Մարկիզ-ի խոսքերից
Հարգելիներս, Նվեր Մնացականյանը մեկն է այն բազմաթիվ վախկոտ ստրուկ-լրագրողներից, ով իշխանության ներկայացուցիչներին հարցնում է այն, ինչը նրանք ուզում են լսել եւ հակառակը՝ հակաիշխանականներին հարցնում է այն, ինչը նրանք չեն ուզում լսել:
Շատ հաճախ անտեսում են երկրի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած կարեւոր, իշխանություններին ոչ ձեռնտու իրողությունները:
Մի խոսքով Շանթն ու նրա ղեկավարները /ճիշտ է, ի տարբերություն այլ հեռուստաընկերությունների, ունեն բավականին լայն հնարավորություններ/, բայց նրանց քաղաքական հաղորդումները կրկնում են Հ1-ը եւ առանձնապես չեն փայլում օբյեկտիվությամբ:
Հանուն արդարության, արժե նշել, որ ունեն նաեւ լավ պրոյեկտներ՝ կապված երաժշտության հետ, ինչպես նաեւ այլ բավականին հաջողված ծրագրեր՝ չհաշված տափակ ու անիմաստ, ազգասպան սերիալները:
Էջանիշներ