Սերժ Սարգսյանը երեկ երկօրյա այցով մեկնել է Վրաստան: Թբիլիսիում նախ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, ապա երկու երկրների կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել երկրորդ` ընդլայնված կազմով հանդիպումը: Դրա ավարտին Սերժ Սարգսյանն ու Միխայիլ Սահակաշվիլին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Ասուլիսի առավել ուշագրավ հայտարարություններից մեկն այն է, որ
Սերժ Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչի համար Միխայիլ Սահակաշվիլին հատուկ շնորհակալություն է հայտնել: «Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականությանն անմնացորդ աջակցության համար: Նման հարցերի շուրջ միասնականությունը հավերժ կմնա ոչ միայն մեր կառավարությունների, այլեւ ժողովուրդների հիշողության մեջ, քանի որ ժողովուրդները հիշում են, թե ովքեր են իրենց կողքին եղել ծանր, վճռական պահերին, եւ ով ինչ դիրքորոշում է ունեցել»,- ընդգծել է Սահակաշվիլին:
http://www.hzh.am/
հոկտեմբեր 1 չորեքշաբթի 2008
Էջանիշներ