Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ Չեք մտածի որ էսօր քրոջդ է սիրահարվել վաղը կնոջդ կսիրահարվի, մյուս օրը աղջկադ, դե ինչ կա վոր մեր լավը մեր մեջ… ես դեմ եմ չնայած քույր չունեմ, (խոսքը հարազատ քրոջն է)
Djavaxhq, ազնիվ խոսք, տրամաբանությունը չեմ հասկանում։ Նույն սկզբունքով կարել է ցանկացած քեզ անծանոթ մարդու համար ասել, որ եթե էսօր քրոջդ է սիրահարվել, վաղը կնոջդ կսիրահարվի, մյուս օրը աղջկադ… Էս առումով ի՞նչ տարբերություն ընկե՞րդ է, թե ինչ–որ անծանոթ մեկը։

Իսկ իմ տրամաբանությամբ, ընդհակառակը՝ եթե ընկերդ է, ապա ավելի հավանական է, որ քո հետ ընկերությունը հաշվի առնելով ավելի պատասխանատվությամբ կվերաբերվի քրոջդ։ Հատկապես եթե ճանաչում ես ու գիտես որ լավ մարդ է։
Ընկերը հո արյունակից չի, որ սրբապղծություն համարես։