Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
Էս իմ հիշելով Մրջնաբույնը սենց էր...
Մրջնաբույն
4 ձուն լավ հարել 1,5 բաժակ պեսոկի,100 գր. կարագ, 1թ/գդ սոդա, 6 ճ/գդ. կաթ հետ և այնքան ալյուր ավելացնել, որ ստացվի ականջի բլթակի փափկությամբ խմոր:
բաժանել 10 գնդի և դնել սառնարանը:1 օր հետո հանել և (ամեն թավայի համար 3 գունդը) տրորել ալյուրի մեջ,հետո ալյուրը մաղել և լցնել թավայի մեջ,թխել
պատրաստի թխվածքը տաք վիճակում տրորել,որ առանձնանա:

Կրեմ
2 հատ խտացրած կաթ եփել 2 ժամ(կամ կարող եք գնել պատրաստի եփածը)
200գր. կարագ, 3ճ/գդ մեղր, խառնել:

Վերջում կրեմը խառնել թխվածքի հետ, տալ բնորոշ ձև: Դնել սառնարանը որ չհալի:
Անուշ լինի
Էն բացառիկ թխվածքներից է, որ մոտս չի ստացվում Անպայման կփորձեմ այս բաղադրատոմսը