Վանական ջան, շնորհակալ եմ` ինձ կոմպրոմիսի հնարավոր տարբերակներ ներկայացնելու համար, բայց ես դրանց մասին չէ, որ խոսում էի. ես ասում եմ, որ պետք չէ թերագնահատել ժողովրդին, պետք չէ կարծել, թե Տեր-Պետրոսյանը կարող է խաբել ժողովրդին կամ կարող է երևույթն այնպես ներկայացնել, ինչպես իրեն է ձեռընտու, և ժողովուրդը դա կընդունի որպես եղելություն: Ինչ խոսք, նա այսօրվա իրականությունում այն բացառիկ քաղաքական գործիչներից է, ում ասածներն ուղղակի ջախջախում են քաղաքական իր հակառակորդներին, իհարկե հասարակության մեծամասնության համակրանքը վայելելով, բայց դա չի նշանակում, որ նա ի զորու է խաբել հասարակությանը: Եթե նա ինչ որ բան սխալ ներկայացնի, ապա կդադարի հասարակության մեծամասնության համակրանքը վայելելու կարևոր խաղաքարտի տերը լինելուց, ինչն անպայման կենթադրի Տեր-Պետրոսյանի պարտությունը, և չեմ կարծում, որ նա այդպիսի սխալ թույլ կտա:
Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Վանական, որքան էլ որ ձգտես, քո գրածը իմ գրառմանը պատասխան չէր
Ինչպես նաև ինձ ուղղված գրառումն իմ գրածին պատասխան չէր: