User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Մյուռոնօրհնեք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #16
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մյուռոնօրհնեք

    Վիքիպեդիայի այդ բացը լրացված է: Տեղադրեցի հնարավորինս համառոտ տեղեկատվություն.

    «Մյուռոն» բառի ծագումնաբանությունը
    «Մյուռոն»-ը հունարեն բառ է, որ նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ»: Այն ծագում է հնախոսական օծել արմատից: Իբրեւ այդպիսին, շատ հին ժամանակներից ի վեր, զանազան անուշահոտ համեմունքների հետ միասին, կիրառվել է ձիթենու յուղը: Այն լայնորեն գործածել են արեւելյան ազգերը, գլխավորապես հին հրեաները տոնական օրերին (ՍԱՂՄ. ԻԲ 5, ԱՄՈՎՍ Զ 6): Քրիստոսի ժամանակ տակավին կենսունակ էր իբրեւ հարգանքի նշան հյուրի գլուխը կամ ոտքերը օծելու սովորույթը (ՄԱՐԿ. ԺԴ 3, ՀՈՎՀ. ԺԲ 3): Ըստ Մովսես նախամարգարեի ստացած աստվածային պատգամի (ԵԼՔ Լ 23-30), Աստծո սպասավորները ձիթենու յուղը կիրարկում էին ծանրագին խնկեղենի, այլեւայլ համեմունքների եւ ծաղիկների միախառնումով: Սրանց մեջ ամենից ազնիվն ու պատվականը նարդոսի յուղն էր (ԵՐԳ ԵՐԳՈՑ Ա 12, ՄԱՐԿ. ԺԴ 3):

    Ավագ Խորանի վրա
    0րհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի բեմում եւ ծածկվում նրբահյուս շղարշով: Հնում այն ծածկվում էր յոթ շարք շղարշով: Քառասուն օր շարունակ, երեկոյան ժամերգությունից հետո, հոգեւոր պաշտոն է կատարվում` շարականներով, աղոթքներով եւ սուրբգրային ընթերցվածներով: Մյուռոնօրհնեքի նախատոնակին` գիշերը, հսկում է կատարվում, իսկ հաջորդ օրը լինում է օրհնության հանդիսավոր շնորհաբաշխությունը:

    Բաղադրամասեր
    Սրբալույս Մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու անարատ ձեթն է, որին խառնվում է բալասան, ինչպես նաեւ քառասուն տեսակի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի եւ տերեւների միաշաղախված հեղուկը: «Մաշտոց»-ի Մյուռոնօրհնության կանոնում ասվում է, թե «գլխաւոր նիւթ սրբոյ Մեռոնին համարի ձէթ ի ձիթենեաց եւ իւղ պալասանի»:

    Բալասանը փշատենու նման մի մշտադալար ծառի կեղեւից ծորող անուշահոտ հեղուկն է: Բալասանը նախ փափկեցվում է կտավատի յուղով, որպեսզի միախառնվի ձիթենու յուղին, որովհետեւ եթե չփափկի, ապա կնստի Մյուռոնի կաթսայի հատակին եւ ընդհանուր բաղադրությանը չի հաղորդի իր զորությունը եւ Մյուռոնում բալասանի պակասություն կլինի: Այնինչ կանոնում ասվում է.«ՙՈրքան շատ իցէ պալասանն, այնքան գովելի է»: Ահա այս պատճառով էլ առանձին կաթսաների մեջ եռացնում են բալասանը կտավատի ձեթով եւ մյուսում` ձիթենու յուղը, ապա եռացրած բալասանը լցնում են ձիթենու եռացած յուղի մեջ, որպեսզի լավ եփվի եւ միավորվի վերջինիս հետ, եւ այսպես առանձին պահում մինչեւ Մյուռոնի օրհնության օրը:

    Մյուռոնօրհնության օր
    Առավել հին շրջանում այն տեղի էր ունենում Ավագ Հինգշաբթի: Վերջին երկու-երեք դարերում այժմյան խմբագրությամբ կանոնակարգված «Մաշտոցները» հրահանգում են օրհնությունը կատարել Ավագ Հինգշաբթի, Հոգեգալստյան տոնին կամ էլ պատշաճավոր որեւէ մեկ այլ օր: Հաշվի առնելով, որ օրհնության ժամանակ տարբեր կողմերից մեծաթիվ ուխտավորներ են գալիս եւ նկատի ունենալով Արարատյան դաշտի եղանակային յուրահատկությունները եւ համանման մի շարք գործոններ` վերջին հարյուրամյակում Մյուռոնի օրհնությունը սովորաբար կատարվում է աշնանը:

    Հետևյալ փաստերը եւ մանրամասները վերցված են
    Հակոբ Քյոսեյանի եւ Վարդան Դեվրիկյանի
    «Սրբալույս Մյուռոն» գրքից
    Վերջին խմբագրող՝ Monk: 12.09.2008, 17:47:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •