Կարելի է Ակումբով գարնանը կազմակերպել ակցիա․ գումար հավաքել, գնել տնկիներ (օրինակ, եղևնու, սոճու կամ նոճու, եթե դրանց տնկելու ժամանակը գարունն է, կամ ուրիշ ծառերի) և տնկել Հայաստանի որևէ քաղաքում (օրինակ, շենքերի բակերում)։ Դրանով կնպաստենք բնապահպանմանը։ Հարցերը հետևյալն են․
1. Կարելի է արդյոք քաղաքում ծառեր տնկել (ոչ սեփականացված հողատարածքներում) ըստ ցանկության․
2. Ի՞նչ արժեն տնկիները․
3. Կցանկանա՞ն արդյոք ակումբցիները մասնակցել ակցիային։

Ինքանով գիտեմ, մայրաքաղաքում նաև ամեն տարի կազմակերպվում է ծառատունկ, կարելի է Ակումբով մասնակցել նաև այդ միջոցառմանը։

Ո՞վ կարող է ստույգ տեղեկություններ հաղորդել այս հարցերի վերաբերյալ։
Նախապես շնորհակալություն։