Ան, չէ, դա արդեն ուրիշ թեմա է, որի մասին եթե խոսելուց լինենք, ինձ թվում է ճիշտը պապական, տատական մեթոդներին դիմելն է: Դեռ հին ավանդապտումներից մեզ հասել է, որ կնոջ ամենից լավ զենքը շերեփն է: Հեքիաթներում գրում են, որ դրանով տատը խփում է երեխայի գլխին ու թույլ: Բայց իրականում ավանազրույցները հուշում են, որ դեռ հնուց կանայք ամուսիններին փայտե շերեփով ծեծել են: Ու կարծում եմ որոշակի դրական արդյունքների հասել են:
Անձամբ ես համարում եմ, որ ծեծելու գործիքն այդքան կարևոր չի: Բայց ազգային գաղափարախոսության տեսակետից երևի թե ամեն դեպքում շերեփն ամենաճիշտն է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հա, ամենակարևորը մոռացանք
"Չափալախը", որից տղամարդու աչքերց կայծեր է թռնում![]()
Դա արդեն տվյալ կնոջ մակարդակից է կախված ու մաքրության աստիճանից, հիգիենայի պայմաններին հետևել-չհետևելու հանգամանքից: Մինչդեռ ավելն այսպես թե այնպես նույն վիճակում է, եթե ինքն օգտագործվող ավել է: Իհարկե կարելի է առանձին ավել առնել հատուկ այդ նպատակների համար, սակայն հաշվի առնելով մեր երկրի ու բնակչության ընդհանուր սոցիալական վիճակը, պետք է պնդեմ որ առնվազն հայաստանյան հասարակության համար դա այնքան էլ պրակտիկ չէ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.09.2008, 05:27:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Երբ կինն է ամուսնուն ծեծ ուտացնում, ուրեմն ամուսինը չի սիրում կնոջ պատրաստած կերակուրը եւ նախնտրում է ծեծն ուտել։
Իսկ ընդհանրապես, ոչ ոքի էլ չի կարելի ծեծել։ Ընտանիքը հատուկ դաստիրակման հաստատություն չէ։ Ընտանիքը մի փոքրիկ համայնք է, որը կազմավորվում է սիրո շուրջ։ Սերը հավատք է, որը չի կարելի պղծել։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Ընտանիքը հիմնական դաստիարակման հաստատությունն է: Յուրաքանչյուր մարդ իր հիմնական դաստիարակությունը ստանում է հենց ընտանիքում. մնացածը կողքից են: Այդ դաստիարակությունը կլինի ծեծի միջոցով, թե ոչ, սա արդեն ուրիշ հարց է: Հաճախ ծեծը լինում է հենց սիրո արտահայտում: Երբ չկարողանալով դիմանալ ամուսնու այս կամ այն նվաստացմանը, ենթադրենք, նրան խելք բացատրելու համար դիմում է ծայրահեղ քայլին: Իսկ ընդհանրապես ծեծը, հատկապես կնոջ կողմին տղամարդուն տված ծեծը նաև առողջական նշանակութուն ունի. հրաշալի մերսում է, կոփում է տղամարդու լավագույն արժանիքները, պատրաստում դրսի կյանքին: Ըստ որոշ ուսումնասիրությունների այն ընտանիքները, որոնցում կինն ամուսնուն պարբերաբար ծեծում է, լինում են շատ հավատարիմ և ամուր, երեխաների կյանքն էլ որպես կանոն լավ է դասավորվում: Եթե չեմ սխալվում այս թեմայով առաջին աշխատություններից մեկը հայ գիտնականի է պատկանում, գրվել է 16-րդ, թե 17-րդ դարերում: Ափսոս անունը չեմ հիշում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
իսկ քվեարկությունը գաղտնի՞ է
Եթե գաղտնի լինի, էս կմասնակցեմ![]()
Նյուտ, ցիտեմ իմ կողմից շատ հարգված քաղաքական գործիչներից մեկին, այն է գործող վարչապետ, մեծարգո Տիգրան Սարգսյանին. «Երբեք ուշ չէ սովորելու համար: Ուսանել կարելի է կյանքի բոլոր տարիքներում»: Ամուսնանալուց հետո ամուսինները միշտ ստիպված են լինում նորանոր գիտելիքներ քաղել, սովորել: Ամենատարբեր բնագառներից, սկսած երեխա... հըմ.. ո՞նց ասեմ.. դե ստեղծելու պրոցեսից, մինչև միմյանց նկատմամբ համապատասխան հանդուրժողականության և անհանդուրժողականության ցուցաբերում: Եթե այդ ամուսիններն ուզում են հավատարիմ և ամուր ընտանեկան կապ, ապա չպիտի ալարեն և պետք է սովորեն այդ նոր կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչը: Այդ թվում դու՛, Նյուտ, եթե ամուսինդ այնպիսի վարք կցուցաբերի, որ նրան պետք կլինի ծեծել՝ ելնելով ընտանիքի շահերից, պիտի հաղթահարես քո ներքին բոլոր անհամաձայնություններն ու սովորես ծեծելու արվեստը: Ընդ որում եթե լավ խոհարար լինես, ապա շերեփը բռնելը քո համար դժվար չի լինի, կմնա միայն հարվածելը սովորել: Նաև սրա համար է, որ ասում եմ, որ շերեփով ծեծը լավագույն տարբերակն է: Այնպես որ ընտրությունը քոնն է. ունենա՞լ ամուր ընտանիք, թե՞ չծեծել ամուսնուն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ