Ժող. Հացպանյանից լուրեր ունեք?
Ժող. Հացպանյանից լուրեր ունեք?
Գալուստ Սահակյանը "Ազատություն"-ով հայտարարեց, որ եթե մենք չհամաձայնվեինք Ղարաբաղին հանել բանակցություններից, ապա Ադրբեջանը կհրաժարվեր բանակցել, իսկ մենք դա չենք կարող թույլ տալ…Այսինքն եթե Սահակյանին ասեին որ հայտարարեր, թե ինքն արվամոլ է, որպեսզի բանակցություններից դուրս չգան, ապա նա դա կաներ …այստեղ իհարկե կարեկի է ֆանտազիային զոռ տալ և տարբերակները ծաղկեցնել, բայց իրականում սա շատ լուրջ հետընթաց է…
ոչ մի լավ բան սպասել չի կարելի, սա շատ վտանգավոր հայտարարություն է
Սերժ Սարգսյանի խոսքերով՝ ՚պետք է կարողանալ մեզ համար նոր բրենդներ ստեղծել, այնպես, ինչպես ողջ աշխարհում ճանաչում են հայկական կոնյակը, ծիրանը, պետք է ճանաչեն նաեւ հայկական թթուն, հայկական բիբարը, այծի եւ ոչխարի պանիրներըՙ
Ա1+
Այո…ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, Ղարաբաղի Անկախությունը, թթուն, բիբարը և պանիրը, ինչպես "կոնյակն" ու ծիրանը
աղբյուրըՀԱՆՍ ԲՈՈՆԸ ՀԵՌԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
«Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հանս Բոոնը էլփոստով հաղորդագրություն է տարածել այն մասին, որ իր նկատմամբ կիրառված բռնության երկու դեպքերից հետո ստիպված է հեռանալ Հայաստանից և հրաժարվել զբաղեցրած պաշտոնից: Հանս Բոոնը հայտնում է, որ իր դեմ առաջին բռնությունը եղել է հուլիսի 10-ին, իսկ երկրորդ անգամ` հոկտեմբերի 10-ին:
Բոոնի հաղորդագրությունում ասված է, որ հոլանդացիների՝ «Հայփոստի» կառավարումից հեռանալու պատճառը սեփական անվտանգության նկատմամբ եղած սպառնալիքն է: Մինչև նոյեմբերի վերջ հոլանդացիները կթողնեն Հայփոստը և կհեռանան Հայաստանից:
Ի՞նչ գիտեք սրա մասին:
http://a1plus.am/amu/?page=issue&iid=66278՚Հետաքննող լրագրողներՙ ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը րոպեներ առաջ արնաշաղախ, ծեծված, կիսամերկ տեղափոխվեց հիվանդանոց:
Ժամը 20-ի մոտ, այն պահին, երբ Էդիկ Բաղդասարյանը աշխատանքից հետո` Բուզանդի 1/3 հասցեի իրենց գրասենյակից պատրաստվում էր տուն գնալ, նրա վրա հարձակվել են 3 անհայտ անձինք:
՚Մոտեցա մեքենայիս, 3 հոգի արդեն ինձ էին սպասում, առանց որեւէ բառ ասելու հարձակվեցին վրաս ու սկսեցին հարվածելՙ,- ՚Ա1+ՙ-ին պատմեց Էդիկ Բաղդասարյանը:
Նա դիմադրել է այնքան, մինչեւ նրանցից մեկը քարով հարվածել է Էդիկ Բաղդասարյանի գլխին, որին հաջորդած առատ արյունահոսությամբ էլ ավարտվել է ծեծկռտուքը: Էդիկ Բաղդասարյանը վազել է դեպի շենք` խնդրելով` շտապօգնություն կանչել: Նրա վրայից պոկել եւ տարել էին վերնաշապիկը եւ խմբագրությանը պատկանող թանկարժեք ֆոտոխցիկը:…
Si vis pacem, para bellum
Կարելի ա, իհարկե, մեկնաբանել, քննարկել, էջերով գրել... Բայց սենց կասեմ. բ*զի տղեք են եղել անողները:
DIXIcarpe noctem
Գնացել էին ստուգելու` պատվերը տեղը տեղին կատարվել ա, թե չէ:Դեպքի վայր էին ժամանել նաեւ Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ