User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատում ե՞ք Աստծուն

Քվեարկողներ
272. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    215 79.04%
  • ոչ

    57 20.96%
Էջ 23 76-ից ԱռաջինԱռաջին ... 131920212223242526273373 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 331 համարից մինչև 345 համարի արդյունքները՝ ընդհանուր 1128 հատից

Թեմա: Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

  1. #331
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Anhavat-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս հարցիդ դու ես պատասխանելու ոչ թե ես
    ւ հետո ես չեմ առաջարկում ինձ հավատալ որպես աստծու այլ գրածներիս հավատացեք ես չեմ ստում

    Ավելացվել է 2 րոպե անց


    Բա վախենալուա բա ինչա
    դուք տեսել կամ լսել եք աստծուն
    այ որ տեսնեիք կամ լսեիք ձեր մոտ էլ վախը առաջ կգար

    <<Երբ մարդ խոսում է աստծո հետ դա կոչվում է աղոթք, իսկ երբ աստված է խոսում մարդու հետ դա կոչվում է շիզոֆրենիյա>>
    Ջոյ Լուիս

    Չէ ես ինձ շիզոֆրենիկ չեմ համարում... Թեկուզ կամաց-կամաց բանը դրան է գնում
    Բայց հավատում եմ, այ հարց է արդյոք ես Աստծուն եմ հավատում.... Չգիտեմ, չեմ կողնորոշվել, Անհավատ ջան, բայց միանշանակ հավատացյալ եմ

  2. #332
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուզում եմ հասկանալ, բայց ըստ ձեզ՝ հասկանալու համար հավատալ է պետք, իսկ ինձ, ընդհակառակը, հավատալու համար հասկանալ է պետք:
    Բա եսքան ժամանակ ինչ եմ ասում. «ՀԱՍԿԱՑԻ … , ՈՐ ՀԱՎԱՏԱՍ …»
    Կարողա ա ենպիսի լեզվով էինք գրում որ անհասկանալի էր։
    Հետո նորից կանդրադառնամ…
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  3. #333
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրոն և գիտություն

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, եկեք մի փոքր հարցում անցկացնենք (կրոնի և գիտության վերաբերյալ)։

    Ժամանակակից գիտությունն առաջարկում է տիեզերքի առաջացման «Մեծ պայթյունի» տեսությունը՝ http://www.akumb.am/showpost.php?p=1132389&postcount=20

    Ի՞նչ եք մտածում դուք այդ տեսության մասին։

    ա. Հակաքրիստոնեական և հակաաստվածաշնչյան եք համարում.
    բ. Աստվածաշնչին համահունչ և այն հաստատող եք համարում։

    Խնդրում եմ պատասխանները հնարավորին չափ հիմնավորել։
    Էս ոչ ոք գիտության վերաբերյալ կարծիք չունի՞

  4. #334
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    ... իսկ դու էլ նախորդ գրառմանս լուրջ «հակահարված» չտվեցիր, միայն չգիտես ինչու ենթադրեցիր, որ ես բարիդրացիական հարաբերությունների մեջ եմ եղել Դարվինի հետ:
    Հակահարվածները զուր են, բայց ամեն դեպքում...
    Նախորդ գրառումը`
    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ, որ այդ հարցի պատասխանը ես ինձ համար վաղուց գտել եմ ու երկար-բարակ մտածելու կարիք չունեմ, այնպես որ պնդումդ ի սկզբանե սխալ է, ուստի եւ այդ պնդման վրա կառուցված յուրաքանչյուր դատողություն սխալ է:
    Այն, որ գրառումս կարդացող մեկ անհատը /տվյալ դեպքում դու/ իր համար վաղուց գտել է այդ հարցի պատասխանը և երկար-բարակ մտածելու կարիք չունի, ապա դա չի նշանակում, որ իմ գրառումը սխալ է, քանի որ այն կարող է ուղղված լինել երկու հոգու: Եթե նույնիսկ այդ երկու հոգին էլ վաղուց իրենց համար գտել են այդ հացի պատասխանը, և այլևս մտածելու կարիք չունեն, ապա դա կրկին ոչինչ չի նշանակում, քանի որ այն կարող է ուղղված լինել /ինչպես, որ է/ այդ գրառումը կարդացող այն բոլոր ընթերցողներին, որոնք հավատալու համար հասկանալը անհրաժեշտ պայման են համարում: Եվ եթե այդ բոլոր ընթերցողներից գոնե երկուսը, /քանի որ գրառումս կատարված է հոգնակի թվով/ այն կարդալուց հետո սկսեն երկար-բարակ մտածել այն բոլոր երևույթների մասին, որոնք նրանք չեն հասկանում, սակայն որոնց հավատում են, ապա իմ կողմից կատարված գրառումը տեղի ունի, հետևաբար այն ճիշտ է և հարցադրումն էլ տրամաբանական: /քննարկումը բաց է, դրան մասնակցում են բոլորը. և գրառումներն էլ նախատեսված են, ոչ թե կոնկրետ մարդկանց, այլ բոլորի համար, նույնիսկ եթե դրանք մեջբերումներ են պարունակում կոնկրետ մարդկանց գրառումներից/

    Երկրորդ`
    Պնդումը, թե մարդ կարող է իր համար հստակեցրած լինել բոլոր այն երևույթները և դրանց քանակը /կամ քանակի բացակայությունը/, որոնց նա հավատում է, դրանք չհասկանալով հանդերձ, նման է "Ես ամեն ինչ գիտեմ" հայտարարությանը, որը ինքնախաբեություն է և գործնականում անհնար, հետևաբար դրա վրա հիմնված նույնիսկ տեսական հերքումը, չի կարող այդպիսին համարվել: Այսինքն իմ պնդումը չի կարող ի սկզբանե սխալ լինել, միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը հայտարարում է, թե ինքը իր համար վաղուց ամեն բան գտել է. և երկար-բարակ մտածելու կարիք չունի:

    Եվ վերջապես խնդրո բուն առարկան`
    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուզում եմ հասկանալ, բայց ըստ ձեզ՝ հասկանալու համար հավատալ է պետք, իսկ ինձ, ընդհակառակը, հավատալու համար հասկանալ է պետք:
    որին ես արձագանքել էի այսպես
    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հիմա ես ձեզ հարցնեմ, թե արդյո՞ք միայն այն ամենին եք հավատում, ինչը հասկանում եք, ապա սկսելու եք երկար-բարակ մտածել, թե այդ ինչե՜ր կարող են լինել, որոնք չհասկանալով հանդերձ, ընդունում եք, որպես սովորական իրողություն:
    ինչը այնուամենայնիվ մեծ թվով կողմնակի խոսակցությունների տեղիք տալով` ինձ համար պարզա դարձրեց, որ սույն քննարկմանը մասնակցում են, ոչ միայն աթեիստներ, այլ նաև շարքային մերժողներ, որոնք անտեսելով բուն ասելիքը, քննարկման են առնում "տառերի գույնը", որոնցով գրված է այդ ասելիքը, ուստի հատուկ վերջիններիս համար ես ստիպված եմ վերաձևակերպել միտքս`
    Գոյություն ունեն մեծ թվով երևույթներ, որոնք մարդկանց կողմից անհասկանալի լինելով հանդերձ, այնուամենայիվ կասկածի տեղիք չեն տալիս նրանց մոտ: Վառ օրինակ են ճշգրիտ գիտությունները իրենց բոլոր օրենքներով, կանոններով և ռեակցիաներով: Մարդուն անհրաժեշտ չէ հասկանալ երկու մարմիների փոխադարձ ձգողության ֆիզիկայի օրենքը` հավատալու համար, որ ծառից պոկված խնձորը ընկնելու է երկրին: Նրա համար անհրաժեշտ չէ հասկանալ մոլորակների պտտման և ձգողականության կանոնները, հասկանալու համար, որ առանց կողմնակի միջամտության ինքը դուրս չի թռչի երկրի մակերևույթի վրայից, լուսինը չի ընկնի երկրի վրա, երկիրը չի ընկնեի արևի վրա և արեգակի շուրջը պտտվող մոլորակները չեն բախվի միմյանց: Մարդու համար անհրաժեշտ պայման չէ հասկանալու համար քիմիական ինչ-որ ռեակցիաներ, հավատալու համար, որ անձրևի տակ թողնված երկաթե իրերը ժանգոտվում եմ: Մարդու համար հարկավոր չէ հստակ պատկերացում կազմել ներքին այրման, կամ ռեկատիվ շարժիչի կառուցվածքի մասին, հավատալու համար, որ մեքենան առաջ կընթանա, եթե սեղմես գազի ոտնակը: Մեր շրջապատում տեղի են ունենում բազմաթիվ երևույթներ, որոնք ենթարկվում են ինչ-ինչ օրենքների և օրինաչափությունների, սակայն այդ երևույթներին հավատալու համար, մարդու համար անհրաժեշտություն չի ներկայացնում այդ բոլոր օրենքները և օրինչափությունները ամբողջովին հասկանալը:
    Եթե ինչ-որ մեկը այնուամենայնիվ պնդում է, թե ինքը հասկանում է ճշգրիտ գիտություններում գործող բոլոր օրենքները, հասկանում է, թե ինչպես են տեղի ունենում իր շուրջը տեղի ունեցող բոլոր երևույթները, և միայն այդ պատճառով է հավատում դրանց, ապա կցանկանայի հիշեցնել ոմն փիլիսոփայի այն պնդումը, թե նրանք ոչինչ էլ չեն հասկանում:
    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ որտե՞ղ դու տեսար, որ ես մերժում եմ Աստծո գոյությունը եւ երկրորդ, եթե աստծո գոյությունը մերժող տեսակետ ասեմ, որը 180 աստիճան հակառակ է Դարվինի տեսությանը, դու վերաջապես կընդունե՞ս, որ քո դատողությունները սխալ են:
    Տեսա այստեղ`
    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուզում եմ հասկանալ, բայց ըստ ձեզ՝ հասկանալու համար հավատալ է պետք, իսկ ինձ, ընդհակառակը, հավատալու համար հասկանալ է պետք:
    Եթե մարդ ուզում է հասկանալ, ապա դա նշանակում է, որ նա դեռ չի հասկանում, ու եթե նա հասկանալը անհրաժեշտ պայման է համարում հավատալու համար, ապա նշանակում է, որ նա դեռ չի հավատում:
    Ենթադրությունը միանգամայն տրամաբանական էր, սակայն եթե այն չի համապատասխանում իրողությանը, ապա միգուցե սխալ է ձևակերպված այն պնդումը, որի հիման վրա արվել է ենթադրությունը:
    Եվ երկրորդ`
    Աստծո գոյությունը մերժող և Դարվինի տեսությանը 180 աստիճան հակառակ տեսակետները ինձ համար նորություն չեն: Ընդհակառակը էվոլյուցիայի տեսությունը հագեցած է իրարամերժ նման բազմաթիվ տեսակետներով: Մինչ ոմանք պնդում են, թե կյանքը զարգացել է աստիճանաբար` աննշան փոփոխություններով, մյուսները դրան հակառակ ասում են, որ կյանքը զարգացել է ցատկերով` զգալի մուտացիաներով: Կան ընդհանրապես այնպիսի դարվինիստներ, որոնք պնդում են, թե սողունի ձվից միանգամայն ձևավորված թռչուն է դուրս եկել, ու դրանով վերը նշված պնդումներին 120 աստիճանով հակառակ տեսակետ են առաջ քաշում:
    Իսկ հաշվի առնելով, թե ինչպիսի ուղղվածություն է ստանում այս քննարկումը, ես ստիպված եմ կրկին հստակեցումներ մտցնել:
    Տիեզերքում առկա է կյանք: Դա փաստ է: Կամ այդ կյանքը առաջացել է մտահաղեցմամբ /Աստված/ կամ այն ի հայտ է եկել ինքնաբերաբար, առանց կողմնակի միջամտության /էվոլյուցիայի տեսություն/: Եթե կա ինչ-որ մեկը, ով ի վիճակի է այս երկու տարբերակներին 180 աստիճանով հակառակ տեսակետ ասել, ապա ես պարզապես դուրս կգամ այս թեմայի քննարկումներից:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  5. #335
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Սելավի ջան մի անգամ սա արդեն լսել եմ: Ես չեմ պնդում, որ իմ պատկերացումներն ու ընկալումները չեն փոխվելու: Հնարավոր է, որ դու ճիշտ ես. կարող է պատահել ես մի 10 տարի հետո լրիվ այլ կերպ մտածեմ, բայց մի բան գիտեմ, որ ես երբեք սեփական խելքով մտածող ու առոջնորդվող մարդուց չեմ վերափոխվի ու դառնա ոմանց կողմից ընդունված սկզբունքներին ու գաղափարներին կուրորեն հետեւող մարդ: Ավելին ես ասեցի, որ ուզում եմ հասկանալ հավատալու համար: Եթե քո ասած դիպվածները ու ժամանակի երկարությունը իմաստնություն բերեն ու ես հանկարծ սկսեմ տեսնել այն, ինչ առաջ չէի տեսնում, այն ժամանակ ձեր արած ենթադրությունները փաստ դարձած կլինեն ու ես կսկսեմ հասկանալ այն, ինչին դուք հավատում եք առանց հասկանալու, իսկ եթե չհասկանամ, ես կմնամ իմ տեսակետին, որը չնայած դեռ այդքան էլ հստակ չի ու բազում հարցեր ու բացեր ունի:
    Անկեղծ ասած մի փոքր բացասական կարծիք էր առաջացել…
    Տեսնում եմ հակված եք տրամաբանելու և վերլուծելու, ողջունում եմ ու հավատում որ շատ հաճելի կլինի հետագայում …
    Ինչ վերաբերվում է հավատալունմի փոքր մանրացնեմ։
    Սա որպես աքսիոմա կարող եք համարել թեև ապացուցելի է և նրա ապացույցը կարող է գտնել ամեն մեկն իր մեջ։
    Ամեն մարդ հավատում է Աստծո, կյանքի գոյությանը, սակայն ընկալումները տարբեր են։
    Մեկը հավատում է որ ինքն է կյանքը, ինքն է Աստված։
    Մյուսը հավատում է որ իր փառքն է իր Աստվածն ու կյանքը։

    Ես ուրիշ բան եմ ասում.
    «Ես պարզել եմ, որ աշխարհում ոչ մի բանի մեջ կյանք չկա։ Կյանքը միայն Աստծո՝ Հիսուս Քրիստոսի մեջ է, ով աշխարհ գալով բերեց երկնային կյանքը, որը տրվում է ամեն նրան հավատացողին։ Այսինքն նրան ով հավատում է որ այդ կյանքը Նրա մեջ է»։
    Ոչ մի արարած իր մեջ բնակված կյանք չունի։ Կյանքը Աստված է, այսինքն Նա՝ ով արարեց երկինքն ու երկիրը, ով իր Որդուն ուղարկեց մեզ կյանք տալու համար։
    Սրա համար գրված է «ճաշակեցեք և տեսեք որ Տերը բարի է»
    Եթե ասեմ ծիրան կեր շատ համով է, ասես չէ մինչև համը չառնեմ չեմ ուտի, եդպես էլ համը չես տենա։ Երբ սկսես ընդունել որ ճիշտ եմ ասում, կսկսես նաև համտեսելու ձևը գտնել։
    Շարունակելի…
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  6. #336
    սելեկցիոն Միգռո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2008
    Հասցե
    Շվեյցարիա
    Գրառումներ
    148
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Ինչպես ասում էի, երկար կարելիէ քննարկել թեման, ամեն մեկն էլ կմնա իր կարծիքին: Գնալով համոզվում եմ, որ ճիշտ էի:
    Լավ_Ոստիկան, կարևորը էն չի, թե կոնկրետ ում է այրել եկեղեցին` հորինողին, թե նրա հետնորդներից մեկին, այլ էն, որ այդ հողի վրա մարդ է այրել (չեմ հիշում անուն ազգանունը): Բայց դա մի կողմ: Տես, հիմա դու շատ երկար ու բարակ գրում ես փիլիսոփայական մտքեր, մեջբերումներ անում - ի դեպ, մի քիչ պարզ գրի, ավելի հաճելի կլինի - բայց ոչ մի ապացույց չես բերում, ընդամենը ինչ-որ գրականության, լսածի հիման վրա մտքեր ես արտահայտում:
    Եթե այդքան լավ տեղյակ ես այս ոլորտից, ուրեմն պիտի նաև իմանաս, որ այսօրվա աստվածաշունչ կոչեցյալը պատմության ընթացքում մի քանի անգամ փոփոխվել ու "հարմարեցվել է" որոշակի քաղաքական նկատառումներից ելնելով:
    Եվ հետո, եթե հիմա ընդունում ես որ մի քանի հարյուր տարի առաջվա եկեղեցու մոտեցումները ինչ-որ հարցերում սխալ են եղել, ապա ինչքա՞նով ես վստահ, որ մի որոշ ժամանակ անց չի պարզվի, որ էսօրվա հայացքներն են սխալ: Հավատացած եղիր, որ հնում շատերը կուրորեն հավատում և սատարում էին եկեղեցուն և երբեք կասկածի տակ չէին դնում նրա որոշումները:
    Նշածս բեմադրությունը էսօր եղածներից միայն մեկն էր: Շատ օրինակներ կարող եմ բերել, բայց կարիք չեմ տեսնում:
    Ես համաձայն եմ, որ դրսում ինչ-որ արտաքին ուժ կա, ամենալայն իմաստով: Բայց որ ինչ-որ մեկը վերևում նստած որոշեց մարդ սարքել, աբրա-կատաբռա արեց և մարդ գոյացավ...

    Ավելացվել է 3 րոպե անց
    Հրայր իմ բարեկամ, իսկ ինչպե՞ս ես դու դա պարզել, ասա խնդրեմ: Միգուցե նկատի ունես, որ դու կարծու՞մ ես, թե դա այդպեսա, կամ ինքդ քեզ համա՞ր ես պարզել
    Վերջին խմբագրող՝ Միգռո: 01.10.2008, 15:49: Պատճառ: Գրառման ավելացում

  7. #337
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ղուկաս 17.6
    Եւ առաքեալները Տիրոջն ասացին. «Աւելացրո՛ւ մեր հաւատը»։ Եւ Տէրն ասաց. «Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք եւ այս թթենուն ասէ՛ք՝ «Արմատախի՛լ եղիր եւ տնկուի՛ր ծովի մէջ», նա՛ իսկ կը հնազանդուի ձեզ»։
    Սոմերսեթ Մոեմի «Ստրկություն մարդկային» վեպում բավականաչափ սպառիչ պատասխան է տալիս բավարար ու անբավարար հավատի հարցին:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. #338
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Anhavat-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս հարցիդ դու ես պատասխանելու ոչ թե ես
    Էստեղ պատասխանելու բան չկա: Իմ կարծիքով անիմաստ հարց է, էն առումով, որ Աստծուն հավատալ-չհավատալը Ազատ լինելու հետ կապ չունի: Իսկ քեզ ես տվել էի, ոչ թե ճշտելու ազատ ենք, թե` չէ (ես գիտեմ, որ ազատ եմ), այլ, որ հասկանայի ասածիդ տրամաբանությունը, որը ըստ իս բացակայում է`

    Մեջբերում Anhavat-ի խոսքերից Նայել գրառումը
    հավատացեք ինձ և դուք ազատ կլինեք
    Ամեն դեպքում, եթե դժվար չի, պատասխանիր հարցիս` միթե՞ մենք հիմա Ազատ չենք, ու քեզ հավատալով կազատվենք

    Հ.Գ. Նախօրոք ասեմ, որ եթե չպատասխանես՝ դա նորմալ է
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  9. #339
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Էս կյանքում էնքան քիչ ա հավատ մնացել , որ Աստծուն էլ եթե չհավատանք, ուրեմն վերջն եկել ա:
    Ուրիշ հարց ա , որ որոշ եկեղեցականներ իրանց պահվածքով զզվացնում են;

  10. #340
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Լավ ոստիկան ջան, ինձ թվում ա, որ ուղղակի գրելու համար ես գրել: Չնայած արդեն ալարում եմ գրեմ, բայց այս գրառմանդ էլ կպատասխանեմ:
    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն, որ գրառումս կարդացող մեկ անհատը /տվյալ դեպքում դու/ իր համար վաղուց գտել է այդ հարցի պատասխանը և երկար-բարակ մտածելու կարիք չունի, ապա դա չի նշանակում, որ իմ գրառումը սխալ է, քանի որ այն կարող է ուղղված լինել երկու հոգու: Եթե նույնիսկ այդ երկու հոգին էլ վաղուց իրենց համար գտել են այդ հացի պատասխանը, և այլևս մտածելու կարիք չունեն, ապա դա կրկին ոչինչ չի նշանակում, քանի որ այն կարող է ուղղված լինել /ինչպես, որ է/ այդ գրառումը կարդացող այն բոլոր ընթերցողներին, որոնք հավատալու համար հասկանալը անհրաժեշտ պայման են համարում: Եվ եթե այդ բոլոր ընթերցողներից գոնե երկուսը, /քանի որ գրառումս կատարված է հոգնակի թվով/ այն կարդալուց հետո սկսեն երկար-բարակ մտածել այն բոլոր երևույթների մասին, որոնք նրանք չեն հասկանում, սակայն որոնց հավատում են, ապա իմ կողմից կատարված գրառումը տեղի ունի, հետևաբար այն ճիշտ է և հարցադրումն էլ տրամաբանական: /քննարկումը բաց է, դրան մասնակցում են բոլորը. և գրառումներն էլ նախատեսված են, ոչ թե կոնկրետ մարդկանց, այլ բոլորի համար, նույնիսկ եթե դրանք մեջբերումներ են պարունակում կոնկրետ մարդկանց գրառումներից/
    Կներես, բայց անկապ բան ես գրել: Դու պատասխանել էիր կոնկրետ իմ գրառմանը: Ենթադրենք սենյակում տաս հոգի հավաքվել են եւ բանավիճում են: 5 հոգի մի տեսակետ են պաշտպանում, 5 հոգին մյուսը: Առաջին 5-ից մեկը հիմար է: Հարց - մյուս 5-ին թույլատրելի է հետեւյալ արտահայտությունը. «Դե դուք հիմար եք, ձեզ հետ ինչ բանավիճենք»:

    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկրորդ`
    Պնդումը, թե մարդ կարող է իր համար հստակեցրած լինել բոլոր այն երևույթները և դրանց քանակը /կամ քանակի բացակայությունը/, որոնց նա հավատում է, դրանք չհասկանալով հանդերձ, նման է "Ես ամեն ինչ գիտեմ" հայտարարությանը, որը ինքնախաբեություն է և գործնականում անհնար, հետևաբար դրա վրա հիմնված նույնիսկ տեսական հերքումը, չի կարող այդպիսին համարվել: Այսինքն իմ պնդումը չի կարող ի սկզբանե սխալ լինել, միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը հայտարարում է, թե ինքը իր համար վաղուց ամեն բան գտել է. և երկար-բարակ մտածելու կարիք չունի:
    եւ
    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    Գոյություն ունեն մեծ թվով երևույթներ, որոնք մարդկանց կողմից անհասկանալի լինելով հանդերձ, այնուամենայիվ կասկածի տեղիք չեն տալիս նրանց մոտ: Վառ օրինակ են ճշգրիտ գիտությունները իրենց բոլոր օրենքներով, կանոններով և ռեակցիաներով: Մարդուն անհրաժեշտ չէ հասկանալ երկու մարմիների փոխադարձ ձգողության ֆիզիկայի օրենքը` հավատալու համար, որ ծառից պոկված խնձորը ընկնելու է երկրին: Նրա համար անհրաժեշտ չէ հասկանալ մոլորակների պտտման և ձգողականության կանոնները, հասկանալու համար, որ առանց կողմնակի միջամտության ինքը դուրս չի թռչի երկրի մակերևույթի վրայից, լուսինը չի ընկնի երկրի վրա, երկիրը չի ընկնեի արևի վրա և արեգակի շուրջը պտտվող մոլորակները չեն բախվի միմյանց: Մարդու համար անհրաժեշտ պայման չէ հասկանալու համար քիմիական ինչ-որ ռեակցիաներ, հավատալու համար, որ անձրևի տակ թողնված երկաթե իրերը ժանգոտվում եմ: Մարդու համար հարկավոր չէ հստակ պատկերացում կազմել ներքին այրման, կամ ռեկատիվ շարժիչի կառուցվածքի մասին, հավատալու համար, որ մեքենան առաջ կընթանա, եթե սեղմես գազի ոտնակը: Մեր շրջապատում տեղի են ունենում բազմաթիվ երևույթներ, որոնք ենթարկվում են ինչ-ինչ օրենքների և օրինաչափությունների, սակայն այդ երևույթներին հավատալու համար, մարդու համար անհրաժեշտություն չի ներկայացնում այդ բոլոր օրենքները և օրինչափությունները ամբողջովին հասկանալը:
    Եթե ինչ-որ մեկը այնուամենայնիվ պնդում է, թե ինքը հասկանում է ճշգրիտ գիտություններում գործող բոլոր օրենքները, հասկանում է, թե ինչպես են տեղի ունենում իր շուրջը տեղի ունեցող բոլոր երևույթները, և միայն այդ պատճառով է հավատում դրանց, ապա կցանկանայի հիշեցնել ոմն փիլիսոփայի այն պնդումը, թե նրանք ոչինչ էլ չեն հասկանում:
    Ապե՛ր, ինձ թվում է, որ դու խառնում ես հավատալ եւ իմանալ տերմինները, ինչն էլ քեզ թյուրիմացության մեջ է գցում: Մարդը որ թե հավատում է, որ պոկված խնձորը ընկնելու է երկրին, այլ գիտի դա, իսկ իմանալուն նրա փորձն է նպաստել: Եթե մարդը չտեսներ, որ ծառից պոկված խնձորը գետնին է ընկնում, ապա նա այդ չէր իմանա: Այդ դեքում էլ ինչ-որ մեկը ուսումնասիրություն կարող է աներ, տարբեր երեւույթներ համադրեր, զանազան դատողությունների միջոցով հասկանար այդ երեւյթները ու գար այն համոզմանը, որ ծառից պոկված խնձորը գետնին կընկնի: Այդ դեպքում նա կհավատա, որ ծառից պոկված խնձորը գետնին կընկնի, մինչեւ փորձարկման միջոցով այդ հավատը չապացուցվեր ու դառնար գիտելիք:
    Ես չասեցի, որ հասկանում եմ ամեն ինչ, պարզապես ասեցի, որ հավատալու համար հասկանալը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:

    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մարդ ուզում է հասկանալ, ապա դա նշանակում է, որ նա դեռ չի հասկանում, ու եթե նա հասկանալը անհրաժեշտ պայման է համարում հավատալու համար, ապա նշանակում է, որ նա դեռ չի հավատում:
    Ենթադրությունը միանգամայն տրամաբանական էր, սակայն եթե այն չի համապատասխանում իրողությանը, ապա միգուցե սխալ է ձևակերպված այն պնդումը, որի հիման վրա արվել է ենթադրությունը:
    Դարձյալ սխալ ես տրամաբանում. մարդ կարող է չհավատալ Աստծո գոյությանը, բայց եւ չմերջել այն: Սեղանին մի արկղ կա դրած, որի մեջ չգիտես թե ինչ է: Հիմա քեզ հարցնում են, թե հավատում ես որ այդ արկղի մեջ 1մլն դոլար է, ասում ես՝ ոչ: Հարցնում են, իսկ վստահ ես, որ այնտեղ 1 մլն. դոլար չկա, դարձյալ ասում ես ոչ: Պատճառն այն է, որ դու չգիտես, թե ինչ է արկղի մեջ:

    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստծո գոյությունը մերժող և Դարվինի տեսությանը 180 աստիճան հակառակ տեսակետները ինձ համար նորություն չեն: Ընդհակառակը էվոլյուցիայի տեսությունը հագեցած է իրարամերժ նման բազմաթիվ տեսակետներով: Մինչ ոմանք պնդում են, թե կյանքը զարգացել է աստիճանաբար` աննշան փոփոխություններով, մյուսները դրան հակառակ ասում են, որ կյանքը զարգացել է ցատկերով` զգալի մուտացիաներով: Կան ընդհանրապես այնպիսի դարվինիստներ, որոնք պնդում են, թե սողունի ձվից միանգամայն ձևավորված թռչուն է դուրս եկել, ու դրանով վերը նշված պնդումներին 120 աստիճանով հակառակ տեսակետ են առաջ քաշում:
    Իսկ հաշվի առնելով, թե ինչպիսի ուղղվածություն է ստանում այս քննարկումը, ես ստիպված եմ կրկին հստակեցումներ մտցնել:
    Տիեզերքում առկա է կյանք: Դա փաստ է: Կամ այդ կյանքը առաջացել է մտահաղեցմամբ /Աստված/ կամ այն ի հայտ է եկել ինքնաբերաբար, առանց կողմնակի միջամտության /էվոլյուցիայի տեսություն/: Եթե կա ինչ-որ մեկը, ով ի վիճակի է այս երկու տարբերակներին 180 աստիճանով հակառակ տեսակետ ասել, ապա ես պարզապես դուրս կգամ այս թեմայի քննարկումներից:
    Եթե նորություն չեն, ուստի ինքդ պետք է հասկանայիր, որ մտքերդ սխալ ես շարադրում, դու հենց այդպես էլ ասել էիր

    Աստծո գոյությունը մերժող միտքը այլ հնարավորություն չունի եթե ոչ Դարվինի, ապա գոնե նրա ստեղծած տեսության հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ լինել:
    գուցե հետո հասկանալով, որ դա ճիշտ չէ, վերաձեւակերպեցիր միտքդ:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծ ասած մի փոքր բացասական կարծիք էր առաջացել…
    Տեսնում եմ հակված եք տրամաբանելու և վերլուծելու, ողջունում եմ ու հավատում որ շատ հաճելի կլինի հետագայում …
    Ինչ վերաբերվում է հավատալունմի փոքր մանրացնեմ։
    Սա որպես աքսիոմա կարող եք համարել թեև ապացուցելի է և նրա ապացույցը կարող է գտնել ամեն մեկն իր մեջ։
    Ամեն մարդ հավատում է Աստծո, կյանքի գոյությանը, սակայն ընկալումները տարբեր են։
    Մեկը հավատում է որ ինքն է կյանքը, ինքն է Աստված։
    Մյուսը հավատում է որ իր փառքն է իր Աստվածն ու կյանքը։

    Ես ուրիշ բան եմ ասում.
    «Ես պարզել եմ, որ աշխարհում ոչ մի բանի մեջ կյանք չկա։ Կյանքը միայն Աստծո՝ Հիսուս Քրիստոսի մեջ է, ով աշխարհ գալով բերեց երկնային կյանքը, որը տրվում է ամեն նրան հավատացողին։ Այսինքն նրան ով հավատում է որ այդ կյանքը Նրա մեջ է»։
    Ոչ մի արարած իր մեջ բնակված կյանք չունի։ Կյանքը Աստված է, այսինքն Նա՝ ով արարեց երկինքն ու երկիրը, ով իր Որդուն ուղարկեց մեզ կյանք տալու համար։
    Սրա համար գրված է «ճաշակեցեք և տեսեք որ Տերը բարի է»
    Եթե ասեմ ծիրան կեր շատ համով է, ասես չէ մինչև համը չառնեմ չեմ ուտի, եդպես էլ համը չես տենա։ Երբ սկսես ընդունել որ ճիշտ եմ ասում, կսկսես նաև համտեսելու ձևը գտնել։
    Շարունակելի…
    Սպասեմ շարունակությանը, որպեսզի ամբողջական պատկերացում կազմեմ ասածիդ մասին, նոր պատասխանեմ:
    Վերջին խմբագրող՝ Morpheus_NS: 02.10.2008, 11:01: Պատճառ: Գրառման ավելացում

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  11. #341
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ու՞մ մասին է այս թեմայում ընդհանրապես խոսքը:

    Հ. Գ.
    Հարցին կարող էի նաև այլ կերպ պատասխանել`
    Ես - Աստված:
    Դու - Ի՞նչ աստծու մասին է խոսքը
    Ես - Նրա, Ով ստեղծեց ինձ ու քեզ:
    Դու - Իսկ ով է ստեղծել ինձ ու քեզ՞՞՞
    Ես - Աստված
    Դու - Ի՞նչ աստծու մասին է խոսքը:
    Ես - Նրա, Ով ստեղծեց ինձ ու քեզ:
    Դու - Իսկ ով է ստեղծել ինձ ու քեզ՞՞՞
    ...
    Շնորհակալություն բովանդակալից պատասխանի համար, հարգելի Լավ Ոստիկան:
    Ես տվել եմ իմ հարցը, թե ինչ նկատի ունեք Աստված ասելով, քանի որ արդեն վաղուց մտել եմ այս թեման ուզում եմ քվեարկել, բայց համոզված չեմ, որ դա ճիշտ կլինի, եթե ուք նկատի ունեք մեր` քրիստոնեական Աստծուն:
    Աստված կարող է լինի քրիստոնեական, ինդուիստական, հեթանոսական, ընդհանրապես չանձնավորված մի սուբստանցիա....
    Ավելի շուտ կարող եմ պատասխանել այս հարցին` հավատացյալ եք, թե ոչ:
    Իսկ աստված ամեն մեկին իրենն է...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. #342
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծ ասած մի փոքր բացասական կարծիք էր առաջացել…
    Տեսնում եմ հակված եք տրամաբանելու և վերլուծելու, ողջունում եմ ու հավատում որ շատ հաճելի կլինի հետագայում …
    Ինչ վերաբերվում է հավատալուն մի փոքր մանրացնեմ։
    Սա որպես աքսիոմա կարող եք համարել թեև ապացուցելի է և նրա ապացույցը կարող է գտնել ամեն մեկն իր մեջ։
    Ամեն մարդ հավատում է Աստծո, կյանքի գոյությանը, սակայն ընկալումները տարբեր են։
    Մեկը հավատում է որ ինքն է կյանքը, ինքն է Աստված։
    Մյուսը հավատում է որ իր փառքն է իր Աստվածն ու կյանքը։

    Ես ուրիշ բան եմ ասում.
    «Ես պարզել եմ, որ աշխարհում ոչ մի բանի մեջ կյանք չկա։ Կյանքը միայն Աստծո՝ Հիսուս Քրիստոսի մեջ է, ով աշխարհ գալով բերեց երկնային կյանքը, որը տրվում է ամեն նրան հավատացողին։ Այսինքն նրան ով հավատում է որ այդ կյանքը Նրա մեջ է»։
    Ոչ մի արարած իր մեջ բնակված կյանք չունի։ Կյանքը Աստված է, այսինքն Նա՝ ով արարեց երկինքն ու երկիրը, ով իր Որդուն ուղարկեց մեզ կյանք տալու համար։
    Սրա համար գրված է «ճաշակեցեք և տեսեք որ Տերը բարի է»
    Եթե ասեմ ծիրան կեր շատ համով է, ասես չէ մինչև համը չառնեմ չեմ ուտի, եդպես էլ համը չես տենա։ Երբ սկսես ընդունել որ ճիշտ եմ ասում, կսկսես նաև համտեսելու ձևը գտնել։
    Շարունակելի…
    Շարունակելով թեման մեջբերում եմ.
    «Քանզի պտտելով ու ձեր պաշտմունքը զննելով՝ սեղան մը գտա, որուն վրա գրված էր, ԱՆԾԱՆՈԹ ԱՍՏԾՈՒՆ. ուստի զանիկա որ դուք չճանաչելով կպաշտեք, ես նույնը ձեզի կքարոզեմ։ … քանզի ինք կտա ամենուն կյանք, շունչ և ամեն բան։ Բոլոր ազգերը մեկ արյունե ըրավ … որոշված ժամանակներ հաստատեց ու անոնց բնակության սահմանները՝ Աստված փնտրելու։ Որպեսզի խարխափելով զինք գտնեն, թեպետև մեր ամեն մեկեն ալ հեռու չէ։ Վասնզի անով կապրինք և կշարժինք ու կանք, … » Գործք 17։23-31
    Մի ուրիշ տեղ գրված է, որ Աստված մարդու մեջ հավիտենությունը փնտրելու փափագ դրավ։
    Ստացվում է, որ մարդու մեջ, անկախ նրա վիճակից, Աստված դրել է հավիտենությունը փնտրելու փափագ և Աստծուն փնտրելու ժամանակներ է սահմանել։ Դրա համար էլ ասում է «Այսօր եթե Անոր ձայնը կլսեք ձեր սրտերը մի խստացրեք…։» Բայց Նրան խարխափելով պետք է գտնել, ոչ թե պարզ աչքով պիտի տեսնես որ գտնես այլ փնտրես խարխափելով մինչև գտնես։ Հուշում է նաև որ ամեն մեկիցս էլ հեռու չէ և եթե հեռու չէ նշանակում է փնտրողն անպայման գտնելու է, միայն նրանք չեն գտնում ովքեր չեն փնտրում, այս պատճառով էլ չենք կաչող արդարանալ ասելով – ես Քեզ չեի ճանաչում, որովհետև գիտենք որ չենք փնտրել։
    Ամփոփելով խոսքս ուզում եմ նշել, որ մենք ապացույցներ ենք փնտրում դրսում, այն ինչ նրանք մեր մեջ են։ Մենք մերժում ենք մարդկանց իսկ մեր ներսը սպանում ու լռեցնում ենք, այդ ձայնը մեր ներսից է դուրս գալիս։ Սա վառ երևակայության արդյունք չէ, ոչ ալ մեր տկարության ժամանակի աղերսն է դեպի նրան ով չկա, սա այն է ինչն Աստված դրել է մեր մեջ, որին տեղ ենք տալիս երբ անզոր ենք դառնում։
    Սիրելիներ խորհեք ինքներդ ձեր մեջ, չէ որ դուք էլ եք շատ փնտրել ու մինչև հիմա հստակ պատասխան չեք ստացել, մի կողմ դրեք գիտությունն ու փորձը, նայեք ինչ է ասում ձեր հոգին ում այսքան ժամանակ լռեցրել եք ու սպանել։
    Երանի բոլորդ գտնեիք այն ուրախությունը որը հավիտյան կմնար ձեր հետ։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  13. #343
    Սկսնակ անդամ Օբսիդիան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2008
    Գրառումներ
    44
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Ես հավատւմ եմ աստծուն բայց ցավով եմ նայում նրանց ովքեր հավատը տեսնում են միայն եկեղեցի այցելելու և մոմավառության մեջ:
    Սատանան տիրում է Աշխարհը

  14. #344
    ԷՎԱՆՋԵԼԻՍՏԱ Anhavat-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Տարիք
    18
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Էստեղ պատասխանելու բան չկա: Իմ կարծիքով անիմաստ հարց է, էն առումով, որ Աստծուն հավատալ-չհավատալը Ազատ լինելու հետ կապ չունի: Իսկ քեզ ես տվել էի, ոչ թե ճշտելու ազատ ենք, թե` չէ (ես գիտեմ, որ ազատ եմ), այլ, որ հասկանայի ասածիդ տրամաբանությունը, որը ըստ իս բացակայում է`



    Ամեն դեպքում, եթե դժվար չի, պատասխանիր հարցիս` միթե՞ մենք հիմա Ազատ չենք, ու քեզ հավատալով կազատվենք

    Հ.Գ. Նախօրոք ասեմ, որ եթե չպատասխանես՝ դա նորմալ է
    Ինչպիսի կրքեր ինչպիսի հուզմունք
    ես չեմ պատասխանի քո հարցին որովհետեվ առաջի անգամ պատասխանեցի դու ինչ-որ չէս ուզում կարդալ կամ լսել
    դե գործը քոնն է:
    Ամենքս այդ հարցին յուրովի ենք պատասխանում
    ու եթե դու ինձ հավատաս անպայման ազատ կլնինես
    ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԱԽՃԱՆԻ ԱՅՍ ՇՐՋԱՆՈՒՄ,
    ԴՈՒ ԻԶՈՒՐ ԵՍ ՎԵՐՋԸ ՍԿԻԶԲԻՑ ԶԱՏԵԼ ՋԱՆՈՒՄ:
    ԱՌԵՂԾՎԱԾՆ ԱՅՍ ՑԱՎՈՔ ՉՈՒՆԻ ՈՉ ՄԻ ԼՈՒԾՈՒՄ,
    ՎԵՐՋԻՑ ՀԵՏՈ, ՄԻՇՏ ԷԼ ՍԿԻԶԲ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ:
    ՕՄԱՐ ԽԱՅԱՄ

  15. #345
    ԷՎԱՆՋԵԼԻՍՏԱ Anhavat-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Տարիք
    18
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Օբսիդիան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հավատւմ եմ աստծուն բայց ցավով եմ նայում նրանց ովքեր հավատը տեսնում են միայն եկեղեցի այցելելու և մոմավառության մեջ:
    Ես չեմ հավատում աստծուն ու ցավով եմ նայում նրանց ում մոտ ուղեղը ի սպառ բացակայում է, բայց նրանք լռիվ բավարարվում են ողնուղեղով
    ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԱԽՃԱՆԻ ԱՅՍ ՇՐՋԱՆՈՒՄ,
    ԴՈՒ ԻԶՈՒՐ ԵՍ ՎԵՐՋԸ ՍԿԻԶԲԻՑ ԶԱՏԵԼ ՋԱՆՈՒՄ:
    ԱՌԵՂԾՎԱԾՆ ԱՅՍ ՑԱՎՈՔ ՉՈՒՆԻ ՈՉ ՄԻ ԼՈՒԾՈՒՄ,
    ՎԵՐՋԻՑ ՀԵՏՈ, ՄԻՇՏ ԷԼ ՍԿԻԶԲ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ:
    ՕՄԱՐ ԽԱՅԱՄ

Էջ 23 76-ից ԱռաջինԱռաջին ... 131920212223242526273373 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավատու՞մ եք գուշակությունների
    Հեղինակ՝ Հայ տղա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 161
    Վերջինը: 25.08.2013, 10:49
  2. Հավատու՞մ եք այլմոլորակայինների գոյությանը
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 84
    Վերջինը: 14.08.2013, 00:59
  3. Գրառումներ: 68
    Վերջինը: 07.07.2011, 14:00
  4. Հավատու՞մ եք աստղագուշակությանը
    Հեղինակ՝ Welcome, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 25.01.2011, 16:45
  5. Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Karlen1980, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 226
    Վերջինը: 14.03.2010, 00:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •