Wista Էդ ի՞նչ ամենակուլ խաղ է եղել:
Փախուստն ու Լոսթը, 90 տոկոսով համոզված եմ, էժանագին, անորակ բաներ են լինելու: Մինչև հիմա իմ գեյմերական կարիերայի ընթացքում (+9 տարի) մենակ 2՝ կինոյի վրա հիմված խաղ եմ հիշում, որ շատ լավն էին՝ Alinen vs. Predator 2 ու Riddick Chronicles: Մնացածը լրիվ տռեշ են:
BOBO Առաջին Xenus-ը աշխարհի ամենաբռակ կոդով խաղն էր: Ամեն ծակուծուկերից բագեր էին թռնում: Երկրորդը դուրս կգա, մի երկու հատ ռեցենզիա կկարդամ, կորոշեմ: Կոմպդ հիմա ի՞նչ ա:
Սամվել Չէ, հլը չէ: Աշնան մեջ կլինի, կարծեմ՝ հոկտեմբերին:
Armen.181 Կարծեմ՝ 2009-ին նոր կլինի: Էս տարի որ՝ հաստատ չէ: Չնայած կարող ա Ubisoft-ը փոշմանի ու Նոր տարվա սեզոնին հանի. ինչքան չլինի՝ մեծ փողեր են: Հ.Գ. Ավատարդ լավն ա: Ալտայի՜ր...
AG16 Սպորտ-սիմուլյատորներ ու ստրատեգիաներ չեմ սիրում: Երևի մենակ Civilization: Իսկ Փոստալը քյառթու խաղ է լինելու, իմ կարծիքով՝ չարժի դրա վրա ժամանակ ծախսել:
Ըստ իս՝ 2008-ի ամենաարժանի խաղերը Dead Space, Fallout III, Far Cry II-ն են: Առաջինը՝ Survival Horror, երկրորդը՝ Action RPG, երրորդը՝ Sandbox FPS: Զտարյուն RPG-ի սիրահարների համար՝ Dragon Age (ինչքան չլինի՝ Bioware-ն ա սարքում): Եթե, իհարկե, հասցնեն էս տարի վերջացնել: 5 տարի ա՝ գրում են...
Էջանիշներ