էդ ա, որ գովազդը մի ողջ արվեստ ա, ի գիտություն քեզ, հարգելիս
Միջմշակույթային հաղորդակցությունը դրա մասին ահագին ինֆորմացիա կտա քեզ: /կարող եմ գրքերի վերնագրեր էլ ասել, եթե պետք ա/
Գրանդ քենդիի ռեկլամները ես էլ չեմ չեմ սիրում, հեչ չի ստացվում, բայց հայերը եթե ուզեն, լավ գովազդ կարող են նկարահանել, ուղղակի մասնագիտական մոտեցում ա պետք, այլ ոչ թե սիրողական մակարդակով դնեն նկարեն ու անունը գովադ դնեն:
Արտասահմանում գովազդի հեղինակները ամենավարձր վարձատրվող մարդիկ են, ի դեպ: Նրանք են ստեղծում ընկերության դեմքը, ու սպառողի գիտակցությանը հասցնում այն, ինչին ձգտում է ընկերության ռազավարությունը: Մարկետինգի մեջ էլ գովազդը շատ ու շատ կարևոր տեղ ա զբաղեցնում.. նույնիսկ կասեի առաջնային...եթե պետք ա կարող ենք քննարկել, թե գովազդը ինչ ԱՐՎԵՍՏ ա![]()
Better to light a candle than to curse the darkness.
Ոնց հասկանում եմ էն Բիլայնի ռեկլամի սիրուն աղջկա տեղը պետք ա մի հատ ծիծակ կոշիկներով, թրաշով քյառթ լիներ (կամ թրաշով աղջիկ), որ համապատասխաներ հայկական մենթալիտետին։
.....եւ քանի որ Բիլայնի գովազդները ազգայնացված չեն (բալալայկայով եւ այլն), ապա կարելի է թարգմանել ցանկացած լեզվով ու ցույց տալ։ Իսկ բարձրաճաշակ գովազդ դիտելուց մեր ժողովրդի ճաշակը գոնե մի քիչ կբարձրանա։
Եթե որեւէ մեկը Հայաստանում նկարահանի Բիլայնի գովազդների մակարդակի որեւէ գովազդ, ապա էլի կասես, որ հայկական չէ, եւ թարգմանված է ու չի համապատասխանում մեր մենթալիտետին, ճիշտ չե՞մ։
Այո, գովազդը մեծ բիզնես է եւ շատ են վարձատրվում գովազդ սարքողները, բայց... մի խոսքով ասեմ, որ կիլլերները ավելի շատ են վարձատրվում։
Ուֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆ, էլի թեմայից շեղվեցի(նք)։![]()
էհ, ախր ցավն էլ այն է, որ հայկական մենթալիտետ ասելով դու անմիջապես պատկերացնում եսթրաշով քյարթ կամ թրաշով, անխնամ աղջիկ… Բայց մեկը հենց դու հայ ես, ու մեր հասարակության ներկայացուցիչ ես… Ինչո՞ւ չես չափում քեզնով ու լավ օրինակ բերում, այլ ինչ-որ ռաբիզի ես պատկերացնում ու վատ օրինակ ես բերում… Իսկ քո կարծիքով ռուսաստանում ալկաշների, նարկերի ու անբարոյակննաերի, կամ անկապ դեմքերի թիվը ինքան ա՞… բայց դա չի նշանակում, որ նրանք գովազդում պետք է նկարեն ալկաշի, սքինհեդի կամ ուռած աղջկա չէ՞… Իսկ եթե գովազդը հաջողված է, դա դեռ չի նշանակում, որ այն ռուսական կամ արտասահմանյան է… այնտեղ էլ կա և լավը և վատը… դե դու էլ Բիլայնի գովազդը համեմատի եվրոպականների հետ, թեկուզ Նայկի, կամ Կոլայի գովազդների հետ, ինչի ես տնտեսապես դեռևս զարգացող Հայաստանի հետ համեմատում… Լավ գովազդը թանկ հաճույք է, հարգելիս: Ես օրինակ իմ շրջապատում քյարթեր ու թրաշով աղջիկներ չունեմ… Իմ պատկերացմամբ ամեն մարդ ունի իր շրջապատը և մենք պետք ա զտենք մեր շրջանակն ու հասարակությունը…
Բայց մենակ վատն ենք վերցնում, տեսնում, ու ոչինչ չենք անում մեր իսկ համար լավ պայմաններ ստեղծելու համար…Դե պայքարեք անմակարդակ սերիալների ու հաղորդումների դեմ, թող հանեն եթերից
![]()
Better to light a candle than to curse the darkness.
էսպես չի մնա
Ընդհանրապես վատը չեն:
Բայց մի երկու գովազդ կա ՎիվաՍելլի, որ ահավոր ձևի ազդում են ներվերիս վրա, ասենք էն բարբառի գովազդը կամ էլ էն որ հերը գործի տեղից զանգումա նորածին երեխուն ու ինչ անասունի ձենա ասես չի հանում: Չեմ հասկանում ովա նկարում էդ ապուշությունները:
Իսկ էդ Բեելայնի վերջին ռեկլամը շատ եվրոխորհրդոտ էր![]()
Միանշանակ ապուշություն ու անպարկեշտություն![]()
Համար 5 լավնաբա որ երեխեքն էլ հետը կրկնում են
![]()
Ինչ հետաքրքիրա....Մարդկային ճաշակները ոնց կարող էն էտքան ծայրահեղությունից ծայրահեղություն լինեն : Մարդ մի բան տեսնումա, դուրը գալիսա, գրումա լավնա, հետո որ նույնի վերաբերյալ էսսմայլիկնա տեսնում, մտածումա . «Կարողա մի բան իմ հետ էն չի, ինչի իմ դուրը էկավ, Ֆլան ֆստանը լսելիս, տեսնելիս ուզումա հետ տա...» հետաքրքիրա էլի....
ու որ էտ Ֆլան ֆստաներն էլ բիլայնից օգտվողներն են, վաբշե հետաքրքիրա լինում :
![]()
Чеширский КотЭ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ