էսպես չի մնա
Մոդերատորական։ Վերջին մի քանի տասնյակ գրառումները տեղափոխվել են «Առաջին ամուսնական գիշեր» թեմայից՝ վերջինիս չհամապատասխանելու պատճառով։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ճիշտն ասած՝ ես էլ եմ կարծում, որ տղայի կողմից ավելի նորմալ ու բնական կլիներ, եթե նա հետաքրքրվեր, թե իր սիրելին իրենից առաջ սեռական հարաբերություն ունեցել է, թե ոչ։ Չեմ կարծում, թե ձեզնից որևէ մեկը կարող է պնդել, թե իրեն բացարձակապես չի հետաքրքրում այդ հարցը։ Բոլորովին ուրիշ հարց է, տղամարդն ինչքանով է կարևորում այդ հարցը, կամ ինչքանով այն կազդի իրենց հարաբերությունների ու կնոջ նկատմամբ վերաբերմունքի վրա։ Խոսքը զուտ հետաքրքրվելու մասին է։ Օրինակ, ես հաստատ կվիրավորվեի, եթե իմ սիրելիին այդ հարցն ընդհանրապես չհետաքրքրեր։ Ի դեպ, ասեմ, որ նույնքան կվիրավորվեի, եթե այդ հարցը նրա համար որոշիչ դեր խաղար։Իհարկե, չեմ պնդում, թե ներկայացված պատմության մեջ տղամարդու չհետաքրքրվելն անտարբերության հետևանք էր, բայց ամեն դեպքում ես տարօրինակ եմ համարում նման մոտեցնումը։
Նախ երևի ճիշտ կլիներ պարզաբանել, թե ով ինչ է հասկանում ինքնասիրություն ասելով։ Համենայնդեպս, իմ պատկերացրած ինքնասիրությունը քո նշածի հետ կապ չունի։
Բացի դրանից, ի՞նչ է նշանակում՝ տղամարդու ինքնասիրությունը թույլ չի տալիս իր կնոջ մարմինը վաճառել։Իսկ մի՞թե խոսք եղավ որևէ մեկի կնոջ մարմինը վաճառելու մասին։ Որևէ մեկն ասա՞ց, որ պատրաստ է ամուսնանալ մարմնավաճառի հետ, որն ամուսնությունից հետո էլ է մտադիր իր մարմինը վաճառել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ուլուանա ջան, եթե դեմ չես, գրառմանդ մաս-մաս պատասխանեմ հա՞, որ ոչ մի բան բաց չթողեմ
Մի՞թե ինքնասիրության բացակայության հետևանք չես համարի, եթե տղան ամուսնանա մարմնավաճառի հետ: Ինչպե՞ս կարող է բարոյական համարվել մի մարդ, ով փողի դիմաց տրվել ա ամեն պատահած տղամարդու: Ն աչի կարող լինել բարոյական, իսկ նրա հետ ամուսնացողը, նրա անբարոյականությունն անտեսողը չի կարող ունենալ ինքնասիրություն. ինքնասիրություն ունեցող ոչ մի տղամարդ չի կարող անբարոյականի հետ ամուսանանալ, նրան կամավոր տանել իր տուն, սարքել իր տան անդամ: Սա իմ պատկերացրած ինքնասիրությունը այս հարցի վերաբերյալ:
Ի՞նչ կապ ունի ամուսնանալուց առաջ է վաճառել, թե ամուսնությունից հետո, անբարոյականությունը մնում է անբարոյականություն, դա վաղեմության ժամկետ չունի, սա օրենք չէ, այլ տրամաբանություն, առողջ մտածելակերպ, բարոյականության նորմ, անվանիր, ինչպես ուզում ես: Եվ եթե մարմնավաճառն ամուսնանում է, ապա ի՞նը կարող է նրա համար արգելք հանդիսանա, որ նա չզբաղվի մարմնավաճառությամբ, սերը ամուսնու նկատմա՞մբ. էդ հեքիաթի մասին սերիայից ա, չեմ հավատում, դրանց համար սերն ու սեքսը տարբեր են ու միմյանց չեն լրացնում կամ խանգարում, եթե միմյանց հետ փոխկապակցված լինեին, ապա նրանք առանց սիրո առկայության սեքսով չէին զբաղվի, և սա նշանակում է, որ նրանք պատրաստ են շարունակել իրենց անբարոյական գործողությունները` մարմնավաճառությունը, նույնիսկ ամուսնությունից հետո, այսինքն` այդ կին կոչվածի ամուսինը ստիպված է լինելու հանդուրժել դա, ինչն էլ կնշանակի, որ նա վաճառում է իր կնոջ մարմինը. չէ՞ որ մարմնավաճառները տրվում են ամեն պատահած անձնավորության գումարի դիմաց: Այդ` բարոյականության մասին պատկերացում չունեցողի ամուսինը ի՞նչ տրամաբանությամբ կարող է արգելել իր կնոջը` զբաղվել մարմնավաճառությամբ. պետք է ասի, որ դա անբարոյականի արա՞րք է, այդ դեպքում ինչո՞ւ է ամուսնացել նրա հետ, եթե գիտի, որ դա անբարոյականի արարք է: Այնպես որ, շատ հավանական եմ համարում, որ այդպիսի կինը կշարունակի իր գործը նույնիսկ ամուսնությունից հետո, բազմաթիվ նման անձանց եմ ճանաչում ինքս:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Freeman (04.08.2010)
Կուկ, դեմ չես, չէ՞, որ գրառումդ լրիվ չկարդամ:
Մարմնավաճառի տեսակ է տրաֆիքինգի զոհը դարձած աղջիկը, օրինակ, ում գողանալով իր հայրենիքից տարել են օտար պետություն և ում հարկադրվել է զբաղվել մարմնավաճառությամբ: Այդպիսի գերեվարությունից փրկվածին հասարակությունից դուրս վիճակի դնողին, նրա մարդկային ու բարոյական արժանիքներ չունեցող համարողին չեմ կարող տղամարդ համարել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Freeman (04.08.2010)
Արտ, դու արդեն անցար կավատներին (ճիշտ ե՞մ ասում էս բառը): Պետք չի և չի կարելի մարմնավաճառների մարմնավաճառ լինելու մեղքն ամբողջովին գցել նրանց վրա: Իհարկե նրանց տականք լինելը նույնիսկ ապացուցման կարիք չունի, բայց դա այլ թեմա է, այստեղ խոսքը նրանց մասին է, ովքեր իրենց կամքով են դարձել մարմնավաճառ: Չնայած` քո ասած տարբերակն էլ բավականին վիճելի է. վերջերս հեռուստացույցով մի դեպք տեսա, երբ տասնհինգ տարեկան աղջիկը փախել էր այդպիսի պիղծ մթնոլորտ ունեցող մի վայրից և չգիտեր` թե ուր է փախնում, բայց փախել էր, այնպես որ պետք չի արդարացնել նրանց, ովքեր տարիքն առած, կյանքի փորձը ձեռք բերած գնում, ընկնում են նման տականքների ձեռքը ու մնում են այնտեղ երկա~ր-երկար: Է թող փախնեն, էդ երեխու չափ խելք չունե՞ն: Թող փախնեն, մարդիկ էլ կտեսնեն, որ էդ մարդու կամքով չի եղել, այսինքն` բռնաբարել են իրեն, և չեն մեղադրի նրան:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Չեմ փոքրացնում, էլի եմ ասում` չեմ ընդունում դա ոչ մի դեպքում, բացարձակապես ոչ մի դեպքում, թող փախնեն, ինչպես նշածս երեխան է արել:
Իսկ այն, որ ես չեմ ալարում ու խոսում եմ այս թեմայով, դա չի նշանակում, որ ինձ համար այս հարցում կան հարցականներ, ես ունեմ հստակ դիրքորոշում այս հարցի վերաբերյալ և կարող եմ ցանկացած լուրջ մարդու հետ բանավիճել այս հարցի շուրջ ինչպես հիմա, այնպես էլ տասը տարի հետո, այնպես որ տարիքի հետ կապված ոչ մի խնդիր չեմ տեսնում![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Արտակ ջան, է թող չվաճառվեն, թող ենթարկվեն տարատեսակ բռնությունների, ինչի ակամա սեռական հարաբերություն ունենալը բռնություն չի՞, սեռական ոտնձգության ենթարկվելը պակաս բռնություն ա՞, թող նման պիղծ բռնությունների փոխարեն ենթարկվեն ասենք` ծեծի, բայց ոչ սեռական ոտնձգության: Թող թեկուզ կյանքի գնով դիմադրեն, բայց չվաճառվեն, այ էդ ա բարոյականությունը: Հիմա կասես` էդ աբսուրդ ա, հազվադեպ ալինում և այլն, բայց փաստ ա, որ դա խրախուսվում ա, հարգվում ա, բայց չի հարգվում, ավելին` հալածվում ա վաճառվողը, ու հալածողը չի նայում, թե գիտես` տարել գցել են մի սենյակ ու ապտակում էին, ստիպում էին տրվել, ու ճիշտ էլ անում ա, որ անտեսում ա էդ հանգամանքները:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Կուկ ջան, գիտես, արդեն վստահ եմ, որ հետդ բանավեճի չեմ բռնվելու
Իսկ քեզ ուղղակի կմաղթեմ, որ երբևէ հարկադրված չլինես կարծիքդ փոխել՝ անձամբ առնչվելով նման իրավիճակների, այլ ընդամենը կարծիքդ փոխես, իմանալով այն, ինչ կատարվում ա ու ընդունելով ըստ արժանվույն, ոչ թե զուտ էմոցիոնալ: Գիտեմ, որ կուզես ինձ առարկել: Պետք չի: Թե ես, թե մյուսները արդեն գիտենք որ իմ հետ համաձայն չես![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Եթե... հասնեն երջանկությանԻսկ ես կուզենամ իմ հարազատներին երջանիկ տեսնել ու ինձ բացարձակապես չի հուզում նրանք երջանիկ են կույս, միքիչ ձեռ տված, թե մի քանի հոգու հետ կենակցած կանանց հետ :
Այո: Հենց նրա մասին մտածելով կխառնվեին - իհարկե, շատ մոտիկ հարազատի...Լավ, իսկ դու իրավունք կվերապահեիր խառնվելով քո հարազատի անձնականի մեջ, ինչ-որ միջոցներ ձեռնարկեիր մարմնավաճառի հետ ամուսնությունը խաթարելու համար : Փաստորեն դուրս է գալիս դու հարազատիդ մասին չես մտածում, այլ մտածում ես, որ ինչ կասեն մարդիկ՝ կողքից տեսնելով քո հարազատը ընտրությունը:
Ըհը... չգիտես ինչու բոլորը նման թեմաներում մարմնավաճառի դերում պատկերացնում են Սիրունիկը կինոյի կերպարին: Իսկ իրական մարմնավաճառների մեջ 1000-ից հազիվ մեկնա տենց.Իսկ եթե տղա լինեի ուզումա էտ աղջիկը հուրի փերի լիներ , ես երբեք չէի սիրի նման բարքերով ապրած կնոջը:
+1Բայց Ձայնալարը ճիշտ ա ասում, իզուր ծայրահեղությունների մեջ եք ընկնում![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
ի՞նչ կապ ունեն մարմնավաճառները թեմայի հետ:
եթե էս քննարկումը օգտակար լիներ...սիրել մեկին ու չամունանալ միայն այն պատճառով, որ աղջիկը (ինչու՞ աղջիկ, որովհետև դեռ չեմ հանդիպել մեկին որ բարձրաձայն անհանգստանար իր ապագա ամուսնու կույս լինել կամ չլինելով) կույս չի.. Արդարացի եմ համարում որ ոմանք միասին չեն ու դա իրանց ցավ ա պատճառում, հենց վերոհիշյալ «պրոբլեմի» պատճառով և էգոիստություն ա աղջիկների որոշ զանգվածի փոխարեն որոշում կայացնելը, նկատի ունեմ էս տեսակ մթնոլորտի պահպանումը.. ով ուզում ա թող պահպանի իրան իրա ամուսնու համար, հեշտ եմ ասում չէ՞
Վերջին խմբագրող՝ Selene: 16.10.2008, 21:36: Պատճառ: Վիրավորական համարվող հատվածի ջնջում
Ռուսերեն մի հոտված հանդիպեցի այս հարցի վերաբերյալ, կարծում եմ շատ հետաքրքիր է -
կարող եք կարդալ այստեղ
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Գիտե՞ք ինչում է հարցն իրականում: Տղամարդիկ մի քանի պատճառներ ունեն աղջկանից կուսություն պահանջելու: Առաջինը՝ սեփականատիրական զգացողություններն են, երբ տղամարդը կնոջը վերաբերվում է որպես առարկայի ու չի ուզում (կոպիտ է հնչում, բայց այդպես է) «քշած հեծանիվ» ունենալ: Երկրորդ դեպքում տղամարդը, համոզված չլինելով իր արական կարողությունների մեջ, վախենում է, որ կամ իր կինն իրենից լավ սիրեկան է ունեցել, կամ էլ իրենից լավին կգտնի: Երրորդ դեպքը հույժ գիտական է՝ կինն իր օրգանիզմում պահում է բոլոր տղամարդկանց գեներն, ում սերմնահեղուկը ներթափանցել է իր օրգանիզմ, անկախ նրանից՝ հղիացել է դրանից հետո, թե ոչ: Հետագայում նա կարող է դրանցից ոմանք փոխանցել իր երեխաներին: Ինչևէ, այս դեպքում դա հայրական գեների հաշվին չի տեղի ունենում, այնպես որ՝ ամեն վախ անհիմն է:
Անուններ բարոյական իրավունք չունեմ տալու, բայց ես ինքս ավելի քան չորս հարյուր տարբեր աղջիկների հետ սեքս եմ ունեցել: Չկարծեք, թե հպարտանալու համար եմ ասում՝ այդ ուղղությամբ թերարժեքության կոմպլեքս չունեմ: Պարզապես կասեմ, որ այն, որ դրա տեղի ունենալը իրենց նկատմամբ իմ հարգանքը հաստատ չի նվազեցրել:
Միգուցե դա նրանից է, որ ես հայկական շրջապատում չեմ մեծացել, բայց ես ինքս համարում եմ, որ սեքսը, կուլտուրայի ու հիգիենայի համապատասցան կանոնները պահպանելու դեպքում, մարդու կյանքի նորմալ մասն է: Վարում եմ առողջ ու ակտիվ սեռական կյանք, ու ինքս ինձանից երբեք չեմ պահանջում, որ աղջկա համար լինեմ լավագույն սիրեկանը:
Իրականում ես շատ ավելի քիչ եմ մտածում սեքսի մասին ու շատ ավելի քիչ «ազաբոչեննի» եմ, քան կուսության պահապանները:
Բացի դրանից:
Ես լսել եմ մի տարօրինակ կարծիք՝ «եթե հարսանիքից առաջ արել ա, հարսանիքից հետո էլ կանի»: Սա անվստահություն է, իսկ որտեղ չկա վստահություն, չկա նաև սեր: Ու, եթե աղջկան սեքսից ետ է պահել միայն այն, որ եթե կույս չլինի՝ իր հետ չեն ամուսնանա, նա գործողությունների լրիվ ազատություն է ստանում «առաջին գիշերվանից հետո»: Իսկ, ինչպես ասում են, չես վստահում՝ պատրաստ եղիր խաբվելու:
Անձամբ ինձ անկողնում հետաքրքիր չի լինի մի աղջկա հետ, ով սեռական կյանքի ոչ մի փորձ չունի, նամանավանդ՝ նա չի կարողանա իմ հետ իրականացնել իմ այդքան սիրելի տանտրիկ ու մեդիտատիվ պրակտիկաները:
Լայն մտածեք:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ