Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ նախասիրություններից է առաջնայինը գրելն է։ Խոսքը միայն ստեղծագործելու մասին չի, ընդհանրապես գրել սիրում եմ՝ սկսած նամակներից, վերջացրած ֆորումային գրառումներից։ Էլի կան նախասիրություններ, բայց ոչ մեկն այնքան գրավիչ չի, ինչքան գրելը։

Այս թեման մոտ երկու տարի առաջ է բացվել. հետաքրքիր է, թե այն մարդիկ, ովքեր արել են առաջին գրառումները, հիմա փոխել են իրենց նախասիրությունները, թե ոչ։
Թեև այս թեմայում արածս առաջին գրառման մեջ գրելու մասին նշել եմ, բայց քո գրառումը կարդալիս զգացի, որ ինձ համար էլ է գրելը ճիշտ և ճիշտ նույնը, ինչ քեզ համար։ Գրել շատ–շատ եմ սիրում ու էլի, բացի ստեղծագործելուց, նաև նամակներ, գրառումներ ու ընդհանրապես գրելու հետ կապված համարյա ամեն ինչ սիրում եմ։ Նույնիսկ գրելու ֆիզիկական պրոցեսն եմ սիրում։