Elmo ջան, երու ամիս առաջ ես էի քո վիճակում, ու լրիվ քեզ հասկանում եմ։
Ուրեմն սենց. Պատվիրել էի, Գերմանիայից իմ համար հուլիսին բերել էին Siemens SXG75։ Էս օգոստոսին որոշեցի պռաշիվկեն թարմացնեմ, որ ռուսերեն կարանամ տեքստ հավաքեմ։ В общем, դրեցի Դայլափով մի 40 ՄԲ քաշեցի, ու կաբելը միացրի, թարմացրի..... մեկ էլ տենամ հեռախոսս չի միանում։ Նորից պռաշիվկա փորձեցի։ Արեց, բայց չի միանում։ Ասի լավ, ջանդամ, տանեմ 5000 տամ, թող անեն։ Սաղ երիտասարդականի շրջակայքը ֆռռացի, մի հատ կոնկրետ բան չասին, մենակ մի հոգի ասեց....ասեց «հատուկ քո համար սխեմա պըտի հավաքեմ...15000 դրամ»։
Գնացի Գարեգին Նժդեհի հրապարակ։Մեկը կար, փորձեց, փորձեց, չմիացավ կոմպին, ասեց, որ իմ կաբելը հետս տանեմ։ Կաբելս մի 3 անգամա տարա, ընտեղ չէր։
Մի տեղ տվեցի, ասեց մի ժամից կլնի։ Մի ժամից գնում եմ, թե բա «Ապեր, պռաշիվկեն եմ Ինտերնեից քաշում, մի էրկու ժամից արի»։ Հետո զանգում եմ «ապեր մեծ ֆայլ ա, հլը չի քաշել»։ Հաջորդ առավոտ գնում եմ, ընտեղ չի, հեռախոսիցս խաբար չկա, զանգում եմ, անհասանելի ա։ Արդեն մտքովս ինչ ասես չէր անցել։
Վերջը էդ սարքողի ընգերոջը պատահական տեսա, ասում եմ «էս խի՞ ա ընկերդ անհասանելի», ասում ա «Արմենթելից ա»։ Հետո հարց ու փորձ արի, պարզվեց հեռախոսս, դրա ծանոթի մոտ ա։ Գնացի, ոչ մի բան չէին արել, ձեռ էլ չէին տվել հեռախոսիս (փառք Աստծու)։
Վերցրի բերեցի տուն։ Մտածում էի հետ ուղարկեմ Գերմանիա, դեռ երաշխիքի մեջ ա, բայց... Դե էլ ի՞նչ երկարացնեմ, վերջը ես էլ սարքեցի հեռախոսս։ Ուրիշ պռաշիվկա քաշեցի ու դզվեց։
Էն հասկացա ժող ջան, որ էս երկրում ոչ մի հեռախոսի նորմալ մասնագետ չկա, ու բացի պայկա անելուց ուրիշ բան չգիտեն։
Էջանիշներ