Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
Շնորհակալ եմ

Ես օրինակ շատ էի հավանում Օ՛ Ջալոյանցի գործերը։ Հիշում ե՞ք իրեն։ Առաջին համարներում էր տպագրվում Բնագրի Շատ հավեսին հումոր ուներ
Գալ, անձամբ իմ, դիլետանտիս տեսանկյունից.

Եթե որևէ մեկը որոշել է արժանանալ գրողի բարձր կոչմանը, ապա պիտի հաշվի առնի, թե իր գրածները ինչ հետևանք են ունենում: Գրականությամբ սերունդներ են դաստիարակվում: Գրականությունը մեր մշակույթի մի մասն է: Մարդիկ որ մի բան գրում են, իրենց ներդրումն են ունենում մեր մշակութային ժառանգության մեջ:

Հիա, ես ասենք կարդում եմ բնագիրն ու ինքնագիրը: Հա ասեքն, մի երկու հատ էլ նորմալ գործ գտա, որ տարբերվում է մնացածից: Բայց ընդհանուր առմամբ, նման մոտեցումը գրականության նկատմամբ կյանքի իրավունք ունի թե՞ ոչ: Իմ համար պոեզիա բառն արդեն լուրջ հոգևոր նշանակությունը ունի: Իսկ ինքնագրում բացում ես պոեզիա բաժինը ու առաջին բառերը, որ տեսնում ես, զու-զու-զու, շռռռռռռ-ն ա: