Ընդհանրապես, եթե մարտին ես կոմպդ առել ու դրանից հետո windows-ին ձեռք չես տվել, ավելի ճիշտ կանես՝ windws-դ փոխես: Գոնե վեց ամիսը մեկ ցանկալի է թարմացնել, թե չէ ինչ զիբիլ ասես կուտակվում ա, ինչ բան ասես՝ խառնվում իրար, մանավանդ, եթե մի քիչ անփորձ ես էդ հարցերում: Ակումբում կարծեմ մի լավ թեմա կար՝ Windows XP-ի ինստալի մասին: Սկզբից New Install ես անում OS-ը, հետո՝ դրայվերները՝ «motherboard - video - և այլն» հերթականությամբ, հետո արդեն մնացածը՝ ծրագրեր-մրագրեր: Ցանկալի ա հարդ դիսկերը ֆորմատ անելNTFS ֆայլային համարարգով՝ C-ն՝ ինստալի ժամանակ, մնացածը՝ հետո:
Նկատի ունեցիր, որ C-ի վրա եղած ամեն ինչ ֆորմատից հետո կորելու է: Windws-ի նոր ինստալից հետո հին ծրագրերիցդ ոչ մեկը չի աշխատելու: Փոխարենը՝ կունենաս լրիվ մաքուր, արագ, «կույս» կոմպ:
Իսկ բացի իմ ասածից էդ BSOD-ների համար ինչ-որ ուրիշ խորհուրդ տալը շատ դժվար ա: Դրանք ինչից ասես՝ կարող են լինել: Ասենք՝ լույսի թրթռալուց:
Աթեիստ BSOD-ի ժամանակ screenshot-ը ռեալ բան չի, չէ՞: Գուցե հասցնի էկրանը ապարատով նկարել:
Էջանիշներ